Рубрика: Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական Գյումրի.կրթական փոխանակումների ծրագիր

«ԾառզարդարԶատիկ դպրոց-պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագիծ

Օրը՝մարտի17

Վայրը՝Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, «Արձագանք» ՀՈԱԿ մանկապարտեզ

Ժամը՝ 08։30-17։00

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

Նախագիծ. Հարության (Զատիկի) ծեսը «Արձագանք» ՀՈԱԿ մանկապարտեզ

Նպատակը`

  • ազգային մշակույթի յուրացում-տարածում
  • ազգային ժառանգության փոխանցում,
  • ծանոթացում «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին,
  • Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրներ`

  • ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրերում:
  • Գյումրու դաստիարակների հեռավար բլոգային ուսուցման ամրապնդում
  •  2-5 տարեկանների  մարզական «Ռոդարիական խաղեր» նախագիծ-տեսադասը

Օգտագործվող թվային միջոցներ՝

  • անհատական պլանշետներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համացանց:

 

Արդյունքը`

  • Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների տեսքով:

Ընթացքը`

Ծեսի նախապատրաստական փուլ

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Սուրբ Հարության ծիսական արարողակարգը: Ուսուցանել, կատարել զատկական հոգևոր, ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել զատկական ծիսական կերպարների, պարագաների պատրաստում: Ածիկի համար օգտագործել ոչ միայն ափսեներ, այլև այլ իրեր, որոնց մեջ ցորենի, ոսպի և այլ  սերմերը ծլելով՝ ստեղծել հետաքրքիր միջավայր՝ ձևավորելով յուրօրինակ զատկական կոմպոզիցիաներ: Պատրաստել զատկական ձվեր՝ նախշազարդելով, կերպարային լուծումներով: Հետաքրքիր ազգային-ծիսական միջավայրի ստեղծման համար կավից, այլ նյութերից, պատրաստել պարագաներ՝ վզնոց, թևնոց, կոլաժ և այլն: Դրանք կարող են լինել  զատկի, ձվի, այլ տեսքով, նախշազարդած լինել զատկական թեմայով, որոնք կարելի է նվիրել:

Զատկական կերակրատեսակների մասին տեղեկություն կարելի է ստանալ  Ռ. Հարոյան, «Զատիկ»  գրքից, Նունե Մովսիսյանի «Հայկական կակաչ» կայքից:

Մեծ Պահքի ընթացքում Ակլատիզի ծիսական կերպարին բնորոշ տիկնիկը կախված է լինելու որևէ հարմար տեղում: Նրա փետուրներից պահքի յուրաքանչյուր շաբաթվա վերջին օրը դուրս քաշել՝ նշելով՝ պահքի ո՞ր շաբաթը վերջացավ, ի՞նչ խորհուրդ ուներ անցնող շաբաթը և ի՞նչ խորհուրդ ունի եկողը:

 

Նյութեր՝ նախագծի իրականացման համար

Մասնակիցների կազմը`

  1. Նառա Նիկողոսյան
  2. Մարինե Ոսկանյան
  3. Մարինե Մկրտչյան
  4. Ինգա Անտոնյան
  5. Գայանե Թորոսյան
  6. Բուրաստան Օսիպովա
  7. Աննա Հայրոյան
  8. Սաթեն Քարաջյան
  9. Սաթև Սահակյան
  10. Նելի Արղության
  11. Սոնա Կարապետյան
  12. Նունեն Խաչիկօղլյան
  13. Արմինե Թոփչյան

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s