Рубрика: Հովհաննես Թումանյան, Մեր երգերը

Լոռվա գժերը

Реклама
Рубрика: Մեր երգերը

ՃՆՃՂՈՒԿՆԵՐ

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,
Ղասաբներ դանակ բերին մորթելու համար,
Աղջիկներ թև քաշեցին փետրելու համար։
Պառավներ պղինձ դրին եփելու համար։
Դուռ-դրկից շուրջ բազմեցին ուտելու համար,
Տերտերներ խաչով եկան օրհնելու համար,
Աշուղներ սազով եկան գովելու համար.
Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ
Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար։

Рубрика: Մեր երգերը

ԿԱՔԱՎԻԿ

Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։

Քո բուն հյուսած ծաղիկներով՝
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես, կելնես երգ ու տաղով.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։

Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։

Երբ կըկանգնես մամռոտ քարին,
Սաղմոս կասես ծաղիկներին,
Սարեր ձորեր զըվարթ կանես,
Դարդի ծովեն սիրտ կըհանես.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։

Рубрика: Մեր երգերը

Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,

Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար,

Կըռացա քար վեր առա զարկելու համար,

Թըռան, գացին բերդի տանիս գանգըտելու համար,

Ղասաբներ ժողվան եկան մորթելու համար,

Աղջիկներ թև քըշտեցին փետելու համար,

Պառավներ պըղինձ դըրին էփելու համար,

Նորահարսներ ժողվան եկան դեղմաշկի համար,

Երեցներ ժողվան եկան օրհնելու համար,

Ըռեսներ ժողվան եկան խորվածի համար,

Գուսաններ ժողվան եկան գովելու համար,

Ազաբներ ժողվան եկան թամաշի համար.

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սպիտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Рубрика: Մեր երգերը

Կաքավիկ

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն, սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն…

Սիրունիկ, սիրունիկ,սիրունիկ նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կաքավիկ:

Քո բույն հյուսած ծաղիկներով,

|Շուշան նարգիզ նունուֆարով.