Рубрика: Վերապատրաստում

Մարզերի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստումը կրթահամալիրում.Օր առաջին

Այսօր մեկնարկվեց հանրապետության մարզերի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստման 2-րդ փուլը: Մանկապարտեզների 50 աշխատող 5 օր շարունակ կծանոթանա և կյուրացնի կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը:

Реклама
Рубрика: Մարմնամարզական ստուգատես, Ամառային պարտեզ, օրվա ռեժիմ

Մարզատոն 2017-2018

17883866_1267120626689454_661071881665203775_n

Օգոստոսի 30-ին, ժամը 10:00-12:00, 2017-2018 ուսումնական տարվա մեկնար՝ Մարզատոն…

Մարզատոն ստուգատեսի ընթացքում սաները ցուցադրում են իրենց մարզական կարողությունները, մշակվում և իրագործվում են  գնդակին, պարանին   տիրապետելու մարզական խաղեր

Սաները ցուցադրելու են՝

  • վազք-հեծանիվ-մարմնամարզություն
  • գնդակ – ցատկապարան- լաբիրինթոս
  •  մարմնամարզություն-միջանցքների աստիճանային հավաքածուների հաղթահարում-թունել-շվեդական պատ
  • երգ – պար – մարզախաղ
  •  «Լողազգեստ- լոգակոշիկ-գլխարկ». ցուցադրություն. պար-խաղեր մարզական գործիքներով:

Անհրաժեշտ մարզագույք՝

  • մարզական ներքնակներ
  • օղակներ
  • գնդակներ
  • թունել
  • փուչիկներ

Ծրագրի մասնակիցներ՝

  • սաներ
  • ծնողներ, տատիկ-պապիկներ
  • դաստիարակներ

Խաղ ծնողների համար`

Փուչիկների տեղափոխում
Մրցում է 6  ծնող-աջակից յուրաքանչյուր թիմից:
Սաների մոտ փչված փուչիկներ են: Երկուական ծնող սաներից հերթով վերցնում է փուչիկը,  մեջքով պահելով այն հասցնում է  թիմից   որոշակի հեռավորությամբ դրված բուլավային, վայր գցում այն, վերադառնում նորի ետևից: Եթե ճանապարհին փուչիկն ընկնում է, զույգը խաղից դուրս է գալիս:
Հաղթում է այն թիմը, որի բոլոր փուչիկները առաջինն են «տեղափոխվում»: