Рубрика: Ավագ շաբաթ

Ավագ հինգշաբթի

Ավագ հինգշաբթի  այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և, վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով երեք անգամ հարվածելով, վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:

Рубрика: Նախագիծ, Ավագ շաբաթ

Չիք-չիք կամ, որ աշխարհը չնեղանա

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Չորեքշաբթի հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ «չիք են արել»:

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ

Մեկօրյա վերապատրաստում «Բյուրականի մանկապարտեզ» մանկապարտեզում

« Զատիկ —  Կանաչ – կարմիր կիրակի կամ Կրկնազատիկ» նախագիծ

Օրը՝ ապրիլի 7

Վայրը՝ Արագածոտնի մարզ, Գյուղ Բյուրական, «Բյուրականի մանկապարտեզ» ՀՈԱԿ մանկապարտեզ:

Հասցե`Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական 31փ,1նրբանցք, 5տուն. տնօրեն`Քրիստինե Բադալյան:

Ժամը՝ 09։00-17։00

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

Նախագիծ.  Զատիկ —  Կանաչ – կարմիր կիրակին կամ Կրկնազատիկ «Բյուրականի մանկապարտեզ» ՀՈԱԿ մանկապարտեզ

Ուսումնական Բյուրական.կրթական փոխանակումների ծրագիր

Մեկօրյա վերապատրաստում «Բյուրականի մանկապարտեզ» մանկապարտեզում

Նախապատրաստական փուլ.

375px-Location_map_of_Armenia_with_Artsakh

received_2326648750682504

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Վերապատրաստում

Ուսումնական Բյուրական

« Զատիկ —  Կանաչ – կարմիր կիրակին կամ Կրկնազատիկ» նախագիծ

Օրը՝ապրիլի 7

Վայրը՝Արագոծոտնի մարզ, Գյուղ Բյուրականի, «Բյուրականի մանկապարտեզ» ՀՈԱԿ մանկապարտեզ:

Հասցե`Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական 31փ, 1նրբանցք, 5տուն. տնօրեն`Քրիստինե Բադալյան:

Ժամը՝ 09։00-17։00

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

Նախագիծ.  Զատիկ —  Կանաչ – կարմիր կիրակին կամ Կրկնազատիկ «Բյուրականի մանկապարտեզ» ՀՈԱԿ մանկապարտեզ

Նպատակը`

  • ազգային մշակույթի յուրացում-տարածում
  • ազգային ժառանգության փոխանցում,
  • ծանոթացում «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին,
  • Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրներ`

  • ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրերում:
  • Բյուրականի դաստիարակների հեռավար բլոգային ուսուցման ամրապնդում
  •  2-5 տարեկանների  մարզական «Ռոդարիական խաղեր» նախագիծ-տեսադասը

Օգտագործվող թվային միջոցներ՝

  • անհատական պլանշետներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համացանց:

 

Արդյունքը`

  • Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների տեսքով:

Ընթացքը`

Ծեսի նախապատրաստական փուլ

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Սուրբ Հարության ծիսական արարողակարգը: Ուսուցանել, կատարել զատկական հոգևոր, ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել զատկական ծիսական կերպարների, պարագաների պատրաստում: Ածիկի համար օգտագործել ոչ միայն ափսեներ, այլև այլ իրեր, որոնց մեջ ցորենի, ոսպի և այլ  սերմերը ծլելով՝ ստեղծել հետաքրքիր միջավայր՝ ձևավորելով յուրօրինակ զատկական կոմպոզիցիաներ: Պատրաստել զատկական ձվեր՝ նախշազարդելով, կերպարային լուծումներով: Հետաքրքիր ազգային-ծիսական միջավայրի ստեղծման համար կավից, այլ նյութերից, պատրաստել պարագաներ՝ վզնոց, թևնոց, կոլաժ և այլն: Դրանք կարող են լինել  զատկի, ձվի, այլ տեսքով, նախշազարդած լինել զատկական թեմայով, որոնք կարելի է նվիրել:

Զատկական կերակրատեսակների մասին տեղեկություն կարելի է ստանալ  Ռ. Հարոյան, «Զատիկ»  գրքից, Նունե Մովսիսյանի «Հայկական կակաչ» կայքից:

Մեծ Պահքի ընթացքում Ակլատիզի ծիսական կերպարին բնորոշ տիկնիկը կախված է լինելու որևէ հարմար տեղում: Նրա փետուրներից պահքի յուրաքանչյուր շաբաթվա վերջին օրը դուրս քաշել՝ նշելով՝ պահքի ո՞ր շաբաթը վերջացավ, ի՞նչ խորհուրդ ուներ անցնող շաբաթը և ի՞նչ խորհուրդ ունի եկողը:

 

Նյութեր՝ նախագծի իրականացման համար

Մասնակիցների կազմը`

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

 

Լուսանկարը`Արմինե Թոփչյանի

Рубрика: Ավագ շաբաթ

Ավագ երեքշաբթի

Երեքշաբթին խնոցի հարելու և հիմարիմաստունի վիճակը քաշելու օրն էրԿանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին: Պատրաստված կարագի մի մասը, անալի թողնելով, պահել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն:

 

 

 

 

Рубрика: Ավագ շաբաթ

Ավագ երկուշաբթի

Մեծ Պասի վերջին շաբաթը կոչվում է Ավագ կամ Մեծ շաբաթ ( ամեն օրն ունի իր անունը և խորհուրդը)՝ Ավագ երկուշաբթի ։Այդ օրը ջրաղացպանների օրն է։ Ցորեն են տարել ջրաղաց՝ աղալու։ Իսկ մենք այսօր քայլարշավով, տարածքը հավաքելով հասանք Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Նախ խոսեցինք, թե ինչպես պետք է մեզ պահենք եկեղեցում ։ Օրհնվեցինք և խաղաղ երգ ու պարով , հեքիաթ ընթերցելով հարակից բակերում՝ վերադարձանք խումբ ։Լվացվեցինք ,ճաշեցինք և անուշ քուն մտանք:

 

Рубрика: Վերապատրաստում

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում. մարտի 19-22-ի հաշվետվություն

Մարտի 19-22-ը  կայացավ նախադպրոցական հաստատությունների աշխատողների հնգօրյա վերապատրաստման երրորդ փուլը:

Մարտի 19.

Այսօր նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման 3-րդ փուլի առաջին օրն էր։ Տարբեր մարզերից մեզ էին միացել 32 դաստիարակներ, մեթոդիստներ և օգնականներ։ Օրն սկսվեց առավոտյան պարապմունքով Մայր դպրոցում, որից հետո տիար Բլեյանը ներկայացրեց կրտսեր դպրոցների ղեկավարներին։ Ընդմիջումից հետո շրջայց կատարեցին Մայր դպրոցով և կրտսեր դպրոցի ղեկավարների հետ քայլարշավ կազմակերպեցին դեպի դպրոցներ։ Դաստիարակները բաժանվեցին խմբերի, ծանոթացան, ճաշեցին մասնակցեցին քնի ծեսին և մեր դաստիարակների հետ մարզական պարապմունքին։ Ապա կլոր սեղան կազմակերպվեց օրվա ամփոփմամբ Գոհար Բալջյանի ղեկավարությամբ։

Մարտի 20.

Առավոտն սկսեցինք վերապատրաստվողներին ուղեկցելով Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Մասնակցեցինք առավոտյան երգուպարին, որից հետո վերապատրաստվողները պետք է սկսեին տեխնոլոգիական գործունեությունը տեխնոլոգների հետ։ Նախաճաշից հետո հագանք գոգնոցները ու գնացինք լանջեր։ Մեզ հետ վերցրինք ցորեն, բամբակ, ափսե ու ջուր։ Ցանեցինք ցորենը՝ անհամբեր սպասելով ածիկի աճելուն։ Իսկ օրվա վերջում խաղացինք մեր ինքնաշեն խաղալիքներով ու գնդակներով նոր խաղը։

Մարտի 21.

Օրն սկսեցինք մարզական-ռոդարիական խաղերով՝ իհարկե բաց չթողնելով մեր սիրելի գլուխկոնծին։ Վերապատրաստվողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին բոլոր խաղերին, է՛լ գլուխկոնծի տվեցին, է՛լ անցան օղակների միջով։ Նախաճաշեցինք ու դուրս եկանք բակ։ Ոչինչ չի կարող մեզ խանգարել, անգամ եղանակը, լինի անձրև թե քամի։ Այնպիսի՜ լվացք արեցինք, այնպիսի՜ լվացք․․․ Վերապատրաստվողները զարմացած էին մնացել։ Հետո վերադարձանք խումբ, ճաշիկը մեզ էր սպասում։ Օրն ամփոփեցինք ամրակներով խաղով։

Մարտի 22.

Այսօր օրը շրջայցներով լի էր։ Նախ, առավոտյան կրտսեր դպրոցի հետ մասնակցեցինք առավոտյան պարապմունքին, հետո շրջայց կատարեցինք Քոլեջի Ջերմոց-լաբորատորիա՝ կենդանիներին խնամելու։ Մի քիչ խաղալուց հետո մեր ստեղծած կտրոններից թաղարներ պատրաստեցինք։ Շատ շնորհակալություն տիկին Շողիկին՝բարեհամբյուր և համբերատար ընդունելության համար։ Այցից հետո նախաճաշեցինք և ուղևորվեցինք Ագարակ ։ Ագարակից հետո ճաշեցինք. շատ սոված էինք , սուրճ խմեցինք և վազեցինք մարզասրահ՝ մարզական պարապմունքի։ Մարզական — ռոդարիական խաղեր խաղալուց -մարզվելուց հետո մասնակցեցինք օրվա ամփոփում-հանդիպմանը ու հրաժեշտ տվեցինք միմյանց՝ վաղը նորից հանդիպելու ակնկալիքով։

Միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վերապատրաստվող դաստիարակները կարող են մեր խենթ միջավայրից վարակվել՝ դառնալով մեր մի մասնիկը։

2017-2018թթ. նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստումների ընթացքում հեռավար աշխատել և գործում է 2 բլոգ՝ Գյումրու «Արձագանք» և Բյուրականի ՀՈԱԿ նախակրթարանների բլոգները։ Մեկօրյա վերապատրաստում-ծրագրով գնացել ենք ուսումնական Գյումրի՝ «Արձագանք» մանկապարտեզ և միասին Ծառզարդար-Զատիկ համատեղ նախագիծ-ծեսը իրականացրել: Առաջիկայում պատրաստվում ենք գնալ Բյուրական ։Համագործակցում ենք նաև Ստեփանակերտի «Մանկան մոլորակ» նախակրթարանի հետ ևս. ունենք հրավեր: