Рубрика: Նախագիծ, Տեսանյութեր

Ամառային լողափ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ
Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի   լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:
Լողավազանից օգտվում են նախակրթարանի սաներն ու դաստիարակները: Այլ երեխաներ և խմբեր կարող են օգտվել լողավազանից միայն դպրոցի ղեկավարի թույլտվությամբ: Կողմնակի անձանց լողավազանից օգտվելը խստորեն արգելվում է:
Նախակրթարանի աշխատանքի ավարտից հետո լողավազանի պահպանության պատասխանատուն դպրոցի պահակն է:
Լողափին բոլորը   լողազգեստով են կամ հարմար մարզազգեստով, լողաթափիկներով:
Շահագործումից հետո լողավազանը ծածկվում  է հաամապատասխան ծածկոցով, առավոտյան՝ բացվում: Սաները սնվում են բակում՝ պահպանելով հիգիենայի պահանջները: Լողովազանից օգտվելուց հետո սաները լողանում են ցնցուղի տակ:Լողավազանը միայն լողալու համար չէ:  Նրա շուրջ հավաքվում են ամառային լողափը.սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելուն անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր, հարմապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, սահարաններ…

Ամառային լողափի միջավայրին ներկայացվող պահանջներ՝

  • համապատասխան չափի փչովի լողավազան,
  • ջուրն ախտահանելու սարք,
  • այլընտրանքային ցնցուղներ,
  • ջրի և օդի ջերմաստիճանը չափելու ջերմաչափեր,
  • լողավազան տանող սահարան-աստիճան,
  • արևից պաշտպանվելու միջոցներ,
  • գետնին պառկելու հարմարանքներ,
  • սեղաններ, աթոռներ, նստարաններ, գնդակներ,
  • ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ,
  • գետինը ծածկված  է ավազով կամ գլաքարով:

Սաների և աշխատողների անհատական միջոցներ՝

  • ամառային գլխարկ,
  • լրացուցիչ  հագուստ և լողազգեստ,
  • սրբիչ,
  • արևապաշտպան քսուքներ,
  • հարմար լողափնյա կոշիկներ-չուստեր (լողաթափիկ):

Հիգիենա  և անվտանգություն

  • Լողավազանի ջուրը միշտ թափանցիկ է, զուլալ:
  • Գետինը ծածկված է գլաքարով:
  • Արևից պատսպարվելու այլ հարմարություններ կան:
  • Կան լողացնցուղներ, ջուրը տաքանում է արևի ջերմությամբ:
  • Լողավազանն ապահովված է ջուրը մաքրելու համապատասխան տեխնիկական  և
    մաքրելու անհրաժեշտ միջոցներով:
  • Լողավազանից դուրս գալուց հետո սաները  ցնցուղի տակ լողանում են:
  • Լողավազանը շահագործելուց հետո սաները հավաքում են, դասավորում պարագաները, կարգի բերում լողափը:
  • Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
  • Սաներն ու աշխատողները ամառային լողափում լողազգեստով կամ համապատասխան  հագուստով են, լողակոշիկներով, սրբիչով, գլխարկով:
  • Դաստիարակի ու մնացած աշխատողների  լողալ կարողանալը պարտադիր է:
  • Դաստիարակն ու օգնականը ամեն օր իրականացնում են լողուսուցման համապատասխան աշխատանքներ, ջուր մտնելուց առաջ մկանները տաքացնելու վարժանքներ:
  • Ջրի բարձրությունը լողավազանում սաների հասակին համապապատասխան է:
  • Սաները նախապես նախավարժանքով պատրաստվում են լողավազան մտնելուն:
  • Ճաշից անմիջապես հետո  լողավազան չեն մտնում:
  • Արևի տակ բոլորը գլխարկով են:
    Առողջագետը սաների առողջության պահպանման, լողափի հիգիենիկ վիճակի վերահսկող-պատասխանատուն է:

Օրվա ռեժիմի նախագիծ 
Օրվա ռեժիմն իրականացվում է ըստ դաստիարակի կազմած աշխատանքային նախագծի:
Օրվա ռեժիմում  գրանցված են

  • սաների գործունեության սկիզբը և ավարտը 9.00-17-00,
  • առավոտյան պարապմունք ՝ 9.30-10.00,
  • քուն՝ ժ. 13.00-15.00,
  • սնունդ  10.30, 12.30, 16.00:

Տնօրենը
Ամառային լողափի կազմակերպման պատասխանատուն ուսումնական ծրագրի ղեկավարն  է:

Ղեկավարը ապահովում է սաների անվտանգ գործունեությունը լողափին (պաշտպանություն արևից, լողավազանի անվտանգ շահագործում, ջրի որակի անվտանգություն, սաների գործունեության անվտանգություն):
Ղեկավարը ապահովում է սաների ամառային առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով, հաստատում է կերակրացանկը: 

Առողջագետը
Լողափի հիգիենիկ վիճակի և ջրի որակի, անվտանգության վերահսկողը առողջագետն է:
Առողջագետը   ամեն օր   դպրոցի ենթակայքում  տեղեկություն է տեղադրում լողափի հիգիենիկ վիճակի մասին՝

  • ջրի վիճակը(թափանցիկությունը), օրվա սկզբում և վերջում ջրի ջերմաստիճանը, հոտը
    օտար մարմինների, նյութերի առկայությունը ջրում, իրականացված անհրաժեշտ գործողություններ (ջրի ախտահանում, դատարկում…),
  • լողացող սաների թիվը,
  • չլողացող սաների անունները, չլողալու պատճառը,
  • տեղեկատվություն պատահարների և իրականացված գործողությունների մասին:
  • Դաստիարակի հետ գրանցում է սաների ֆիզիկական և առողջական վիճակի փոփոխությունները (հասակ, քաշ, հարթաթաթություն, կեցվածք, մաշկային և այլ խնդիրներ):
  • Հետևում է սաների առողջական վիճակին, հսկում:
  • Արտակարգ պատահարի դեպքում իրականացնում է անհրաժեշտ գործողություններ:
  • Կազմում է սննդացանկը և տնօրենի հաստատմամբ օր առաջ հրապարակում:

 Ծնողը՝
Ապահովում է երեխային  լողափին անհրաժեշտ պարագաներով:
Ըստ կարգի տեղյակ է պահում սանի բացակայության մասին:
Հիվանդության պատճառով բացակայած սանի համար ներկայացնում է համապատասխան բժշկական փաստաթուղթ:
Հատուկ ռեժիմի, սննդի   այլ անհրաժեշտության մասին տեղյակ է պահում դաստիարակին կամ առողջագետին: 

Դաստիարակը , օգնականը՝ 


Ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
Պատասխանատու են սաների անվտանգության համար:
Ամեն շաբաթ հրապարակում են գալիք շաբաթվա աշխատանքային նախագիծը և իրականացնում:
Լողափին լողազգեստով են կամ համապատասխան մարզահագուստով, լողակոշիկներով (լողաթափիկ):
Դաստիարակը մասնակցում է լողուսուցման սեմինարներին և լողուսուցում իրականացնում ըստ ծրագրի:
Մինչև ժամը  10:00 կատարում է  սաների հաճախումների հաշվառումը էլեկտրոնային մատյանում, նշում է բացականերին և բացակայությունների պատճառները, տվյալները հաղորդում բուժքրոջն ու խոհարարին, որոնք էլ, ըստ այդ տվյալների,  իրականացնում են համապատասխան գործողություններ ըստ կարգի:
Լողափի գործունեությունը լուսաբանում է խմբի բլոգում:

Ամառային լողափնյա-ջրային խաղեր

Реклама
Рубрика: Նախագիծ, Տեսանյութեր

Անտիվիրուս Կոմիտաս

  1. Նախադպրոցական կրթություն .«Հակաբացիլ Կոմիտաս» 
  2. Հունիս «Բարև ջուր» նախագծի մեկնարկ

Օրը՝  հունիսի 4

Վայրը՝   Բանգլադեշի ծովերում

Ժամը՝ 11։00

Մասնակիցներ՝

  • Արևելյան դպրոց _պարտեզի նախակրթարանի 2-4 տարեկան սաներ
  • 5 տարեկանների նորակազմ խմբեր
  • Ընտանեկան խմբեր
  • Այլ խմբեր:

Ծրագրում`

2-5 տարեկաններ   «Խաղացող Պարտեզ» նախագիծ

  • Մանկական խաղիկներ, խաղերգեր, ծափխաղեր.
  • «Արևներ»  շարքի խաղարկում,
  • Կոմիտասյան երգերի շարան
  • Շրխկան համույթ
  • Ռոդարիական խաղեր
  • Բակային խաղեր
  • Պղպջակ-ջրային խաղեր
  • Լողազգեստների ցուցադրություն
  • Այլընտրանքային նկարչություն
  • Մրգային աղցան-մրգային պատկերներ
  • Ամառային լողափի նոր մոդել

Լաբիրինթ`հյուրասիրություն

 

 

 

Рубрика: Նախագիծ, Տեսանյութեր

Մեր քայլը

Ապրիլի 23_ին տիար Բլեյանի, Նառա Նիկողոսյանի, Կարինե Մացակյանը և մի խումբ դաստիարակների առաջնորդությամբ խաղաղ մեր քայլը արեցինք Արևելյան լանջերին։
Պետք է ստեղծենք կանաչ պատ, փակ լողավազան, հեծանվաուղղին գծելու…

Արևելյան դպրոցի դաստիարակները անմիջապես անցան գործի և ապրիլի 25_ին, ժամը՝11։00_ին տիկին Շողիկի, սաների և մի խումբ ծնողների հետ կսկսեն կանաչ պատ նախագիծը։

Рубрика: Նախագիծ

Ապրիլի 12

Այսօր՝ ապրիլի 12-ին, դաստիարակների սեմինար-պարապմունքը շատ հագեցած էր: Նախ՝ ժամը 13։30 սեղանի թենիսի պարապմունքն էր, որի պատասխանատուն հենց դաստիարակն էր՝ Սոնա Կարապետյանը։ Սովորեցրեց՝ ինչպես ճիշտ բռնել թենիսը, ինչպես կանգնել խաղի ժամանակ և որ ուղղությամբ սկսել խաղը։ Դրանից հետո՝ 14:30, մասնակցեցինք «Ուսումնական պատարագ» նախագծին. հանդիպում քահանա տեր Զենոնի հետ: Պատարագից հետո աշխատանքը շարունակեցինք խմբերում։

Рубрика: Նախագիծ, Ավագ շաբաթ

Չիք-չիք կամ, որ աշխարհը չնեղանա

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Չորեքշաբթի հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ «չիք են արել»:

Рубрика: Նախագիծ, Տեսանյութեր

Ծառզարդար-Զատիկ

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով:   Նույնիսկ Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում  շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել  ու ճոճվել, խնոցի են հարել:   Читать далее «Ծառզարդար-Զատիկ»

Рубрика: Նախագիծ

Իսկական հարսանիք. դպրոցը ծեսի բաց լաբորատորիա

«Իսկական հարսանիք. դպրոցը ծեսի բաց լաբորատորիա» նախագի

Բովանդակությունը`Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Մասնակիցներ`2-4 տարեկանների խմբերի  սաներ և ծնողներ

Հունվարի 22-ից-26

Հունվարի-22

  1. 8:45-9:30 Առավոտյան ծես. Ընդունելություն ծաղիկներ-ծառերն ենք  ջրում ,  երեխաները  ձեռնոցներով   աղբն են  հավաքում,օդափոխում են սենյակը
  2. 9:45-10:00. Բարև,ես…
  3. Խաղ -բանաստեղծություն` «Ամպն ու սարը»,  «Առաջին ձյունը »(ծափերով ու դոփերով)
  4. Շաբաթվա երգեր՝ «Եղնիկ»,  «Պսակ-պսակ», «Զնգլիկ»
  5. Շաբաթվա հեքիաթ-ներկայացում`«Ծիտը»
  6. 9:30-10:00 .Ուրախ մարմնամարզություն
  7. Ես կարողանում եմ… /ես կարողանում եմ ինքնուրույ լվացվել,հագնվել,սպասքադրել/
  8. 10:15-10:30. Նախաճաշ `Օրվա  4 հերթապահները   և ծնող՝ Հռիփսիմե Քոչարյանը նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 
  9.  11:00-11:30.Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդումՙ բակում, թաղում, մոտակա տարածքներում
  10. 11:30-12:00. մարմնամարզական խաղ`իքսիկ-նոլիկ
  11. Հարսանեկան Ռադիո «Բլբլան»(Վերապատրաստվողները պատմում են իրենց մարզի բարբառով)
  12. 12:30-13:00.Ճաշ
  13. 13:00-15:00.Քուն
  14. 13։15-14։15. Մարզական պարապմունք .պարապմունքը վարում է Հայկուհի Հովհաննիսյանը
  15. 15:30-16:00 .Հետճաշիկ
  16. 16:00-16:20.Մոլտֆիլմի դիտում
  17. 16:30-17:00.ազատ գործունեություն -տուն ճանապարհել

Հունվարի-23

  1. 8:45-9:30 Առավոտյան ծես. Ընդունելություն ծաղիկներ-ծառերն ենք  ջրում ,  երեխաները  ձեռնոցներով   աղբն են  հավաքում,օդափոխում են սենյակը
  2. 9:45-10:00. Բարև,ես…
  3. Խաղ -բանաստեղծություն` «Էս էն …»,  «Առաջին ձյունը »(ծափերով ու դոփերով)
  4. Շաբաթվա երգեր՝ «Եղնիկ»,  «Պսակ-պսակ», «Զնգլիկ», «Այլիհո՜»
  5. Շաբաթվա հեքիաթ-ներկայացում`«Ծիտը»
  6. 9:30-10:00 .Ուրախ մարմնամարզություն
  7. Ես կարողանում եմ… /ես կարողանում եմ ինքնուրույ լվացվել,հագնվել,սպասքադրել/
  8. 10:15-10:30. Նախաճաշ `Օրվա  4 հերթապահները և վերապատրաստվողները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 
  9. 11:00-11:30. Հարսանեկան`կենաց ծառի զարդարում և տարոսիկներ(Հասմիկ Թոփչյանի օգնությամբ. կանաչ-կարմիր ժապավեններով և ընկույզներով)
  10.  11:30-11:50. Շրջայց Արևելյան լանջերով :Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդումՙ բակում, թաղում, մոտակա տարածքներում: Շրջայց Արևելյան լանջերով
  11. 11:50-12:20. մարմնամարզական խաղ`Գտիր հողաթափը
  12. 12:30-13:00.Ճաշ
  13. 13:00-15:00.Քուն
  14. 15:30-16:00 .Հետճաշիկ
  15. 16:00-16:20.Մոլտֆիլմի դիտում
  16. 16:30-17:00.ազատ գործունեություն -տուն ճանապարհել

 

Հունվարի-24

  1. 8:45-9:30 Առավոտյան ծես. Ընդունելություն ծաղիկներ-ծառերն ենք  ջրում ,  երեխաները  ձեռնոցներով   աղբն են  հավաքում,օդափոխում են սենյակը
  2. 9:45-10:00. Բարև,ես…
  3. Խաղ -բանաստեղծություն` «Էս էն …»,  «Առաջին ձյունը »(ծափերով ու դոփերով)
  4. Շաբաթվա երգեր՝ «Եղնիկ»,  «Պսակ-պսակ», «Զնգլիկ», «Այլիհո՜»
  5. Շաբաթվա հեքիաթ-ներկայացում`«Ծիտը»
  6. 9:30-10:00 .Ուրախ մարմնամարզություն
  7. Ես կարողանում եմ… /ես կարողանում եմ ինքնուրույ լվացվել,հագնվել,սպասքադրել/
  8. 10:15-10:30. Նախաճաշ `Օրվա  4 հերթապահները և վերապատրաստվողները նախապատրաստում են նախաճաշի սեղանը: 
  9. 11:00-11:30. Հարսանեկան գաթաների պատրաստում(ծնող`Իվետա Ջանազյան)
  10.  11:30-11:50. Շրջայց Արևելյան լանջերով :Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդումՙ բակում, թաղում, մոտակա տարածքներում: Շրջայց Արևելյան լանջերով
  11. 11:50-12:20.տեխնոլոգիա` հարս ու փեսայի տիկնիկներ(Փայտե գդալներով)
  12. 12:30-13:00.Ճաշ
  13. 13:00-15:00.Քուն
  14. 15:30-16:00 .Հետճաշիկ
  15. 16:00-16:20.Մոլտֆիլմի դիտում
  16. 16:30-17:00.ազատ գործունեություն -տուն ճանապարհել