Рубрика: Բլբլավարժություններ

Շնչառական վարժություն

Реклама
Рубрика: Նախագիծ, Փոքրիկ բնագետիկները, Բլբլավարժություններ

Խմորային մատնահամրանք

Վարժության նպատակն է` զարգացնել մանր մոտորիկան, ինչպես նաև 5-ի սահմանում մատների օգնությամբ համրանք:Վարժության միջոցով ձեռքի մատների շարժունակությունն ու ճկունությունն է ապահովում, որի զարգացումն անմիջականորեն կապված է խոսքային կենտրոնի ակտիվացման հետ:               Հատուկ մանկավարժ՝ Աննա Օհանյան

Рубрика: Բլբլավարժություններ

Բնաձայնություն

Նպատակն է` ճանաչել և վերարտադրել բնության, կենդանիների ձայները: Հատկապես արդյունավետ է նախակրթարանի և կրտսեր տարիքի սովորողների համար: Ակտիվացնում է բանավոր խոսքը, բառապաշարը և արթնացնում է դրական հույզեր:

Հատուկ մանկավարժ՝Աննա Օհանյան

Рубрика: Բլբլավարժություններ

Բլբլավարժություն #2

Այս խաղի նպատակն է տարբերակել «զ »և «ժ» հնչյունները, քանի որ դրանք հաճախ են փոխարինվում, ուստի կարևոր է, որ երեխան իմանա այդ երկու հնչյունների արտասանման տարբերություններն ու առանձնահատկությունները:Հետո համեմատում ենք ս, շ և զ ժ հնչյունները, որոնք նույն հնչյունախմբին են պատկանում , սակայն ունեն աարտասանական առանձնահատկություններ:

Հատուկ մանկավարժ՝Աննա Օհանյան

Рубрика: Բլբլավարժություններ

Բլբլավարժություն #1

Մինչ արտաբերական վարժություններ անելը` կարևոր է ճանաչել և իմանալ, թե խոսելիս , որ օրգաններն են մեզ օգնում, ինչպես է հնչյունը ստեղծվում: Դրա համար, նախևառաջ նպատակահարմար է ցույց տալ և իմանալ դրանց անվանումները: Քանի որ 2-4 տարեկանների մոտ խոսքը դեռ ձևավորման և զարգացման փուլում է, հաճախ նկատվում են հնչյունների աղավաղում, փոխարինում կամ բացակայություն: Օրինակ` « ս » հնչյունը աղավաղված են արտասանում` լեզուն ատամների արանքն են պահում կամ փոխարինում են « շ» հնչյունով: Դրա համար պետք է օգնել, ցույց տալ տվյալ հնչյունի արտասանման ճիշտ դիրքը, փոխարինվող հնչյունների արտասանման տարբերությունները, որոնք կօգնեն հաղթահարել և շտկել արտասանական խնդիրները:

Հատուկ մանկավարժ՝Աննա Օհանյան