Рубрика: Տեսանյութեր

«Լույսի մոլորակ» էքսպո

Մարտի 23-ին մի խումբ դաստիարակների հետ շարժվեցինք դեպի Մերգելյան ինստիտուտ՝ «Լույսի մոլորակ» էքսպոյին ներկա լինելու, լուսաբանելու և, իհարկե, մասնակիցը լինելու նպատակով։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզից մասնակցում էր դաստիարակ Սոնա Կարապետյանը՝ «Ձոն մայրիկի» նախագծի շրջանակներում ներկայացնելով «Մա մա» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։
Կրթահամալիրից «Լույսի մոլորակ» էքսպո-ցուցահանդեսի համակարգողը Նառա Նիկողոսյանն էր, ում հրավերով էլ սեբաստացի դաստիարակները մասնակցեցին, և սկսվեց մեր հետազոտական, պրպտողական ուսումնասիրությունը. հայացքներով տնտղեցինք ամեն ինչ, ամեն բան։ Ես, օրինակ, խաղացի բոլոր խաղերը. է’լ հայտնվեցի աղե հարթակում, է’լ հոգեբանական կենտրոնի կազմակերպած խաղերի սրահում…«Տերյան» մշակույթի կենտրոնի աղջիկների հետ գործեցի թևնոցներ, ինչու չէ, ներկայացրի նաև իմ՝ թևնոց գործելու անչափ արագ տեխնիկան։ Ինձ շատ հետաքրքրեցին մարզական սրահները, որոնք հեշտությամբ հավաքվում և արագ ամրացվում էին առաստաղին, ծառին, ու կցանկանայի՝ մեր խմբասենյակներում ունենայինք նմանատիպ մարզասրահներ։ Հետաքրքրվեցի ու մասնակիցը դարձա մի քանի բնագիտական խաղերի։ Շատ հավես մոլորակ էր՝ լույսի, հույսի, թե հավատի ։ Ես ապրեցի իմ իմացումի հրճվանքը՝ մասնակիցը դառնալով բոլոր խաղերին։

Հետաքրքիր բացահայտումների և նորարարությունների հարթակ էր ։ Շնորհակալություն…
Կարծես մի մեծ մոլորակ լիներ, որտեղ ամեն ինչ հնարավոր էր անել միանգամից՝ խաղալ, փորձեր կատարել, լողալ, սնվել, լուսանկարվեր, տիկնիկներ գործել, նվերներ ստանալ, մարզվել, հոգեբանական թեստեր լրացնել …

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s