Рубрика: Դիջիթեք 2017-2018

Ամառային լողափ

Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի  լողավազաններով կազմակերպված լողափ է՝ հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:   Լողափին բոլորը   լողազգեստով են կամ հարմար մարզազգեստով, լողաթափիկներով:
Շահագործումից հետո լողավազանը ծածկվում  է հաամապատասխան ծածկոցով, առավոտյան բացվում:   Читать далее «Ամառային լողափ»

Реклама
Рубрика: Հոդված

Զարգացնում ենք զգայարանները` խաղալով, երևակայելով և հրճվելով…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խումբ. դաստիարակներ` Նելի Արղության և Սաթեն Քարաջյան:
Բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ մարդն ունի զգայարաններ՝ համի, հոտի, լսողական…։

2-4 տարեկանների համար կարևոր են բոլոր զգայարանների զարգացումը ու դրանց նպաստող ազդակները:«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-4 տարեկանների խմբում զգացողությունների ճանաչումը, գնահատումը հաճելի խաղ է:Մի փոքր խոսենք կարևորագույն զգայություններից մեկի՝ շոշափելիքի մասին: Սրա միջոցով է, որ մենք ինֆորմացիա ենք ստանում արտաքին միջավայրից, և երեխան շատ բան է սովորում՝ ճանաչելով աշխարհը: Շոշափել ասելով` միայն ձեռքի զգայությունը նկատի չունեմ, այլև ամբողջ մարմնի:Պետք է ասեմ, որ զգայությունների զարգացումը երեխայի զգացմունքների, մարդկանց ու աշխարհի հանդեպ նրա վերաբերմունքի ձևավորման, ինչպես նաև ինքնաճանաչողության գործում շատ կարևոր տեղ և դեր ունի: Հենց դրա համար էլ փոքրիկներն անընդհատ ձեռք են տալիս ինչին պատահի. դա ճանաչողության կարևոր մասն է: 2-4 տարեկանների խմբում յուրաքանչյուր զգայարան ճանաչում-հայտնագործում են առօրյա գործունեության ընթացքում: Սա այն դեպքն է, երբ ինֆորմացիան, կենսափորձը, զգացողությունները միատեղվում են: Երբեմն կենսափորձը պակասում է, բայց չէ՞ որ  կենսափորձը հենց փորձով է ձեռքբերվում, ձևավորվում:

Կրթահամալիրի Արևելյան դպրոցի 2-4 տարեկանների զարգացման խմբում սկսեցինք «Զգայարանների արահետ» նախագիծը: Նախագծի նպատակն էր զարգացնել երեխաների մեջ տարիքին համապատասխան շփման և խոսքի զարգացման հմտությունները: Հույզերի և զգայարանների ճանաչման գործընթացում կարևոր է այլընտրանքային մոտեցումը: Երեխան ոչ ավանդական, այլընտրանքային տարբերակներով զարգացնում և ամրապնդում է զգայարանների գործունեությունը՝ չնկատելով, որ այդ ընթացքում սովորում է։ Գիտենք, որ մարմնի վերջույթներում տեղակայված են ընկալիչներ, որոնք տեղեկատվություն են տալիս շրջապատող աշխարհի մասին։ 2-4 տարեկան հասակը այն ժամանակահատվածն է, երբ երեխաները ակտիվ փորձարկումներ են կատարում շրջապատող աշխարհի առարկաների հետ, ձեռք են տալիս ամեն ինչին՝ վտանգավոր, թե անվտանգ, համտեսում են ամեն ինչ՝ ուտելի, թե ոչ ուտելի, շփվում  բույսերի, կենդանիների, ջրի, ավազի և այլնի հետ: Այս տարիքում կարևորը ամեն ինչ փորձելն է, զգայություններն ու երևակայությունը զարգացնելը, շրջակա աշխարհն ու սեփական ես-ը ճանաչելը:

Փակելով երեխայի աչքերը` թուլացնելով տվյալ դեպքում տեսողական զգայությունը կամ բացառելով այդ զգայարանը` հնարավորություն ենք տալիս մյուսներին ավելի ակտիվ աշխատել: Սկզբում կարծում էինք, որ այս «փորձախաղը»-մարզախաղը կարճ կտևի, գուցե ոչ այնքան գրավիչ լինի կամ արդարացնի մեր «հույսերը»:Երբ սովորելը ապրելու նման բնական է, այդ ժամանակ վերանում են ցանկացած խոչընդոտ ու արգելք, էլ ի՜նչ դժվարություն, ի՜նչ տրտնջոց․․․․։

Ու այս հարցում մեզ շատ օգնեցին լոգոպեդ Նինա Հովհաննիսյանը և հոգեբան Հայկուշ Գևորգյանը, որոնց ակտիվ նախաձեռնությամբ ինչպես սկսեցինք, այնպես էլ շարունակեցինք «Զգայարանների արահետ» խաղ-նախագիծը։

Խաղացինք

Իհարկե, չմոռանամ նշել անփոխարինելի Ռոդարիին, ում անսահման ստեղծագործական երևակայությամբ վարակվելով՝ սաների հետ շարունակ երևակայում ենք աներևակայելին․․․

Խաղի ընթացքում  երբ չէին գուշակում, թե ինչ է թաքնված, սկսում էին անմիջապես բերանը տանել տրված առարկան:  Դա հենց այնպես, աննպատակ չէ. դա սաների ճանաչողության գլխավոր ձևն է: Տեսողությունը դեռ թույլ չի տալիս այնքան ինֆորմացիա ստանալ, որ մի բան հասկանան, շոշափելիքը նույնպես չի բավականացնում՝ հասկանալու, թե ինչի են դիպչել, ու երեխան անմիջապես դիմում է համի զգացողությանը: Երբ համտեսում է, ամեն ինչ ընկնում է իր տեղը՝ գտնում է հանելուկի պատասխանը։ Արդյունքում մշակվում և ամրակայվում են մի շարք հմտություններ ու կարողություններ, ինչը հերթական անգամ փաստում է, որ իրականում ամենաարդյունավետ կրթությունը կյանքի ընթացքում չպարտադրված, այլ հաճելի դարձած գործընթացն է:

Վերջում ուզում եմ անպայման նշել, որ այս տարիքի երեխանները մի աննկարագրելի ձգողություն ունեն ջրի ու դրա հետ կապված գործողությունների հանդեպ: Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են  բաժակի ջուրը լցնում սեղանին ու ձեռքի ափերով չփչփացնում կամ ամբողջ ձեռքը մտցնում բաժակով ջրի մեջ: Երեխաներին հնարավորինս շատ պիտի թողնել ջրի մոտ` ջրով տարբեր խաղեր կազմակերպելով կամ գոնե պարզապես ջրով լի աման տալով: Ջրի մեջ  կարելի է տարբեր առարկաներ լցնել և խառնել` երևակայությանը ազատություն տալով, ինչը և մենք անում ենք հատկապես ամռանը, երբ սկսվում է բացօթյա լողաշրջանը։ Քանի որ արահետը դեռ շարունակվում է, հաջորդիվ արահետ-խաղը կազմակերպելու ենք ամառային լողավազանում:

Տեսադաս  Զգայարաների արահետ :

Рубрика: Նախագիծ

Իսկական հարսանիք. դպրոցը ծեսի բաց լաբորատորիա

«Իսկական հարսանիք. դպրոցը ծեսի բաց լաբորատորիա» նախագի

Բովանդակությունը`Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Մասնակիցներ`2-4 տարեկանների խմբերի  սաներ և ծնողներ

Հունվարի 22-ից-26

Հունվարի-22

  1. 8:45-9:30 Առավոտյան ծես. Ընդունելություն ծաղիկներ-ծառերն ենք  ջրում ,  երեխաները  ձեռնոցներով   աղբն են  հավաքում,օդափոխում են սենյակը
  2. 9:45-10:00. Բարև,ես…
  3. Խաղ -բանաստեղծություն` «Ամպն ու սարը»,  «Առաջին ձյունը »(ծափերով ու դոփերով)
  4. Շաբաթվա երգեր՝ «Եղնիկ»,  «Պսակ-պսակ», «Զնգլիկ»
  5. Շաբաթվա հեքիաթ-ներկայացում`«Ծիտը»
  6. 9:30-10:00 .Ուրախ մարմնամարզություն
  7. Ես կարողանում եմ… /ես կարողանում եմ ինքնուրույ լվացվել,հագնվել,սպասքադրել/
  8. 10:15-10:30. Նախաճաշ `Օրվա  4 հերթապահները   և ծնող՝ Հռիփսիմե Քոչարյանը նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 
  9.  11:00-11:30.Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդումՙ բակում, թաղում, մոտակա տարածքներում
  10. 11:30-12:00. մարմնամարզական խաղ`իքսիկ-նոլիկ
  11. Հարսանեկան Ռադիո «Բլբլան»(Վերապատրաստվողները պատմում են իրենց մարզի բարբառով)
  12. 12:30-13:00.Ճաշ
  13. 13:00-15:00.Քուն
  14. 13։15-14։15. Մարզական պարապմունք .պարապմունքը վարում է Հայկուհի Հովհաննիսյանը
  15. 15:30-16:00 .Հետճաշիկ
  16. 16:00-16:20.Մոլտֆիլմի դիտում
  17. 16:30-17:00.ազատ գործունեություն -տուն ճանապարհել

Հունվարի-23

  1. 8:45-9:30 Առավոտյան ծես. Ընդունելություն ծաղիկներ-ծառերն ենք  ջրում ,  երեխաները  ձեռնոցներով   աղբն են  հավաքում,օդափոխում են սենյակը
  2. 9:45-10:00. Բարև,ես…
  3. Խաղ -բանաստեղծություն` «Էս էն …»,  «Առաջին ձյունը »(ծափերով ու դոփերով)
  4. Շաբաթվա երգեր՝ «Եղնիկ»,  «Պսակ-պսակ», «Զնգլիկ», «Այլիհո՜»
  5. Շաբաթվա հեքիաթ-ներկայացում`«Ծիտը»
  6. 9:30-10:00 .Ուրախ մարմնամարզություն
  7. Ես կարողանում եմ… /ես կարողանում եմ ինքնուրույ լվացվել,հագնվել,սպասքադրել/
  8. 10:15-10:30. Նախաճաշ `Օրվա  4 հերթապահները և վերապատրաստվողները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 
  9. 11:00-11:30. Հարսանեկան`կենաց ծառի զարդարում և տարոսիկներ(Հասմիկ Թոփչյանի օգնությամբ. կանաչ-կարմիր ժապավեններով և ընկույզներով)
  10.  11:30-11:50. Շրջայց Արևելյան լանջերով :Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդումՙ բակում, թաղում, մոտակա տարածքներում: Շրջայց Արևելյան լանջերով
  11. 11:50-12:20. մարմնամարզական խաղ`Գտիր հողաթափը
  12. 12:30-13:00.Ճաշ
  13. 13:00-15:00.Քուն
  14. 15:30-16:00 .Հետճաշիկ
  15. 16:00-16:20.Մոլտֆիլմի դիտում
  16. 16:30-17:00.ազատ գործունեություն -տուն ճանապարհել

 

Հունվարի-24

  1. 8:45-9:30 Առավոտյան ծես. Ընդունելություն ծաղիկներ-ծառերն ենք  ջրում ,  երեխաները  ձեռնոցներով   աղբն են  հավաքում,օդափոխում են սենյակը
  2. 9:45-10:00. Բարև,ես…
  3. Խաղ -բանաստեղծություն` «Էս էն …»,  «Առաջին ձյունը »(ծափերով ու դոփերով)
  4. Շաբաթվա երգեր՝ «Եղնիկ»,  «Պսակ-պսակ», «Զնգլիկ», «Այլիհո՜»
  5. Շաբաթվա հեքիաթ-ներկայացում`«Ծիտը»
  6. 9:30-10:00 .Ուրախ մարմնամարզություն
  7. Ես կարողանում եմ… /ես կարողանում եմ ինքնուրույ լվացվել,հագնվել,սպասքադրել/
  8. 10:15-10:30. Նախաճաշ `Օրվա  4 հերթապահները և վերապատրաստվողները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 
  9. 11:00-11:30. Հարսանեկան գաթաների պատրաստում(ծնող`Իվետա Ջանազյան)
  10.  11:30-11:50. Շրջայց Արևելյան լանջերով :Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդումՙ բակում, թաղում, մոտակա տարածքներում: Շրջայց Արևելյան լանջերով
  11. 11:50-12:20.տեխնոլոգիա` հարս ու փեսայի տիկնիկներ(Փայտե գդալներով)
  12. 12:30-13:00.Ճաշ
  13. 13:00-15:00.Քուն
  14. 15:30-16:00 .Հետճաշիկ
  15. 16:00-16:20.Մոլտֆիլմի դիտում
  16. 16:30-17:00.ազատ գործունեություն -տուն ճանապարհել
Рубрика: Նախագիծ, Տեսանյութեր

Նախահարսանեկան թողարկումներ 2-5 տարեկանների խմբում

Խմբում զրուցում էինք « Իսկական հարսանիք Ագարակում» նախագծի մասին:  Ծնողները նույնպես մեզ նյութեր են տրամադրել ավանդական հարսանիքի մասին: Երբ հարցրի, թե ի՞նչ է հարսանիքը,սկսվեց բուռն քննարկում.բոլորն սկսեցին իրենց երևակայական հարսանիքը ներկայացնել. մի լավ ծիծաղեցինք, ուրախացանք միասին: Որոշեցինք այս անգամ ստեղծել TV-ռադիո « Բլբլաններ»: Լավ « ուսուցողական» տեսադաս կլինի նորափեսա Խորենի և Նորահարս Լուսինեի համար: