Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Դաստիարակի օրագիր

Բլեյան ցանց

Այսօր՝ ապրիլի 4-ին, «Բլեյան» կրթական ցանցով այցելեցինք Աշտարակի «Արևիկ» և Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզներ։ Պայմանավորվեցինք դաատիարակների հետ առավոտյան պարապմունք կազմակերպել։ «Ծաղկազարդ-զատիկ» նախագծով ապրիլի 29-ին Աշտարակի ձորի Ջրաղացում միասնական ծես իրականացնել։ Բլոգներում կտեղադրվեն նախագծերը, առավոտյան պարապմունքի երգ-պարերգերը և ոտանավորները։ Ակտիվ կսպասարկվեն բլոգները: Ապրիլի 26-27-ին կլինի նրանց մասնակցությունը «Բլեյան» ցանց նախագծի կլոր սեղան -քննարկումներին: Ելույթ կունենա նաև դաստիարակների նորաստեղծ երգչախումբը «Իմ չինարի յարը» երգով և «Ծառ ծաղկեցավ» պարերգով։ Շնորհակալություն ջերմ ընդունելության , անմիջական միջավայրի և լավ գործընկերներ ձեռք բերելու համար։
Միասնականության, սիրո, ստեղծականության և երևակայության միջավայրում ամեն բան ազատ է ու հասանելի։

Ուղիղ եթերներ.

Реклама
Рубрика: Հոդված, Տեսանյութեր, Դաստիարակի օրագիր

Սա է կյանքով ապրելու հաճույքը։

Այսօր ինձ բախտ էր վիճակվել հայտնվել Արևելյան դպրոցի այդքան ինքնուրույն, համախմբված, ստեղծական և սիրելի 6տարեկանների մոլորակում։

Մոլորակ, որտեղ բոլորը միասնական են, որտեղ բոլորը ազատ մտածելու, երևակայելու և ստեղծագործելու ջիղ ունեն, որտեղ դու մի պահ քեզ մոռանում ես, որպես փոխարինող դասվա՞ր ես հայտնվել խմբում, թե՞ քո հասակակիցների հետ պարզապես հրճվում ես, խաղում, գլորվում: Առավոտվանից հայտնվեցի 6-տարեկանների խմբում և հիացած դիտարկում էի. ինքնուրույն բացեցին դուռը, որին հաջորդեց պատուհանի օդափոխությունը, հանեցին կոշիկները, պիջակները, ուղղեցին պայուսակները և 9։00-ին մեկ մարդու պես շրջան բռնած, ես էլ իրենց հետ՝ 30 րոպե մասնակցեցինք առավոտյան պարապմունքին և բարձրացանք վերև։ Ինձ հուշեցին, որ թիվ պիտի տամ խոհանոց, և 3հերթապահ լվացվելուց հետո արդեն խոհանոցում նախաճաշի նախապատրաստական աշխատանքներ էին անում ։

Ի՜նչ սիրալիր, իրար զիջելով, ափսե-գդալ հաշվելով ,աթոռները ուղղելով, հետո սուրհանդակ եկավ, թե նախաճաշը պատրաստ է, և սպասում են մեծ ընտանիքին ։ Լվացվեցինք և շտապեցինք խոհանոց:

Ոնց որ շատ երկար է ստացվում մտքիս շարադրանքը, բայց տպավորված և հիացած եմ. սա է կյանքով ապրելու հաճույքը՝ դիտարկելով, հետազոտելով, տեսնելով, շոշափելով, թեկուզ սխալվելով ։

Рубрика: Տեսանյութեր, Դաստիարակի օրագիր

Ի՜նչ լավ է, որ հենց Հարությունն է Թոփիկյան՝ անվանն անդավաճան ։

Երբ հոգիդ մաքրվում է, երբ կարծես նոր ծնված լինես՝ մորեմերկ ,անմեղ,անարատ, պարզ ու լուսավոր, կարծես մանկան առաջին ճիչ լինի ։ Երբ հազարավոր անգամ ավելի օրհնված ես դուրս գալիս Հարություն Թոփիկյանի երգչախմբի ելույթներից, քան մեր նորաստեղծ, ճոխ, զարդանախշ և ոսկեզօծ եկեղեցիներից, երբ ամեն բան ճնշում է քեզ, երբ մտնում ես խորան ու սկսում ես մտածել, թե որտեղ ես՝ թանգարանո՞ւմ, թե՞ սրբատեղիում, որտեղ պիտի անմիջապես կապի մեջ լինես բարձրյալի հետ , բայց՝ ապարդյուն։

Հարություն Թոփիկյանին կարող ես անվերջ լսել, նայել ու նայել ամեն մի բառի ու տողի, ստորակետի ,միջակետի և վերջակետի իր կյանք, գույն, շունչ ու պայծառություն տվող ժեստերին։ Ամեն բան լուսավոր ու մաքուր է ։

Երբ լսում ու զգում ես երակներում հոսող արյան արագ շարժը ,որ շտապում է սնուցել սիրտդ ,որը մեծ ոգևորություն ու հարստություն է ստանում, երբ ուզում ես դուրս գալ ներսիցդ և խոնարհվել ։

Հրաշալի է ամեն բան ։ Մաքուր, լուսավոր և օրհնված ։

Շնորհակալ եմ ներսից վեր ու վարի համար։

Շնորհակալ եմ այսօրվա խառնաշփոթի և մեծ հոգևոր սնուցման համար։

Ի՜նչ լավ է, որ հենց Հարությունն է Թոփիկյան՝ անվանն անդավաճան ։

Լուսանկարը՝Արմինե Թոփչյանի

Рубрика: Տեսանյութեր, Դաստիարակի օրագիր

Արեգ

Դե մի շաբաթ է՝ Արևելյան դպրոցի նոր բացված նախակրթարանի խմբում եմ լինում ,բայց ընթացքում չեմ կարողանում կտրվել իմ սիրելի խմբից.անընդհատ մտնում-դուրս եմ գալիս։

Հանրահայտ Արեգը մատով կանչում է ինձ.

-Նելի՜, Նելի՜, արի՛ մի հատ:

Մոտենում եմ. խորհրդավոր, կիսա ջղային ու խորամանկ հայացքով հարցադրում է.

-ՄԻ հատ դու ինձ ասա՛՝ էսքան ուր ես գնում-գալիս, հը՞…

Դեմքիս հա՛մ զարմանք, հա՛մ ծիծաղ պատած՝ փորձում եմ չգիտես ինչու արդարանալ. կարծես ամուսինս, սկեսրայրս կամ հայրս են զայրացած հարց տալիս: Ես փորձում եմ խոսել, ու գալիս է հաջորդ հարցը կամ պատասխանը.

-Չէ՛, դու ինձ ասա՛, ես կհասկանամ։

Ի՞նչ է մնում անել՝ լռել և ենթարկվել ։ էնպես, որ զգոն եղեք ձեր քայլերում:

Рубрика: Սեբաստացու օրեր, Տեսանյութեր, Դաստիարակի օրագիր

Ձոն սեբաստացի խոհարարների

Հարիսա, ղափամա, լավաշթխիկ , թթուդրիկ… ծեսեր։

Հիանալի, պատկերավոր, շոշափելի, իրագործելի և ուսուցողական ծեսեր՝ կազմակերպված մեր կրթական միջավայրում, մեր իմացումի հրճվանքում, իսկական հրճվանք, իսկական կյանքի դպրոց՝ կյանքի հունին համընթաց։ Ոչ մի բան արհեստական և ձևական չէ, ամեն ինչ իրական է ընտանեկան, ներառական: Սա մի մեծ մոլորակ է, որտեղ բոլորս երևակայում, ստեղծագործում և իրականացնում ենք մեր հեղինակային ծրագրերը։

Մեր բանիմաց, համբերատար և շատ սիրելի խոհարարներն աննկարագրելի «համով» ձեռքեր ունեն: Այստեղ միտք է ծնվում՝ իրականացնել ևս մեկ նոր՝ «Խոհարար» մրցանակ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ։
Իրոք, շատ մեծ է խոհարարների դերը կրթահամալիրում: Նրանց գլխավոր խորհուրդն է՝ համեղ լինել և անբիծ, ստեղծական ու հեղինակային. փաստեք, որ մեծ պատասխանատվություն է։

Եղեք, համեղ, ստեղծական և նորանոր ծեսերի և ուտեստների հեղինակներ, միշտ ազգային, այլընտրանքային մեր սիրելի խոհարարներ։ Միշտ պատվո հարթակում եք դուք և մեծ հարգանքի արժանի։

Շնորհակալություն ստեղծական մտքի, արարիչ ձեռքերի, սիրալիր միջավայրի ու անմնացորդ նվիրումի համար՝ հանձինս շատ սիրելի խոհարար Մարիետա Թադևոսյանի և օգնական Աննայի:

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Рубрика: Վերապատրաստում, Դաստիարակի օրագիր

Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի«Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում. ամփոփում

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Բլեյան ցանց» կրթական ծրագրով «Թթուդրիկ-լավաշթխիկ» նախագծով Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզում էինք՝ մեզ շատ ջերմ և սեբաստացիական շունչը կրող ու տարածող միջավայրում։ Իսկ որտեղ մենք, այնտեղ հուր ու կրակ , իսկ երբ կրակին միանում է նաև Սասունիկի համայնքը, տեղի է ունենում բնության զարթոնք։

Երբ մեր խենթություններին համայնքը փորձում է կամաց-կամաց մոտենալ, ներառվել, հասկանում են , որ դա է այլընտրանքային կրթության լավագույն բանաձևը՝պարգևը: Մեզ անհրաժեշտ չեն սեղան, աթոռ, պահարան, նկարազարդ պատեր. ընդամենը մի մեծ, թեկուզև ամայի, բաց տարածք, որտեղ կարող ես ճախրել, արարել, երևակայել, մտքիդ թռիչքը պարփակված չէ չորս պատերի մեջ: Անկաշկանդ սկսում ես խաղալ, ստեղծագործել այսինքն՝ ապրել կյանքով, կյանքով սովորել՝ ինքնակրթվել: Կյանքով ուսուցում՝ սա անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա է, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանք: Շնորհակա՜լ եմ, Սասունիկի մանկավարժական համայնք, որ ընդունում և փորձում եք նույն ոգով ստեղծագործել և ապրել։

Երբ 68 տարեկան տատիկը անձնական մեծ դժբախտությունից հետո հաց չէր թխել 5 տարի, այս խենթ միջավայրում ոչ միայն թխեց, այլև երգեց, ասմունքեց, հիշեց իր մանկության խաղերը. էլ ինչ է պետք, իհարկե, միայն ժպտալ, հիանալ: Անտանելի ծանր ցավը սրտում՝ մանկացավ և մի պահ մոռացավ հոգսերը՝ ոգևորված հարցնելով, թե որ հեռուստաընկերությունից ենք, լիքը ասելիք ու պատմելիք ունի: Թեկուզ 30րոպեով վերապրեց իր գունեղ մանկության հուշերը։ Շնորհակա՛լ ենք, տա՜տ ջան, էներգիայով լի մայրիկ, որ խեղդել էր ազատությունը տարիներով իր ներսում, ակամայից մատնվեց։ Թո՛ւյլ տվեք, որ նրանք լինեն երեխաներ, որովհետև նրանք էլ երբեք չեն կարողանա վերադառնալ դեպի մանկություն: Մի՛ խանգարեք երեխային՝ երեխա լինել: Սիրե՛ք ձեր երեխաներին և վայելեք նրանց ազատությունը, թողեք, որ նրանք սխալվեն, հետո օգնեք նրանց՝ հասկանալու՝ որտեղ սխալվեցին: Նրանց ասեք. «Սխալվի՛ր, դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Սխալվելը սովորելու հնարավորություն է տալիս, բայց նույն սխալը մի՛ կրկնիր նորից ու նորից, որովհետև դա հիմարացնում է»:Օշո

Նախապես պայմանավորվել և առցանց քննարկում էինք անցկացնել մանկապարտեզի տնօրեն տիկին Ռուզաննայի և իր անձնակազմի հետ նախագծի շուրջ, որոշել էինք վերածել նախագծի, հրապարակել բլոգներում, քննարկել դաստիարակների հետ ։ Առցանց աշխատանքը տվեց այսպիսի արդյունք: Կեցցե՛ք աղջիկներ և, իհարկե, շնորհակալ եմ տիկին Ռուզաննային՝ կազմակերպված և ջերմ ընդունելության համար։ Կշարունակենք հետագա նախագծերը և ծրագրերը՝ ներառելով նաև Սասունիկի ողջ համայնքը։

Ահա այսպիսին են սեբաստացիները՝ ինքնաբուխ, ազատ, չթելադրող, չպարտադրող, խենթ երևակայությամբ, ինչին միանում է ստեղծականությունը։

Համագործակցելով այլ դաստիարակների, երաժշտության ուսուցիչների, տեխնոլոգների, ծնողների, համայնքի, մարզի հետ՝ փոխայցելություններով տարածում և սիրելի ենք դարձնում այն, ինչն ազգային է, հայեցի և շիտակ:

Շնորհակալ եմ…

Հետագա պայմանավորվածություններ և նախագծեր՝

  1. Մասնակցություն կրթահամալիրի տոնին
  2. Ամանորի ծես
  3. Երգչախմբի ձևավորում

Իսկ այստեղ ներկայացնում եմ դաստիարակների պատում-տեսանյութերը

Рубрика: Հոդված, Սեպտեմբեր 2018, Դաստիարակի օրագիր

Գրական Ակումբ

Գրական ակումբ:
Ի՞նչ է սա , որտեղ դասախոսում և միայն իր կարծիքն է հայտնում ակումբի ղեկավա՞րը, և բոլորը միաձայն համամի՞տ են վերջինիս հետ։
Իհարկե, ո՛չ:

Գրական ակումբ, որտեղ բոլորը իրավունք ունեն արտահայտվելու, բացահայտելու, հիշողությունների գիրկն ընկնելու, համեմատելու. այլընտրանքը միշտ առաջնային է կրթահամալիրում։
Վաղուց հետևում էի, և որոշեցի ներկա լինել ակումբի ջերմ, թեժ ,հումորով միջավայրին։Եվ հայտնվեցի Գրական ակումբում: Այստեղ պարապմունք-հանդիպումներն իրականացվում են նախապես հրապարակված ծրագրով. գրական ստեղծագործությունները , ֆիլմերը նախապես տեղադրվում են ակումբի բլոգում։ Կրթահամալիրի աշխատակիցները, ծնողները, հյուրերն( նշեմ, որ մուտքն ազատ է)ընթերցելուց հետո հանգիստ, առանց լարվելու, առանց վախի կարողանում են արտահայտվել։ Առաջին օրն անհանգիստ էի և որոշել էի չարտահայտվել, բայց նկատեցի ,որ ակտիվ մասնակցում եմ. փաստորեն անգամ չխանգարեց այն, որ բազում մարդկանց մոտ ես « համարձակվում եմ» արտահայտվել. հասկացա, որ այդ միջավայրում հաղթահարեցի միանգամից երկու վախ՝ ներքնահարկում և բազմության մեջ հայտնվելու վախերս։ Հասկացա, որ հանգիստ եմ, ապահով, խաղաղ:

Մի օրինակ՝ իմ մեջ ցանկացած ձայնից տարբեր զգացողություններ են առաջանում, և երբ քննարկում էինք Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» ստեղծագործությունը , ես ուշ միացա ակումբին և բազմությունից լարվածություն զգացի: Իսկույն որոշեցի, որ աննկատ կհեռանամ, բայց սկսեց խոսել տիկին Նունեն և ներողություն խնդրեց, որ այդքան երկար խոսեց , բայց շնորհակալ եմ, որ երկար խոսեց, որովհետև իմ ներսում կարծես ամեն բան խաղաղվեց, և սկսեցի ավելի ակտիվ և վստահ արտահայտվել։
Ամեն բան քննարկվում է շատ խաղաղ, ու հընթացս լուծվում է մի քանի խնդիր՝ իրար զիջելու, լսելու, համակարծիք կամ տարակարծիք լինելու, բայց սիրո և ջերմ միջավայրում։ Ու հասկանում ես ,որ հնարավոր է մի հարկի տակ հավաքվել և քննարկել առողջ, ջերմ և սիրո միջավայրում։ Աննկարագրելի և անբացատրելի ջերմություն ես զգում ։ Անընդհատ բացահայտում ես ինչ-որ բան քեզ համար, և էլի անբացահայտ են մնում մարդկային որակները, տեսակները։ Հետաքրքիր են կյանքի վերելքներն ու վայրէջքները, երբ քննարկման ժամանակ սկսում ես վերլուծել կամ հենց քեզ վրա պատկերացնել, բազմաթիվ կարծիքներ և լուծումներ ավագ և կրտսեր ընկերներից լսել։
Սա ակումբ է, որտեղ բոլորը շահագրգիռ են, սովորող և սովորեցնող են, որտեղ բոլորը մի համերաշխ ընտանիքի անդամներ են։ Ամեն շաբաթ ընտրված հատուկ գրական թեմաներ, քննարկումներ, որոնց ընթացքում միասին կրթվում ենք։ Այո՛, կրթվում…
Կյանքը բազմաթիվ կանոններով, բայց առանց մրցավարի խաղ է: Մենք ավելի շատ դիտարկելով ենք այն սովորում խաղալ, քան ինչ-որ գրքեր, այդ թվում նաև Սուրբ Գիրքը պրպտելով: Հենց այս պատճառով էլ բնավ զարմանալի չէ, որ այսքան շատերն են անազնիվ խաղում, այսքան քչերն են հաղթում, այսքան շատերն են պարտվում…                       Իոսիֆ Բրոդսկի

Շնորհակալ եմ…

Рубрика: Հոդված, Սեպտեմբեր 2018, Դաստիարակի օրագիր

Գրական ակումբ

Ֆիլմ՝ նվիրված Ջոզեպպե Մասկատիին։ Շատ հուզիչ, ուսուցողական, կյանքի ֆիլմ էր։ Ամեն բառ վերլուծում ու փորձում էի հասկանալ։ Ավելի շատ լսում էի բառերը, քան դիտում էի ֆիլմը։ Մի մարդու մասին էր, ով դարձավ բժիշկ, երբ մահացավ եղբայրը բժիշկների անտարբերությունից։ Բժիշկ,ով առաջին հերթին բուժում էր հոգին, հետո՝ մարմինը։ Հազարավոր դեղեր, նորանոր բժշկական սարքավորումներ անզոր են, երբ չկան դրանց մեջ սեր, հավատ, հույս,Աստծո հանդեպ մեծ հավատը։ Ֆիլմը մարդկային որակի մասին է.հերոսն իր կյանքը նվիրեց և ծառայեց հանուն մարդկային խաղաղության, ուժի և սիրո: Մի մարդ, ով ապրեց հանուն ուրիշների՝ զոհաբերելով իրեն ,բայց ոչ հանուն ճանաչման… Նա անում էր այն, ինչ սիրտն էր թելադրում։ Շատ խորիմաստ մտքեր կային։ Օրինակ՝ «Կյանքը այդքան էլ անարդար չէ,յուրաքանչյուր փորձության մեջ կա հնարավորություն»:
Երբ ասում է.«…եթե իրականությունը պահանջում է զոհողություն, ընդունի՛ր այն, եթե իրականությունը տանջում է՝ անցի՛ր դրա միջով։ Երբ ընկերն ասում է.« Դու կարող էիր ունենալ ամեն ինչ , բայց ըտրեցիր ոչինչ…», ու պատասխանը, որն իձն ուղղակի ցնցեց. «Այս ոչնչի մեջ ես ունեմ ամեն ինչ…»: Բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ մոռացել էր իր մասին, իրեն կառավարելու, հարգելու, սիրելու , խնայելու և իրեն սիրողներին , իր ընտանիքին քանի որ քրոջ միակ ապավենը Ջոզեպպեն էր ։ Այնպես որ եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք, շռայլեք սեր ,բարություն, ազնվություն, հիշեք, որ ցանկացած մարդու մեջ կա Աստված, և գործեք աստվածային , բայց չմոռանալով ինքներդ ձեզ ։

Եղե՛ք երջանիկ՝ զոհաբերելով ինքներդ ձեզ։ Իսկ ինչո՞ւ…

Рубрика: Հոդված, Դաստիարակի օրագիր

Նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման օրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով 2006թ.-ից մշակվում, իրականացվում է նախադպրոցական կրթության հեղինակային ծրագիր:

Բովանդակություն

  • Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր,
  • Նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր, այդ թվում՝
    ա․ հիգիենա-ինքնուրույնություն,
    բ․ սննդի կազմակերպում (նախաճաշ, ճաշ),
    գ․ քուն, օրորոցային երգեր,
    դ․ մարզական պարապմունքներ,
    ե․ տեխնոլոգիական գործունեություն,
    զ․ երաժշտական խաղեր,
    է․ պար, թատրոն,
  • դաստիարակի բլոգը որպես ուսումնական գործիք,
  • դաստիարակի ընթերցարան:

Աշխատակարգ  

Վերապատրաստվողները փոքր խմբերով աշխատում են կրթահամալիրի կրտսեր դպրոցների նախակրթարանների և կրտսեր առաջին դասարանցիների խմբերում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում տեղի են ունենում նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման դասընթացներ: Դաստիարակները ներկայացնում են իրենց հեղինակային կրթական ծրագրերն ըստ ուսումնական օրացույցի՝ «Դպրոց –պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագծով: Վերապատրաստվողները նախապես հայտագրվում են Info@mskh.am , ծանոթանում նախապես հրապարակված ծրագրին Բարեկամություն և 5 օր շարունակ լինում կրթահամալիրի նախակրթարաններում, երգում, պարում, խաղում, մարզվում, խենթանում, հրճվում այս խենթ միջավայրում, ասել է թե՝ «Միասին ապրելու կրթություն` խաղով, երգ ու պարով»:

Նախադպրոցական հաստատությունների հեղինակային վերապատրաստումները բաժանվում էին երկու խմբի`գործնական և ինքնակրթության

  • Գործնական. 5օր շարունակ աշխատում, ապրում, ստեղծագործում էին ազատ ,թափանցիկ, ստեղծական բաց համակարգում: Դաստիարակների հետ քննարկում ,մշակում էին հաջորդ օրվա նախագծերը և տեղադրում բլոգում: Հաջորդ օրը իսկական իմացումի հրճվանք ապրում  միասին:
  • Ինքնակրթություն. նախապես վերապատրաստողների համար տեղադրվում էր  Նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիր. նյութերի մեդիափաթեթը: Վերապատրաստվողները տանը ընթերցելուց հետո օրվա վերջում  ծրագրի ղեկավարի և դաստիարակնների հետ  30 րոպե քննարկում :

Հետագա կապը`

  • Հեռավար առցանց համգործակցություն, բլոգավարություն
  • Արձագանք. տվյալ մարզի մանկապարտեզներում հրավեր միասնական ծես նախագծեր իրականացնելու նպատակով:

Մեզ միանում են նաև ծնողները, ինչից վերապատրաստվողները շատ զարմանում են, բայց չէ՞ որ ծնողը ծանոթ է ծրագրին, տեղյակ է նախակրթարանի գործունեությանը: Ծնողը ոչ միայն պատվիրատու է, գործընկեր, այլև իր երեխային վերաբերող նյութի յուրացնողը, իրագործողն ու տարածողը: Պարտեզ-սան-ծնող կապը միշտ ամուր է: Վերապատրաստվողները մեզ որակում էին էսպես․«Էս էն խենթերի խումբն է», որտեղ տիրում է ազատությունը, ինքնուրույնությունը, ինքնակազմակերպումը:

Մոնտեսորին է ասել․«Մարդը չի կարող ազատ լինելեթե ինքնուրույն չէ»: Վերապատրաստվողների խումբը հաճախ զարմանում են, թե ինչպես կարող են երեխաներն այս ազատության մեջ առանց դաստիարակի հրամանի, միջամտության ինքնուրույն կազմակերպել իրենց առօրյան՝ առանց  բղավելու , իրար վնասելու, ու շարունակ կրկինում էին․ «Ձեր սաները խաղաղ են , ո՞րն է դրա բանաձևը»: «Կարգապահությունն ազատության մեջ է»,- կասեր Մոնտեսորին: Նշեմ նաև, որ մասնակիցներին հիացնում է այն,  որ դայակ-դաստիարակի փոխարեն խմբում երկու դաստիարակ կա։

Ամեն ամիս մեր հանդիպումներում  ներկայացնում ենք հետևյալ թեմաները­՝

Առաջին անգամ վերապատրաստման ծրագիրի համակարգումը  գործի դրվեց  2006թ: 2017թ. դեկտեմբերից  սկսեցինք համակարգել ես և Գոհար Բալջյանը:  2017թ. մեկնարկը տրվեց Հյուսիսային դպրոց –պարտեզից: Հյուսիսային դպրոցի «Հարթակ» ակումբում տեղի ունեցավ դաստիարակների,  երաժշտության դասավանդողների և ծրագրի ղեկավարների հերթական հավաք-քննարկումը, որտեղ քննարկվեց նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման 6-րդ փուլի ծրագիրը:

Ուշագրավ էր այն, որ տնօրեն տիկին Սուսաննան շատ ոգևորված նկարում և գրի էր առնում այն ամենը, ինչ տեղի էր ունենում խմբասենյակում («Լյոխ լյավա»), նաև Գյումրու երաժշտության ուսուցչուհու և դաստիարակի  («Հըբը՛») փորձի փոխանակումների մասին եմ ուզում նշել, ինչպես նաև «Բլբլան» ռադիո թողարկումը («Ինչխ ես») ամանորյա եթերով:  Գյումրու «Արձագանք» մանկապարտեզի համար բլոգ բացեցինք և կապը շարունակեցինք հեռավար, առցանց, որից հետո հրավեր ստացանք մեկօրյա վերապատրաստում կազմակերպել «Արձագանք» մանկապարտեզում։ «Ուսումնական Գյումրի».փոխանակումների ծրագրով մարտի 17-ին Շիրակի մարզ՝ քաղաք Գյումրի«Արձագանք» ՀՈԱԿ մանկապարտեզում էինք՝ «ԾառզարդարԶատիկ դպրոց-պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագիծ -ծեսը միասնական ներկայացնելու –խաղալու, կապը էլ ավելի ամրապնդելու, իսկական բարեկամության կամուրջ ստեղծելու կրթահամալիրի հետ:

Դաստիարակների պատում տեսանյութեր՝այստեղ

Փետրվարի 19-ին  տնօրեն-դաստիարակների վերապատրաստման 2-րդ փուլի մեկնարկն էր: Արևելյան դպրոց-պարտեզում հյուրընկալել էինք Բյուրականի ՀՈԱԿ մանկապարտեզի տնօրենին և դաստիարակներին: Հինգ օր շարունակ ապրեցինք միասին՝

Բյուրականի մակապարտեզի համար վերապատրաստվողների հետ բլոգ բացեցինք։  Քիչ թե շատ ծանոթացրինք բլոգավարությանը։ Բյուրականի տնօրեն Քրիստինե Բադալյանի հետ աշխատում էինք նաև հեռավար, և ահա ստացանք երկրորդ հրավերը դեպի Բյուրական՝ փոխայցելության՝ « Զատիկ —  Կանաչ – կարմիր կիրակի կամ Կրկնազատիկ» նախագծով։  Ապրիլի 7-ին տեղի ունեցավ մեկօրյա վերապատրաստում «Բյուրականի մանկապարտեզ» -ում։

Ահա դաստիարակների պատում տեսանյութերը և տնօրեն Քրիստինե Բադալյանի արձագանքը։

Օրը միշտ սկսում էին մարզական-ռոդարիական խաղերով՝ իհարկե բաց չթողնելով մեր սիրելի գլուխկոնծին։ Անփոխարինելի Ռոդարի, ում անսահման ստեղծագործական երևակայությամբ վարակվելով՝ սաների հետ շարունակ երևակայում ենք աներևակայելին…

Վերապատրաստվողները մեծ ոգևորությամբ  մասնակցում էին բոլոր խաղերին, է՛լ գլուխկոնծի էին տալիս, է՛լ անցնում օղակների միջով։ Նախաճաշից հետո միշտ բակում էինք ։ Ոչինչ չի կարող մեզ խանգարել, անգամ եղանակը, լինի անձրև թե քամի։ Այնպիսի՜ լվացք ենք արել, այնպիսի՜ լվացք․․․ Վերապատրաստվողները զարմացած էին մնացել։ Ռոդարիական խաղերը և մարզումները շարունակում էինք մարզական պարապմունքների ժամանակ: Շատ սիրում ու ոգևորվում էին մարզական պարապմունքներից:

Վերապատրաստման չորրորդ փուլ՝ 2018թ․, ապրիլի 16-20  «Համբարձման  ծես»  ուսումնական նախագիծ 

Ապրիլի 16-ին նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման 4-րդ փուլի առաջին օրն էր։ Տարբեր մարզերից մեզ էին միացել 22 դաստիարակներ, մեթոդիստներ և օգնականներ։ Օրն սկսվեց առավոտյան պարապմունքով Մայր դպրոցում, որից հետո տիար Բլեյանը ներկայացրեց կրտսեր դպրոցների ղեկավարներին։ Ընդմիջումից հետո շրջայց կատարեցինք Մայր դպրոցով և կրտսեր դպրոցի ղեկավարների հետ քայլարշավ կազմակերպեցինք դեպի դպրոցներ։ Դաստիարակները բաժանվեցին խմբերի, ծանոթացան, ճաշեցին, մասնակցեցին քնի ծեսին և մեր դաստիարակների հետ մարզական պարապմունքին։ Ապա կլոր սեղան կազմակերպվեց օրվա ամփոփմամբ Գոհար Բալջյանի ղեկավարությամբ։

Հետո մեզ միացան «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի մասնակիցները. ևս մեկ անգամ հիացմունքը և հպարտությունը միախառնվեցին իրար: Միշտ հիացած եմ երգչախմբի ելույթներից: Կարծես հայտնվում ես մի մաքուր, թափանցիկ ու երկնային կյանքում, կտրվում ամեն ինչից ,ամենքից: Մաքրվում է ներսդ և հարստանում ներաշխարհդ:

 Իսկ 2-րդ օրն սկսեցինք 5 տարեկանների հետ վիճակի պսակներ պատրաստելով , երգով ու պարով։ Դրանից հետո Նառա Նիկողոսյանի հետ Արևելյան լանջերին ծրագրային քննարկումներ և հետագա աշխատանքը կազմակերպելու հեռավար ծրագրեր մշակեցինք։ Այնուհետև «Սեբաստիա» համերգասրահում երգի-պարի պարապմունք, որից հետո ես և Սաթեն Քարաջյանը ներկայացրինք դաստիարակների՝ զույգով աշխատելու կարգը։ 3-օրը յոթ աղբյուրց, յոթ բուռ ջուր հավաքեցինք՝ նորից ներգրավելով ծնողներին ծեսի իրականացման գործում, այցելեցինք ծնողների տներ, երգեցինք, կոնֆետներ և հավկիթներ ստացանք նվեր:

Այս ընթացքում ես որոշ ժամանակով լքել եմ իմ խենթ մոլորակը , բայց ֆիզիկապես, իհարկե : Հիմա ավելի շատ լինում եմ վերապատրաստվողների հետ կամ ներկայանում եմ նախագծերով խմբերում։ Սկզբնական շրջանում ծանր էի տանում այն փաստը , որ չեմ լինելու իմ մոլորակում, բայց սա ևս մի հարթակ է՝ բացահայտելու ինքս ինձ այլ տեսանկյունից, չգիտեմ գուցե նորովի, անկանխատեսելի, անսպասել…

Ավարտվեց նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման 2018թ 4-րդ փուլը: Հինգերորդ օրը շատ հագեցած էր: Վերապատրաստվողները հանդիպեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, օրհնվեցին և շրջայց կատարեցին Մեդիա կենտրոնից քայլարշավով դեպի Հյուսիսային դպրոց, որտեղ էլ սկսվեց վերապատրաստման տոնական ընդհանուր պարապմունքը: Դրան հաջորդեց տեխնոլոգիական պլեները կենդանի, ծիսական երգերի ուղեկցությամբ, որից հետո կլոր սեղան -քննարկումներ եղան: Հյուրասիրություն և, իհարկե, վկայագրերի հանձնում: Եվ այսպես շարունակ հանդիպում և քննարկում ու լուսաբանում էինք մեր աշխատանքները: Դաստիարակները օրվա վերջում փոքրիկ պատում-ֆիլմերը տեղադրում էին իրենց բլոգներում , որից հետո որպես հաշվետվություն՝ ամսվա վերջում հրապարակում ենք 2-5տարեկանների զարգացման և խնամքի բլոգում։

2017թ. օգոստոսից մինչև 2018թ. ապրիլ ամիսը նախադպրոցական հաստատություններից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում վերապատրաստվել են մոտ 500 նախադպրոցական հաստատություններում աշխատողներ`դաստիարակներ, օգնականեր,տնօրեններ, մեթոդիստներ, երաժծտության դասավանդողներ, տեխնոլոգներ

2017-2018թթ. նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստումների ընթացքում հեռավար աշխատել և գործում է 4 բլոգ՝ Գյումրու «Արձագանք» , Բյուրականի ՀՈԱԿ  , Դիլիջանի թիվ 3 և Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան նախակրթարանների բլոգները։ Առաջիկայում պատրաստվում ենք գնալ Սասունիկ «Արմինե Կարապետիի» անվան ՀՈԱԿ և Գյումրու «Գոհար» ՀՈԱԿ, համագործակցում ենք նաև Ստեփանակերտի «Մանկան մոլորակ» նախակրթարանի հետ ու ևս ունենք հրավեր: