Рубрика: օրվա ռեժիմ

Փետրվարի 20

«ԲարեկենդանԾառզարդար-Զատիկ դպրոց-պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագիծ

Երեքշաբթի 20.02.2018

  • 8:45-9:30 Առավոտյան ծես. Ծառզարդարի տոնի բոլոր օրերին բակն են մաքրում, ծառերի տակ փոսեր են փորում, մեծերի հետ ծառերն են էտում, ծաղիկ տնկում, եթե ծառ տնկելը դեռ վաղ է լինում, փոսեր են փորում, նախապատրաստվում են ծառատունկի, դդումների և մյուս սածիլների տեղն են նախապատրաստում:
  • Խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրում են ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատում են, նկարագրում, պատմում են իրենց տեսածի, իմացածի մասին:
  • 9:30-10:00. Մարզական. Բարև,ես + Լաբիրինթ ամրակներով
  • 10:00-10:30. ՆախաճաշԵս կարողանում եմ… /ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել/.  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի սեղանը,
  • 10:30-10:40.Զբոսանք. ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում,
  • 10:40-11:30. Բնագիտական գործունեություն.(այց ջերմոց լաբորատորիա)
  • 11:30-12:00. Տեխնոլոգիա. Ակլատիզի, Ուտիս տատի և Նուրի տիկնիկներ
  • Զատկական ծեսի. ասիկներ, ոտանավորներ, երգեր, պարեր և բակային խաղեր :
  • Երեքշաբթի`Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն
  •  ևամենաուժեղ թռչունները
  • Զատկական շուտասելուկներ- հանելուկներԾուղրուղու ժողովածու,
  • Շաբաթվա երգեր՝ «Գնացեք, տեսեք»,   «Խնկի ծառ»,  «Եկեք ծեծենք », «Խնոցի-հարոցի»,  «Կլոր զատիկ»:
  • Շաբաթվա հեքիաթ-ներկայացում`«Պապն ու շաղգամը»:
  • Ծառզարդար-Զատիկ. ռադիո «Բլբլան».(ծեսի վերաբերյալ հարցազրույց վերապատրաստվողներից),
  • 12:30-13:00.ճաշ,
  • 13:00-15:00. քուն,(օրորոցային՝ Բարսեղ Կանաչյան)
  • 15:30-16:00 .հետճաշիկ,
  • 16:00-16:20.մոլտֆիլմի դիտում,
  • 16:30-17:00.ազատ գործունեություն -տուն ճանապարհել
Реклама
Рубрика: Վերապատրաստում

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում

Այսօր տրվեց նախադպրոցական հաստատությունների տնօրեն-դաստիարակների վերապատրաստման`2018թ. 2-րդ փուլի մեկնարկը:
Արևելյան դպրոց-պարտեզում հյուրընկալել էինք Բյուրականի ՀՈԱԿ մանկապարտեզի տնօրենին և դաստիարակներին:
Թումանյանի ծննդյան օրվա առիթով բերանացի կարդացինք նրա բանաստեղծություններից, երգեցինք «Կաքավիկ»-ը, «Ա՜խ, ինչ լավ են…»-ը:
Միասին ընտրեցինք ծաղկի կտրոններ՝ թաղարների մեջ տնկելու,խնամելու, ապա մայրիկներին նվիրելու համար:
Ճաշելուց հետո պատրաստվեցինք քնի ծեսին: Սուրճի սեղանի շուրջ վերլուծեցինք, քննարկեցինք անելիքները, ապա քայլեցինք դեպի Մայր դպրոց՝ մարզական պարապմունքի:
Շատ կարոտել էինք Բյուրականի մեր ընկերներին. նշեմ, որ ամռանը կրթական փոխանակումներով եղել էինք նրանց մոտ, մտերմացել, այդ պատճառով էլ սա կարծես փոխայցելություն-վերապատրաստում լինի բոլորիս համար:
  1. Շրջայց
  2. Ծաղկի կտրոն
  3. Մեր օրը
  4. Ռադիո Բլբլան
  5. Վերապատրաստվողների մարզական պարապմունք