Рубрика: Հոդված, Տեսանյութեր

2-4 տարեկանների խաղադարան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խումբ:

Խաղալիքաստեղծխաղաստեղծ միջավայր: Այո՛, ստեղծողների միջավայր, ոչ թե պատրաստի խաղերով ու խաղալիքներով, այլ… Ստեղծողներն իրենք են՝ դաստիարակներն ու սաները միասին, ստեղծում են, փորձարկում ու տարածում…

Վերջերս ինձ համար մի փոքրիկ ուսումնասիրություն արեցի: Նկատել էի, որ երբ երեխաներին թողնում ես ազատության մեջ, սկսում են իրենք կազմակերպել–երևակայել, խաղալ իրենց ուզած խաղերը: Պարզեցի, որ երբ հեռվից որպես դաստիարակ ուսումնասիրում–դիտարկում ես սանին, ավելի հետաքրքիր մտքեր և ստեղծականություն են ծնվում ու առաջ գալիս:

Ամեն մարդ իր ծննդյան օրվանից օժտված է հսկայական ստեղծական ներուժով: Կարևորն այն է, որ կարողանաս իսկապես այն բացահայտել: Երբ մարդիկ ասում են, որ օժտված չեն ստեղծական ընդունակություններով, դա հաճախ բացատրվում է նրանով, որ չգիտեն ստեղծականության իրական բնույթը և նրա դրսևորման նշանները գործնականում: Երևակայությունն է ընկած յուրաքանչյուր մարդկային ձեռքբերման հիմքում: Երևակայությունը մեզ հնարավորություն է տալիս ստեղծագործաբար մտածել:Կարելի է տեսականորեն երկար-բարակ տեքստեր գրել, գիտական-մանկավարժական տեսություններ զարգացնել, վերլուծել, քննարկել, բայց գործը գործով է գործ դառնում, փորձով է զարգանում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում խաղալիքներ, երաժշտական գործիքներ, շրխկաններ փորձում ենք ինքներս պատրաստել և դրանք անվանում ենք «ինքնաշեն» գործիքներ: Երբ ծանոթանում ենք տվյալ երաժշտական  գործիքին, փորձում ենք ինքներս պատրաստել, և թեկուզ այն չհնչի այնպես, ինչպես իրական գործիքն է հնչում, բայց և այնպես արտադրության գործընթացի հաճույքը և հետագայում այդ գործիքով խաղալը գերազանցում են բոլորիս սպասելիքները: Պետք է տեսնել նրանց հրճվանքը  երաժշտական գործիքը ինքնուրույն ստեղծելիս, իսկ այդ ստեղծած գործիքից ձայնի վերարտադրումը գերագույն հաճույք է պատճառում նրանց՝ խենթանալու աստիճան:Ահա՛ ձեզ իմացումի հրճվանքի ևս մի կարևոր դրսևորում:

Կարևոր է երեխային տալ ազատություն, չկաղապարել նրան, չթելադրել, թե ինչպես խաղալ ինքնաստեղծ գործիքով. թող նա հորինի, ստեղծի, երևակայի, մտածի: Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, ստեղծագործենք ազատ և վայելենք այն: Կյանքով ուսուցում, որն անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:

Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, ովքեր ինչ-որ բան են սովորեցնում, այլ մարդիկ, ովքեր ոգեշնչում են, որ սանը, սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի՝ իրեն հատուկ, յուրովի հրճվանքը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գումարներ չեն ծախսվում՝աննպատակ, ուղղակի սովորական խաղալիքներ գնելու համար: Բացի նրանից, որ մենք ինքներս ենք ստեղծում  ինքնաշեն խաղալիքներ, նաև ստեղծում ենք  խաղալիքաստեղծ միջավայր`խմբում, բակում, լողավազանում, հարակից բակերում, և այդ ամենի մասին  սեմինար-պարապմունքների  ժամանակ դաստիարակները քննարկում են, հորինում, օգտագործում միմյանց փորձը՝ համադրելով ու համեմատելով ստացվածն ու չստացվածը: Տեղի են ունենում կենդանի, իրական քննարկում-վերլուծություններ՝ շաղախված փորձով ու անփորձությամբ: Բոլորն իրար լրացնելով, առաջարկները զարգացնելով՝ ավելի արհեստավարժ են դառնում, ավելի ազատ ու ստեղծագործ, մեթոդապես ավելի հմուտ:

Շատ հաճախ խաղը գալիս է խմբից, սաներից: Նախապես նախագծով պլանավորված է լինում այլ գործունեություն, բայց հանպատրաստից երեխաներն հենց իրենք են փոխում գործունեության ընթացքը: Ընդամենը նրանց թողնելով ազատ՝ տեսնում ես, որ սկսում են կազմակերպել տարատեսակ խաղեր՝ վերցնելով հասարակ թելի մի կտոր կամ հյութի ձողիկներ, հենց իրենց գուլպաները և այլն: Այսպես օրինակ՝ գուլպաներից ծնվեց «Մեծ լվացքը», սկսեց զարգանալ, իսկ միտքը տվեց Արտակովնայի գուլպան , որի հետ նա քնում է, ուտում է: Երբ օրվա ընթացքում կեղտոտվեց նրա գուլպան, ինչ աներ… սկսեց լվանալ Արտակովնան, ու մեկ էլ… սկսեցին բոլորը հանել իրենց գուլպաները և լվանալ: Լվանալուց հետո չորացնել էր պետք. սկսեցին մտածել՝ որտեղ չորացնել: Իսկ այդ ժամանակ խմբի մի մասն էլ ռեզին էր խաղում, վերցրեցին ամրակները և սկսեցին ռեզինի վրա փռել գուլպաները: Մինչ գուլպաները կչորանային, ավելացած ամրակները սկսեցին փակցնել իրար վրա: Իհարկե, կային խաղացողներ, որ չէին ուզում իրենց վրա փակցնել ամրակները, հետևաբար սկսեցին փախչել:Ա՜յ քեզ երջակայություն, խինդ ու ծիծաղ, ա՜յ քեզ խաղ: Այնքա՜ն ոգևորիչ էր, որ մեզ միացան նաև վերապատրաստվող դաստիարակները: Ահա ձեզ խաղ, որի անունն էլ դրեցինք «Վազող ամրակներ»: Հարազատ Ռոդարին, իհարկե, եկավ օգնության, և ավելացան հարցերն ու պատասխանները.«Ամրակ, որը փախչո՞ւմ է», «Վա՜յ, ո՞նց թե փախչում է, ուրեմն՝ կարող է նաև կանգնե՞լ, նստե՞լ, պարանին պարե՞լ , կպչել քիթիկի՞ն, մազերի՞ն և դառնալ նաև ականջօ՞ղ …»: Վա՜յ, մեկ րոպե,  գուլպաները չորացել են ու խառնվել իրար, պիտի գտնենք  միանման գուլպաները և զուգավորենք: Ահա՛ խնդրեմ, հաջորդ խաղը ծնվեց, խենթանալ կարելի է: Զուգավորելուց հետո նրանք դարձան կլոր գնդիկներ, ու սկսեցինք միմյանց հարվածել:Նարեկն ասաց.«Ընկե՛ր Նելի, զգուշացի՛ր, գուլպայագնդիկով հարվածում եմ»: Միասին սկսեցինք մի լավ հրճվել: Սա էլ ձեզ «Ձնագնդի-Գուլպայագնդի»:

Խաղալիք կարող են լինել հենց սաների հողաթափերը, շապիկները, մազակալները, օղակները և, իհարկե, նաև ոչ պիտանի իրերը՝ պոլիէթիլենային շշերը, մեկանգամյա օգտագործման ափսեները և բաժակները… ընդամենը երևակայություն և մտքի ազատություն, սրընթաց թռիչք…

Խաղալիք կամ խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ դրան ավելացնենք լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրամասը, կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…: Ա՛յ, այսպիսի խենթ միջավայր ու մոլորակ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

Չեմ կարող այս առումով չառանձնացնել ու չխոսել ծիսական տիկնիկների մասին: Բոլոր ազգային ծեսերը առանձնանում են իրենց ծեսին հատուկ տիկնիկներով: Այդ ընթացքում մեր ձեռքերով պատրաստում ենք տիկնիկներ, ցույց տալիս դրանց դերը ծեսի ժամանակ: Դրանցից են՝ Անձրևաբեր տիկնիկը, Ակլատիզը, Ուտիս տատը, Ծաղկամայր տիկնիկը: Ընտրելով, հայթայթելով համապատասխան նյութերը՝ սկսում ենք համադրել այդ ամենը և ստեղծել մեր իսկական՝ ծիսական տիկնիկները, որից հետո խաղում ենք մի մեծ խաղ — ծիսական ներկայացում: Աննկարագրելի մի զգացողություն է, երբ երեխան  ունենում է տիկնիկ ոչ թե խանութից գնած, այլ հենց իր ձեռքերով ստեղծած: Նա ստեղծում է իր պատկերացրած, երևակայած, իր ուզած համազգեստով և գույներով, իր հեքիաթի տիկնիկը: Ստեղծում ենք նաև հեքիաթների հերոսներին պլաստիլինից, կավից, ձեռնոցներից, գուլպաներից ու գեղեցիկ հեքիաթի բեմադրություն խաղում, որից հետո կազմակերպում ենք ցուցահանդես — վաճառք, ինչպես նաև նվիրում մեր գործընկերներին: Այս ամենը նկարահանում ու վերածում ենք ֆիլմի և տարածում այն: Համագործակցելով այլ դաստիարակների, երաժշտության ուսուցիչների, տեխնոլոգների, ծնողների, համայնքի, մարզի հետ՝ փոխայցելություններով տարածում և  սիրելի ենք դարձնում այն, ինչն ազգային է, հայեցի և շիտակ:

Ահա այսպես այդ ինքնաբուխ,ազատ, չթելադրող, չպարտադրող խենթ ռոդարիական երևակայությամբ, որին միանում են նաև Աղայանը, Թումանյանը, Կոմիտասը, ստեղծեցինք և հավաքեցինք մեր խաղ-խաղալիքների փաթեթը:

«Խաղալիքաստեղծ և խաղաստեղծ»-խաղերը  բաժանվում են 3 խմբի՝

  • Խաղալիքաստեղծ խաղ-խաղալիքներ (ստեղծվում են  սաների, դաստիարակների, ծնողների օգնությամբ):
  • Բակային  և խմբային խաղաստեղծ խաղեր (հիմքում ընկած է ռոդարիական երևակայությունը):
  • Ազգային, ծիսկան տիկնիկաստեղծ խաղալիքներ:

Այս բոլոր խաղերի ընթացքում երեխան անընդհատ շարժման մեջ է: Երաժշտություն + խաղ + մարմնամարզություն + ազատություն և երևակայություն = կյանքի բնական ընթացք՝ ահա՛ և մեր ուսուցման բանաձևը:

Ինչպես տիկին Աիդան էր ասում. «Խաղը երեխայի, նաև մեծերի կյանքի ընթացքն է, նայած թե տվյալ պահին ինչ ես խաղում և ինչի անունն ես խաղ դրել»:

Ձեռք բերած փորձն ու հմտությունը, մտածողությունը, ներքին զգացողությունները խմբում լուսավոր, ստեղծագործական, զվարճալի, հրճվալի միջավայր են դառնում:

Ստորև ներկայացնում եմ Արևելյան դպրոցում ստեղծված խաղ-փաթեթները՝

Խաղալիքաստեղծ խաղ-խաղալիքներորոնք ստեղծվում են  սաների, դաստիարակների, ծնողների օգնությամբ՝

 Խմբային խաղաստեղծ խաղերորոնց հիմքում ընկած է ռոդարիական երևակայությունը՝

Բակային խաղաստեղծ խաղեր, որոնց հիմքում ընկած է ռոդարիական երևակայությունը՝

Ազգային, ծիսկան տիկնիկաստեղծ խաղալիքներ՝

Պետք չէ նախապես մշակած նախագծով ներկայացնել խաղ-գործունեությունները: Ես սկսեցի այդպես, բայց երբ սկսեցի խաղալ, զգալ, հասկանալ յուրաքանչյուրի կարողությունները, հմտությունները իմ նախագծած փաթեթների շարանը մի կողմ դրեցի և սկսեցի հետևել, հենց տեղում ստեղծել մեր խաղ-փաթեթները: Ստեղծական միջավայրում խաղ-գործունեության միջոցով փորձում էի զարգացնել սաների՝

  • ստեղծագործելու,երևակայելու, հորինելու կարողությունները,
  • ինքնուրույնության դրսևորումը,
  • հաղորդակցական կարողությունները,
  • տեխնոլոգիական պարզագույն հմտությունները,
  • թիմով խաղալու, զիջելու կարողությունները,
  •  ֆիզիկական կարողությունները:

Շրջապատող աշխարհը հասկանալու և կազմակերպելու փորձերում երեխաներն օգտագործում են իրենց երևակայությունն ու խաղը: Նախ՝ դրանց միջոցով երեխաները հետազոտում են իրականությունը, այսինքն՝ իրենք իրենց հարց են տալիս. «Ի՞նչ կլինի, եթե…»: Մենք շատ հաճախ ենք խաղում Ռոդարիի հնարքներով՝«Ի՞նչ կլինի, եթե…» և ստանում բազում երևակայական պատասխաններ սաներից: Ռոդարին միշտ մեր խենթ մոլորակում է, մեր կենդանի ապրումի գործուն աջակիցն է: Ռոդարի կա ամեն ինչում, ամեն տեղ, ամենուր: Ռոդարիի ստեղծագործությունները ձևավորում են ստեղծագործելու, երևակայելու  հմտություններ, կարողություններ:

Մի՛ սահմանափակեք ազատությունը, թո՛ւյլ տվեք ապրել, զգալ, շոշափել այն ամենը, ինչը շրջապատում և ուղեկցում է մեզ՝ մանուկներիս։

Реклама
Рубрика: Հոդված

Նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման օրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով 2006թ.-ից մշակվում, իրականացվում է նախադպրոցական կրթության հեղինակային ծրագիր:

Բովանդակություն

  • Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր,
  • Նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր, այդ թվում՝
    ա․ հիգիենա-ինքնուրույնություն,
    բ․ սննդի կազմակերպում (նախաճաշ, ճաշ),
    գ․ քուն, օրորոցային երգեր,
    դ․ մարզական պարապմունքներ,
    ե․ տեխնոլոգիական գործունեություն,
    զ․ երաժշտական խաղեր,
    է․ պար, թատրոն,
  • դաստիարակի բլոգը որպես ուսումնական գործիք,
  • դաստիարակի ընթերցարան:

Աշխատակարգ  

Վերապատրաստվողները փոքր խմբերով աշխատում են կրթահամալիրի կրտսեր դպրոցների նախակրթարանների և կրտսեր առաջին դասարանցիների խմբերում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում տեղի են ունենում նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման դասընթացներ: Դաստիարակները ներկայացնում են իրենց հեղինակային կրթական ծրագրերն ըստ ուսումնական օրացույցի՝ «Դպրոց –պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագծով: Վերապատրաստվողները նախապես հայտագրվում են Info@mskh.am , ծանոթանում նախապես հրապարակված ծրագրին Բարեկամություն և 5 օր շարունակ լինում կրթահամալիրի նախակրթարաններում, երգում, պարում, խաղում, մարզվում, խենթանում, հրճվում այս խենթ միջավայրում, ասել է թե՝ «Միասին ապրելու կրթություն` խաղով, երգ ու պարով»:

Նախադպրոցական հաստատությունների հեղինակային վերապատրաստումները բաժանվում էին երկու խմբի`գործնական և ինքնակրթության

  • Գործնական. 5օր շարունակ աշխատում, ապրում, ստեղծագործում էին ազատ ,թափանցիկ, ստեղծական բաց համակարգում: Դաստիարակների հետ քննարկում ,մշակում էին հաջորդ օրվա նախագծերը և տեղադրում բլոգում: Հաջորդ օրը իսկական իմացումի հրճվանք ապրում  միասին:
  • Ինքնակրթություն. նախապես վերապատրաստողների համար տեղադրվում էր  Նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիր. նյութերի մեդիափաթեթը: Վերապատրաստվողները տանը ընթերցելուց հետո օրվա վերջում  ծրագրի ղեկավարի և դաստիարակնների հետ  30 րոպե քննարկում :

Հետագա կապը`

  • Հեռավար առցանց համգործակցություն, բլոգավարություն
  • Արձագանք. տվյալ մարզի մանկապարտեզներում հրավեր միասնական ծես նախագծեր իրականացնելու նպատակով:

Մեզ միանում են նաև ծնողները, ինչից վերապատրաստվողները շատ զարմանում են, բայց չէ՞ որ ծնողը ծանոթ է ծրագրին, տեղյակ է նախակրթարանի գործունեությանը: Ծնողը ոչ միայն պատվիրատու է, գործընկեր, այլև իր երեխային վերաբերող նյութի յուրացնողը, իրագործողն ու տարածողը: Պարտեզ-սան-ծնող կապը միշտ ամուր է: Վերապատրաստվողները մեզ որակում էին էսպես․«Էս էն խենթերի խումբն է», որտեղ տիրում է ազատությունը, ինքնուրույնությունը, ինքնակազմակերպումը:

Մոնտեսորին է ասել․«Մարդը չի կարող ազատ լինելեթե ինքնուրույն չէ»: Վերապատրաստվողների խումբը հաճախ զարմանում են, թե ինչպես կարող են երեխաներն այս ազատության մեջ առանց դաստիարակի հրամանի, միջամտության ինքնուրույն կազմակերպել իրենց առօրյան՝ առանց  բղավելու , իրար վնասելու, ու շարունակ կրկինում էին․ «Ձեր սաները խաղաղ են , ո՞րն է դրա բանաձևը»: «Կարգապահությունն ազատության մեջ է»,- կասեր Մոնտեսորին: Նշեմ նաև, որ մասնակիցներին հիացնում է այն,  որ դայակ-դաստիարակի փոխարեն խմբում երկու դաստիարակ կա։

Ամեն ամիս մեր հանդիպումներում  ներկայացնում ենք հետևյալ թեմաները­՝

Առաջին անգամ վերապատրաստման ծրագիրի համակարգումը  գործի դրվեց  2006թ: 2017թ. դեկտեմբերից  սկսեցինք համակարգել ես և Գոհար Բալջյանը:  2017թ. մեկնարկը տրվեց Հյուսիսային դպրոց –պարտեզից: Հյուսիսային դպրոցի «Հարթակ» ակումբում տեղի ունեցավ դաստիարակների,  երաժշտության դասավանդողների և ծրագրի ղեկավարների հերթական հավաք-քննարկումը, որտեղ քննարկվեց նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման 6-րդ փուլի ծրագիրը:

Ուշագրավ էր այն, որ տնօրեն տիկին Սուսաննան շատ ոգևորված նկարում և գրի էր առնում այն ամենը, ինչ տեղի էր ունենում խմբասենյակում («Լյոխ լյավա»), նաև Գյումրու երաժշտության ուսուցչուհու և դաստիարակի  («Հըբը՛») փորձի փոխանակումների մասին եմ ուզում նշել, ինչպես նաև «Բլբլան» ռադիո թողարկումը («Ինչխ ես») ամանորյա եթերով:  Գյումրու «Արձագանք» մանկապարտեզի համար բլոգ բացեցինք և կապը շարունակեցինք հեռավար, առցանց, որից հետո հրավեր ստացանք մեկօրյա վերապատրաստում կազմակերպել «Արձագանք» մանկապարտեզում։ «Ուսումնական Գյումրի».փոխանակումների ծրագրով մարտի 17-ին Շիրակի մարզ՝ քաղաք Գյումրի«Արձագանք» ՀՈԱԿ մանկապարտեզում էինք՝ «ԾառզարդարԶատիկ դպրոց-պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագիծ -ծեսը միասնական ներկայացնելու –խաղալու, կապը էլ ավելի ամրապնդելու, իսկական բարեկամության կամուրջ ստեղծելու կրթահամալիրի հետ:

Դաստիարակների պատում տեսանյութեր՝այստեղ

Փետրվարի 19-ին  տնօրեն-դաստիարակների վերապատրաստման 2-րդ փուլի մեկնարկն էր: Արևելյան դպրոց-պարտեզում հյուրընկալել էինք Բյուրականի ՀՈԱԿ մանկապարտեզի տնօրենին և դաստիարակներին: Հինգ օր շարունակ ապրեցինք միասին՝

Բյուրականի մակապարտեզի համար վերապատրաստվողների հետ բլոգ բացեցինք։  Քիչ թե շատ ծանոթացրինք բլոգավարությանը։ Բյուրականի տնօրեն Քրիստինե Բադալյանի հետ աշխատում էինք նաև հեռավար, և ահա ստացանք երկրորդ հրավերը դեպի Բյուրական՝ փոխայցելության՝ « Զատիկ —  Կանաչ – կարմիր կիրակի կամ Կրկնազատիկ» նախագծով։  Ապրիլի 7-ին տեղի ունեցավ մեկօրյա վերապատրաստում «Բյուրականի մանկապարտեզ» -ում։

Ահա դաստիարակների պատում տեսանյութերը և տնօրեն Քրիստինե Բադալյանի արձագանքը։

Օրը միշտ սկսում էին մարզական-ռոդարիական խաղերով՝ իհարկե բաց չթողնելով մեր սիրելի գլուխկոնծին։ Անփոխարինելի Ռոդարի, ում անսահման ստեղծագործական երևակայությամբ վարակվելով՝ սաների հետ շարունակ երևակայում ենք աներևակայելին…

Վերապատրաստվողները մեծ ոգևորությամբ  մասնակցում էին բոլոր խաղերին, է՛լ գլուխկոնծի էին տալիս, է՛լ անցնում օղակների միջով։ Նախաճաշից հետո միշտ բակում էինք ։ Ոչինչ չի կարող մեզ խանգարել, անգամ եղանակը, լինի անձրև թե քամի։ Այնպիսի՜ լվացք ենք արել, այնպիսի՜ լվացք․․․ Վերապատրաստվողները զարմացած էին մնացել։ Ռոդարիական խաղերը և մարզումները շարունակում էինք մարզական պարապմունքների ժամանակ: Շատ սիրում ու ոգևորվում էին մարզական պարապմունքներից:

Վերապատրաստման չորրորդ փուլ՝ 2018թ․, ապրիլի 16-20  «Համբարձման  ծես»  ուսումնական նախագիծ 

Ապրիլի 16-ին նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման 4-րդ փուլի առաջին օրն էր։ Տարբեր մարզերից մեզ էին միացել 22 դաստիարակներ, մեթոդիստներ և օգնականներ։ Օրն սկսվեց առավոտյան պարապմունքով Մայր դպրոցում, որից հետո տիար Բլեյանը ներկայացրեց կրտսեր դպրոցների ղեկավարներին։ Ընդմիջումից հետո շրջայց կատարեցինք Մայր դպրոցով և կրտսեր դպրոցի ղեկավարների հետ քայլարշավ կազմակերպեցինք դեպի դպրոցներ։ Դաստիարակները բաժանվեցին խմբերի, ծանոթացան, ճաշեցին, մասնակցեցին քնի ծեսին և մեր դաստիարակների հետ մարզական պարապմունքին։ Ապա կլոր սեղան կազմակերպվեց օրվա ամփոփմամբ Գոհար Բալջյանի ղեկավարությամբ։

Հետո մեզ միացան «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի մասնակիցները. ևս մեկ անգամ հիացմունքը և հպարտությունը միախառնվեցին իրար: Միշտ հիացած եմ երգչախմբի ելույթներից: Կարծես հայտնվում ես մի մաքուր, թափանցիկ ու երկնային կյանքում, կտրվում ամեն ինչից ,ամենքից: Մաքրվում է ներսդ և հարստանում ներաշխարհդ:

 Իսկ 2-րդ օրն սկսեցինք 5 տարեկանների հետ վիճակի պսակներ պատրաստելով , երգով ու պարով։ Դրանից հետո Նառա Նիկողոսյանի հետ Արևելյան լանջերին ծրագրային քննարկումներ և հետագա աշխատանքը կազմակերպելու հեռավար ծրագրեր մշակեցինք։ Այնուհետև «Սեբաստիա» համերգասրահում երգի-պարի պարապմունք, որից հետո ես և Սաթեն Քարաջյանը ներկայացրինք դաստիարակների՝ զույգով աշխատելու կարգը։ 3-օրը յոթ աղբյուրց, յոթ բուռ ջուր հավաքեցինք՝ նորից ներգրավելով ծնողներին ծեսի իրականացման գործում, այցելեցինք ծնողների տներ, երգեցինք, կոնֆետներ և հավկիթներ ստացանք նվեր:

Այս ընթացքում ես որոշ ժամանակով լքել եմ իմ խենթ մոլորակը , բայց ֆիզիկապես, իհարկե : Հիմա ավելի շատ լինում եմ վերապատրաստվողների հետ կամ ներկայանում եմ նախագծերով խմբերում։ Սկզբնական շրջանում ծանր էի տանում այն փաստը , որ չեմ լինելու իմ մոլորակում, բայց սա ևս մի հարթակ է՝ բացահայտելու ինքս ինձ այլ տեսանկյունից, չգիտեմ գուցե նորովի, անկանխատեսելի, անսպասել…

Ավարտվեց նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման 2018թ 4-րդ փուլը: Հինգերորդ օրը շատ հագեցած էր: Վերապատրաստվողները հանդիպեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, օրհնվեցին և շրջայց կատարեցին Մեդիա կենտրոնից քայլարշավով դեպի Հյուսիսային դպրոց, որտեղ էլ սկսվեց վերապատրաստման տոնական ընդհանուր պարապմունքը: Դրան հաջորդեց տեխնոլոգիական պլեները կենդանի, ծիսական երգերի ուղեկցությամբ, որից հետո կլոր սեղան -քննարկումներ եղան: Հյուրասիրություն և, իհարկե, վկայագրերի հանձնում: Եվ այսպես շարունակ հանդիպում և քննարկում ու լուսաբանում էինք մեր աշխատանքները: Դաստիարակները օրվա վերջում փոքրիկ պատում-ֆիլմերը տեղադրում էին իրենց բլոգներում , որից հետո որպես հաշվետվություն՝ ամսվա վերջում հրապարակում ենք 2-5տարեկանների զարգացման և խնամքի բլոգում։

2017թ. օգոստոսից մինչև 2018թ. ապրիլ ամիսը նախադպրոցական հաստատություններից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում վերապատրաստվել են մոտ 500 նախադպրոցական հաստատություններում աշխատողներ`դաստիարակներ, օգնականեր,տնօրեններ, մեթոդիստներ, երաժծտության դասավանդողներ, տեխնոլոգներ

2017-2018թթ. նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստումների ընթացքում հեռավար աշխատել և գործում է 4 բլոգ՝ Գյումրու «Արձագանք» , Բյուրականի ՀՈԱԿ  , Դիլիջանի թիվ 3 և Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան նախակրթարանների բլոգները։ Առաջիկայում պատրաստվում ենք գնալ Սասունիկ «Արմինե Կարապետիի» անվան ՀՈԱԿ և Գյումրու «Գոհար» ՀՈԱԿ, համագործակցում ենք նաև Ստեփանակերտի «Մանկան մոլորակ» նախակրթարանի հետ ու ևս ունենք հրավեր:

Рубрика: Հոդված

Երաժշտությունը երեխայի կյանքում

 

«Պարը, խաղը, ասմունքը, երգն ու մարզանքը պետք է դիտել որպես երգերաժշտության դասավանդման համազոր և հավասար միավորներ»:

                                                                                     Արթուր Շահնազարյան   Читать далее «Երաժշտությունը երեխայի կյանքում»

Рубрика: Հոդված, Վերապատրաստում

Տաթև Սահակյանի մուտքը 2-5տարեկանների մոլորակ

Նախադպրոցական հաստատությունների հերթական վերապատրաստումն էր սկսվել, երբ բացվեց խմբասենյակի դուռը, և շեմին կանգնած էր փայլփլուն աչուկներով, մի քիչ շփոթված, բայց համարձակ Տաթև Սահակյանը՝ Լիլիթ Սահակյանի քույրը, ում տեսել էի մի քանի անգամ։Ա՜խ, էտ Սահակյանները՝խելացի և համարձակ։   Читать далее «Տաթև Սահակյանի մուտքը 2-5տարեկանների մոլորակ»

Рубрика: Հոդված

Զարգացնում ենք զգայարանները` խաղալով, երևակայելով և հրճվելով…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խումբ. դաստիարակներ` Նելի Արղության և Սաթեն Քարաջյան:
Բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ մարդն ունի զգայարաններ՝ համի, հոտի, լսողական…։

2-4 տարեկանների համար կարևոր են բոլոր զգայարանների զարգացումը ու դրանց նպաստող ազդակները:«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-4 տարեկանների խմբում զգացողությունների ճանաչումը, գնահատումը հաճելի խաղ է:Մի փոքր խոսենք կարևորագույն զգայություններից մեկի՝ շոշափելիքի մասին: Սրա միջոցով է, որ մենք ինֆորմացիա ենք ստանում արտաքին միջավայրից, և երեխան շատ բան է սովորում՝ ճանաչելով աշխարհը: Շոշափել ասելով` միայն ձեռքի զգայությունը նկատի չունեմ, այլև ամբողջ մարմնի:Պետք է ասեմ, որ զգայությունների զարգացումը երեխայի զգացմունքների, մարդկանց ու աշխարհի հանդեպ նրա վերաբերմունքի ձևավորման, ինչպես նաև ինքնաճանաչողության գործում շատ կարևոր տեղ և դեր ունի: Հենց դրա համար էլ փոքրիկներն անընդհատ ձեռք են տալիս ինչին պատահի. դա ճանաչողության կարևոր մասն է: 2-4 տարեկանների խմբում յուրաքանչյուր զգայարան ճանաչում-հայտնագործում են առօրյա գործունեության ընթացքում: Սա այն դեպքն է, երբ ինֆորմացիան, կենսափորձը, զգացողությունները միատեղվում են: Երբեմն կենսափորձը պակասում է, բայց չէ՞ որ  կենսափորձը հենց փորձով է ձեռքբերվում, ձևավորվում:

Կրթահամալիրի Արևելյան դպրոցի 2-4 տարեկանների զարգացման խմբում սկսեցինք «Զգայարանների արահետ» նախագիծը: Նախագծի նպատակն էր զարգացնել երեխաների մեջ տարիքին համապատասխան շփման և խոսքի զարգացման հմտությունները: Հույզերի և զգայարանների ճանաչման գործընթացում կարևոր է այլընտրանքային մոտեցումը: Երեխան ոչ ավանդական, այլընտրանքային տարբերակներով զարգացնում և ամրապնդում է զգայարանների գործունեությունը՝ չնկատելով, որ այդ ընթացքում սովորում է։ Գիտենք, որ մարմնի վերջույթներում տեղակայված են ընկալիչներ, որոնք տեղեկատվություն են տալիս շրջապատող աշխարհի մասին։ 2-4 տարեկան հասակը այն ժամանակահատվածն է, երբ երեխաները ակտիվ փորձարկումներ են կատարում շրջապատող աշխարհի առարկաների հետ, ձեռք են տալիս ամեն ինչին՝ վտանգավոր, թե անվտանգ, համտեսում են ամեն ինչ՝ ուտելի, թե ոչ ուտելի, շփվում  բույսերի, կենդանիների, ջրի, ավազի և այլնի հետ: Այս տարիքում կարևորը ամեն ինչ փորձելն է, զգայություններն ու երևակայությունը զարգացնելը, շրջակա աշխարհն ու սեփական ես-ը ճանաչելը:

Փակելով երեխայի աչքերը` թուլացնելով տվյալ դեպքում տեսողական զգայությունը կամ բացառելով այդ զգայարանը` հնարավորություն ենք տալիս մյուսներին ավելի ակտիվ աշխատել: Սկզբում կարծում էինք, որ այս «փորձախաղը»-մարզախաղը կարճ կտևի, գուցե ոչ այնքան գրավիչ լինի կամ արդարացնի մեր «հույսերը»:Երբ սովորելը ապրելու նման բնական է, այդ ժամանակ վերանում են ցանկացած խոչընդոտ ու արգելք, էլ ի՜նչ դժվարություն, ի՜նչ տրտնջոց․․․․։

Ու այս հարցում մեզ շատ օգնեցին լոգոպեդ Նինա Հովհաննիսյանը և հոգեբան Հայկուշ Գևորգյանը, որոնց ակտիվ նախաձեռնությամբ ինչպես սկսեցինք, այնպես էլ շարունակեցինք «Զգայարանների արահետ» խաղ-նախագիծը։

Խաղացինք

Իհարկե, չմոռանամ նշել անփոխարինելի Ռոդարիին, ում անսահման ստեղծագործական երևակայությամբ վարակվելով՝ սաների հետ շարունակ երևակայում ենք աներևակայելին․․․

Խաղի ընթացքում  երբ չէին գուշակում, թե ինչ է թաքնված, սկսում էին անմիջապես բերանը տանել տրված առարկան:  Դա հենց այնպես, աննպատակ չէ. դա սաների ճանաչողության գլխավոր ձևն է: Տեսողությունը դեռ թույլ չի տալիս այնքան ինֆորմացիա ստանալ, որ մի բան հասկանան, շոշափելիքը նույնպես չի բավականացնում՝ հասկանալու, թե ինչի են դիպչել, ու երեխան անմիջապես դիմում է համի զգացողությանը: Երբ համտեսում է, ամեն ինչ ընկնում է իր տեղը՝ գտնում է հանելուկի պատասխանը։ Արդյունքում մշակվում և ամրակայվում են մի շարք հմտություններ ու կարողություններ, ինչը հերթական անգամ փաստում է, որ իրականում ամենաարդյունավետ կրթությունը կյանքի ընթացքում չպարտադրված, այլ հաճելի դարձած գործընթացն է:

Վերջում ուզում եմ անպայման նշել, որ այս տարիքի երեխանները մի աննկարագրելի ձգողություն ունեն ջրի ու դրա հետ կապված գործողությունների հանդեպ: Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են  բաժակի ջուրը լցնում սեղանին ու ձեռքի ափերով չփչփացնում կամ ամբողջ ձեռքը մտցնում բաժակով ջրի մեջ: Երեխաներին հնարավորինս շատ պիտի թողնել ջրի մոտ` ջրով տարբեր խաղեր կազմակերպելով կամ գոնե պարզապես ջրով լի աման տալով: Ջրի մեջ  կարելի է տարբեր առարկաներ լցնել և խառնել` երևակայությանը ազատություն տալով, ինչը և մենք անում ենք հատկապես ամռանը, երբ սկսվում է բացօթյա լողաշրջանը։ Քանի որ արահետը դեռ շարունակվում է, հաջորդիվ արահետ-խաղը կազմակերպելու ենք ամառային լողավազանում:

Տեսադաս  Զգայարաների արահետ :

Рубрика: Հոդված, Տեսանյութեր

Երկնային ու երկրային պարգև:

«Աիդա Պետրոսյան» մրցանակ՝ դաստիարակ Նելի Արղությանին…

Անչափ շնորհակալ եմ… Հուզված եմ, հպարտ՝ «Աիդա Պետրոսյան» մրցանակին արժանանալու համար. դա ինձ համար մեծագույն պարգև է, երկնային ու երկրային պարգև: Շնորհակա՜լ եմ, սիրելի՛ ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐ՝ ինձ վստահելու, անսահման հնարավորություններ ընձեռելու, խենթանալու աստիճան ոգևորելու համար: Սիրում եմ բոլորիդ և կրկին շնորհակալ եմ:

«Ի՛մ Աիդա Պետրոսյան, շնորհակալ եմ՝ ինձ միշտ ստեղծագործելու,ազատ ու ստեղծական թողնելու, բարդ իրավիճակներում վստահելով, բայց միևնույն ժամանակ ինձ օգնելու համար: Ես միշտ զգացել եմ Ձեր ամենակարող ուժը, վստահ եմ եղել, որ կարող եմ ու պիտի՛ անեմ: Պարտական եմ և խոնարհվում եմ, իմ խենթությունները ոգևորող ու ոգեշնչող ընկեր՝ իմ մե՜ծ ՈւՍՈւՑԻՉ: Անդադար ծափահարում ու խոնարհվում եմ»:

Քո պռճկված՝ Նելի Արղության

Рубрика: Հոդված, Տեսանյութեր

Միասին ապրելու կրթություն` խաղով, երգ ու պարով.

 

Միասին ապրելու կրթություն` խաղով, երգ ու պարով

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում են նախակրթարաններ 2-4 տարեկանների համար։ Նախակրթարանները գործում են դպրոց-պարտեզների կազմում: Այստեղ ընդունվում են 2-4 տարեկան երեխաները, ում ծնողները ծանոթ են իրականացվող հեղինակային ծրագրին և կնքում են համապատասխան պայմանագրեր:                                                                                  Նախակրթարանն աշխատում է ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` առավոտյան 09.00-17.00` լրիվ օրով և 9.00-13.00՝ ոչ լրիվ օրով:

Սաների գործունեությունը, զարգացումը կազմակերպվում  է `

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դաստիարակները կատարում են սաների հաճախումների հաշվառում ամեն օր մինչև ժամը 09։45 և գրանցում էլեկտրոնային մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09.30:

Նախակրթարանում գործում է ամենօրյա սահմանված օրակարգ՝ Առավոտյան ծես՝ 09.00-10.00։  Եղանակային բարենպաստ պայմանները ամբողջ տարվա ընթացքում թույլ են տալիս զանազան տարաբնույթ նախագծեր ու գործունեություններ անցկացնել բակում, դե իսկ ամռանը սաների գրեթե ամբողջ օրն անցնում է բակում։ Ամեն օր  խմբասենյակ մտնելիս սան-դաստիարակ առաջին հերթին բացում են պատուհանները (չօդափոխված սենյակում արգելվում է որևէ գործունեություն), խնամում են սենյակային բույսերը, կարգի բերում  բակ-պարտեզը:

Օրվա մնացած ժամերին սաների գործունեությունը կազմակերպվում է ըստ դաստիարակների աշխատանքային նախագծի։

Սաների առողջ զարգացման համար կարևոր նշանակություն ունի սննդի ճիշտ կազմակերպումը։ Նրանք սնվում են լրիվ օրվա դեպքում երեք անգամ, ոչ լրիվ օրվա դեպքում՝  երկու անգամ: Սնունդը կազմակերպվում է շաբաթվա սննդացանկով, որ կազմում է ծրագրի առողջագետը՝ տնօրենի, դաստիարակների և խոհարարի հետ խորհրդակցելով։ Շաբաթվա կերակրացանկը տեղադրվում է դպրոցի ենթակայքում:

Տվյալ օրվա համար դաստիարակները սաներից նշանակում են հերթապահ-օգնականներ, ովքեր լվացվելուց հետո դաստիարակներից մեկի հետ  միրգը բերում են խոհանոցից,  կտրատում են կամ կտրատված են բերում:

Երեխայի՝ նախակրթարանային հարմարավետ առօրյայի համար կարևոր գործոններից է ճիշտ միջավայրում ճիշտ պայմաններ ապահովելը։ Խոսքը խմբասենյակի մասին է՝ լուսավոր, ընդարձակ, հարմար  2-4 տարեկանին՝ վազվզելու, թռչկոտելու, չափել-ձևելու, հաշվել-համեմատելու, նկարելու, լուսանկարելու,  եփել-թափելու, մարմինը կոփելու, դիտելու- ուսումնասիրելու, քնելու-հանգստանալու համար: Այստեղ բոլորի համար բաց, տեսանելի ու  հասանելի է հանդերձարանը, սանհանգույցը, խոհանոցը, կահույքը՝ առանց սուր անկյունների, հատակ-հարթակը ՝ առանց խոչընդոտների, ելուստների:

Մյուս կարևոր գործոնը երկու դաստիարակի համատեղ, հավասար իրավունքներով աշխատանքն է․ սաների գործունեության կազմակերպումն ու խնամքն իրականացվում է միասին, ինչն էլ ապահովում է հիգիենիկ, զարգացնող միջավայր: Նրանք լրացնում ենք մեկը մյուսին, չկա աշխատանքում բաժանումներ աշխատում են համախմբված, համերաշխ և սիրով, և դժվար է ասել, թե ով է ում մենթոր-ուսուցիչը…Լսեք մեր բլոգում

Դաստիարակների աշխատանքային գործունեությունն արտացոլվում է ուսումնական բլոգում, սոցիալական ցանցերում: Նախօրոք նրանց բլոգներում տեղադրվում են օրվա կամ շաբաթվա աշխատանքային նախագծերը: Աշխատանքային նախագծերի քննարկումներին մասնակցում են ծնողները, տատիկ-պապիկները… Քնի ժամին կամ օրվա վերջում կամ հաջորդ օրը,  ամփոփվում  է օրվա աշխատանքը և տեղադրվում  բլոգում –ենթակայքում:

Սաների համակողմանի և արդյունավետ զարգացման համար մեծ է ծնողի դերը։ Ծնողը ծանոթ է ծրագրին, տեղյակ է նախակրթարանի գործունեությանը:
Ծնողը ոչ միայն պատվիրատու է, գործընկեր, այլև իր երեխային վերաբերող նյութի յուրացնողը, իրագործողն ու տարածողը: Համացանցում ստեղծել ենք  ծնողական խմբի հասցե, որը հենց ծնոնղներն էլ վարում են: Աշախատանքային նախագծերը, ուսումնական նյութերը տեղադրվում են այդ խմբում: Այս կերպ ծնողական խմբերն սկսեցին գործել  որպես ակումբներ, որոնց պարապմունք-հանդիպումները իրականացվում են նախապես հրապարակված ծրագրով, ունեն հստակ խնդիրներ՝

  • ակումբների պարապմունք-հանդիպումներին մասնակիցները յուրացնում են նախակրթարանում իրականացվող ծրագիրը,
  • հանդիպում են մասնագետների հետ, քննարկում իրենց հետաքրքրող հարցերը,
  • պատրաստվում են մոտակա ծես-արարողություններին, ստուգատեսներին,
  • ընտանեկան տարբեր նախագծերի պլանավորում, իրականացում,
  • միջավայրի մշակում,
  • ծես-ծիսակատարության իրականացում,
  • ստեղծվել են ծնողական երգչախմբեր:

Մենք նախընտրել ենք ներկայացնել կատարված աշխատանքը, անելիքը և դրանց նպատակ-հետևանքները։ Էքզյուպերիի փոքր քայլերի-ի աչքով ու հայացքով ենք նայում մեր արածին ու անելիքին:Քաղաքակիրթ հասարակություն և քաղաքացիական հասարակություն համարյա բոլոր եզրերով համընկնում են:
Այդպիսի հասարակություն ունենալու համար այդպիսի կրթության կազմակերպում է պետք: Մեզանում մի մեծ ժամանակային տարածք բաց է թողնված և դրան ուղղված քայլերը հաճախ քիչ արդյունավետ են լինում, որովհետև ամբողջական, համակարգային չեն, սկզբից չեն, կտոր-կտոր են, կրթական չեն: Բացակայում է քաղաքիրթ ապրելաձևը, որ վերածվել է մշակույթի բոլոր առումներով: Սկսենք  0-ից չգիտենք քանի տարեկանի ծնողից: 
Ծնողն է այսօրվա գործող հասարակությունը, մշակույթ կրող-տարածող-ստեղծագործողը:Այս ու այն կողմից հնչող անճաշակ զանգվածի դեմն առնելն հնարավոր է ընտանիքի կրթությամբ:Մշակույթ, որ պատասխանատվություն է ծնում, սովորական իրական, կյանքով, ապրելակերպով, կենցաղով, ոչ խոսքով, գործով: Այսինքն՝ ծնողը կրթական հաստատության հետ նույն մշակութային արժեքների կրողն ու փոխանցողն է։ Նշենք, որ կրթահամալիրի նախակրթարաններում դաստիարակները միշտ աշխատել են ծնողների հետ, նրանք մասնակցել են կրթահամալիրյան միջոցառումներին: Սակայն համակարգված, ծրագրային աշխատանք սկսել ենք 2016թվականի ուսումնական տարվանից:    

Ծնողական ակումբ․ ի՞նչ է սա։

Ծնողների արձագանքները`

  1. Հավաք, որտեղ ժամանակ առ ժամանակ հավաքվում են ծնողները և դաստիարակները՝ գնահատելու, բնութագրելու, դասակարգելու սաներին: Հավաք, որտեղ մտածում են, թե ի՞նչ գույք է պետք գնել, ինչի՞ համար գումար հավաքել: Հավաք, որտեղ միայն խնդիրներ կան, և միայն ծնողնե՞րը պիտի լուծեն դրանք:  Իհարկե՝ ոչ: Սա   ակումբ է, որտեղ  բոլորը շահագրգիռ են, սովորող և սովորեցնող են, որտեղ բոլորը մի համերաշխ ընտանիքի անդամներ են: Գուցե անունն էլ` Ծնողական ակումբ, ամբողջական չի բնութագրում այն, ինչ իրականացվում է: Ի՞նչ է, չեք տեսել և լսել նման բան, անշուշտ, մենք էլ չգիտեինք:
    Ամեն շաբաթ ընտրված հատուկ թեմաներ, քննարկումներ,որոնց ընթացքում  միասին կրթվում են սաների  ծնողները, հարազատները, դաստիարակներն ու մասնագետները  և… սաները:  Այո՛, կրթվում…
  2. Դա սովորական ուսուցում չէ, դա միասին ապրել է,   միասին ապրելու կրթություն` խաղով, երգ ու պարով,  ավանդական և ոչ ավանդական  ծեսերով։
  3. Այդ հանդիպումների ամենամեծ հրճվանքը մեծ ու փոքրի համատեղ ապրելն է, առանց արգելքների, հավասար,ուրախ, հրճվալի:
  4. Բոլորս միասին ծրագրում ենք անելիքը, որովհետև նույն ծրագրի կրողն ենք, նուն նատակն ու հոգսերը ունենք:

Սա մի միջավայր է, որտեղ խրախուսվում է  ծնողների ակտիվ ներգրավվածությունը:

Համատեղ նախագծեր`

Օգտագործվող գրականություն և կայքեր`

Գիտագործնական հավաք`Նախադպրոցական խմբի դաստիարակ դաստիարակների զույգով աշխատանք.դաստիարակի մասնագիտական զարգացում:

Դաստիարակներ` Սաթեն Քարաջյան և Նելի Արղության…բաց, ազատ, ինքնուրույն զարգացնող ու զարգացող միջավայր…Օրը