Рубрика: Հոդված, Վերապատրաստում

Տաթև Սահակյանի մուտքը 2-5տարեկանների մոլորակ

Նախադպրոցական հաստատությունների հերթական վերապատրաստումն էր սկսվել, երբ բացվեց խմբասենյակի դուռը, և շեմին կանգնած էր փայլփլուն աչուկներով, մի քիչ շփոթված, բայց համարձակ Տաթև Սահակյանը՝ Լիլիթ Սահակյանի քույրը, ում տեսել էի մի քանի անգամ։Ա՜խ, էտ Սահակյանները՝խելացի և համարձակ։  

Փայլփլուն աչուկներով ներս մտավ և սկսեց շուրջը հավաքել 2-5 տարեկան սեբաստացիներին։ Կարծես ծարավ էր մոտը և փորձում էր հագեցնել այդ ծարավը: Այդքա՜ն սեր երեխանների հանդեպ…

Շատ ուսանողներ և կամավոր վերապատրաստվողներ ենք ունեցել մեր՝ 2-5 տարեկանների լաբորատորիայում, բայց բոլորին գալիք 2-3 շաբաթը անհասկանալի և անհասանելի էր մեր 2-5 տարեկանների մոլորակը: Իսկ Տաթևը եկավ և ստեղծեց նաև ի՛ր մոլորակը՝ի՛ր նախագծերով ։ Չուներ հոգնել և տրտնջալ: Պրպտում ու փորձում էր ամեն բան։Առաջին իսկ օրվանից եղել է փոխադարձ վստահություն ։Վստահելով և տարբեր բարդ իրավիճակներում թողնելով՝համոզվում էի, որ Տաթևը կարողանում էր ճիշտ որոշումներ կայացնել: Վստահում և սիրում էին թե՛ երեխանները և թե՛ մեր ծնողները։ Սկսվեց Ամանորի ծեսը. քննարկում և որոշում էինք միասին։ Հունվարին Տաթև Սահակյանը վստահ քայլերով և նոր նախագծերով մտավ մեր մոլորակ, և դժվարանում էի ասել՝ով է մենթոր, ով՝ուսուցիչ։

Ամեն անգամ զարմացնում ու հիացնում էին ինձ Տաթևի սերը, պատրաստակամությունը և ոգևորվածությունը։ Ստեղծվեց ավելի մեծ համերաշխ, առողջ, զարգացող և զարգացնող միջավայր։ Եվ ես հիվանդության պատճառով պետք է որոշ ժամանակաշրջան լքեի այդ խենթ մոլորակը, բայց վստահ էի, որ ամեն բան այդ մոլորակում հիանալի շարունակություն կունենա։ Մեկ շաբաթ օգնում էի հեռավար, բայց որոշեցի թողնել ինքնուրույն. ոչ մի օգնություն և վերահսկում։ Ու այնքան հանգիստ ու խաղաղ էի,որ ամեն բան հիանալի է լինելու. արդարացրին սպասելիքներս։ Կեցցե՜ս…

Սիրում եմ Արևելյան դպրոց-պարտեզի 2-5 տարեկանների հեքիաթային և խենթ միջավայրը։Կարոտում և հետևում եմ բոլորիդ։ Տպավորված և հիացած եմ Տաթև Սահակյանի մուտքով և չանդրադառնալ չէի կարող։ Շնորհակա՜լ եմ, Տաթև՛։

Տաթև Սահակյանի պատումը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s