Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման չորրորդ փուլ

«Համբարձման  ծես»  ուսումնական նախագիծ

13.05_17.05.2019թ

Համբարձման տոնը նշվում է Հարության կիրակիից`Զատկից քառասուն օր անց: Պայմանավորված լինելով Զատկով՝ բնականաբար այն շարժական է՝ չնայած նրան, որ միշտ տոնվում է հինգշաբթի:

 

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Համբարձումը բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է:Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտեր և երգ-պարով, ուրախությամբ սիրաշահում Մայր բնությանը: Այն համընկնում է
    գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն` այն պահի, երբ երկրագործն իրենից կախված ամեն ինչ անելուց հետո հայացքը վեր է պարզում և Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում:
  • Խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրում են ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատում են, հավաքում են բակը, ջրում խոտ ու ծաղիկ, նկարագրում, պատմում են իրենց տեսածի, իմացածի մասին:
  • 9:30-10:00 —Մարզական.«Բարև,ես …»+ռոդարիական մարզական խաղ
  • 10:00-10:30-ՆախաճաշԵս կարողանում եմ… (ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե գարնանային պտույտ մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  •  10։40-11։30-Բնագիտական գործունեություն: Բույսերի վերատնկում(բույսի ճիշտ տեղափոխումը թաղարից-թաղար ):
  • 11:30-12:00-Տեխնոլոգիա.
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ  ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, իսկ տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր:
  • Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել, և ծաղկաշղթաներ պատրաստելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:
  • Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճակահանություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու:
  • Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: Այդ օրը օրիորդները և պատանիները դեռ արևածագից առաջ բարձրանում են սար, հավաքում յոթ տեսակի ծաղիկ, յոթ քարեր գետից և ջուր յոթ առվակներից։ Այս ամբողջ գործողությունը  ուղեկցվում է ժողովրդական երգերով և պարերով։
  • Շաբաթվա երգեր՝  Համբարձման երգեր «Ձայնադարանից», «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն»
  • Տեսադաս. «Համբարձում»
  • Շաբաթվա հեքիաթ-ներկայացում`Ջ.Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը»:
  • Երկուշաբթի. Ջ.Ռոդարի`«Թարս օր»:
  • Ռոդարի+Աղայան. ռադիո «Բլբլան»:
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»: 
  • Այլընտրանքային նկարչություն
  • 12:30-13:00- Ճաշ
  • 11:00-11:40-երկուշաբթի-հինգշաբթի՝ շվիի ուսուցում:
  • 13:00-15:00-Քուն (օրորոցային՝ Բարսեղ Կանաչյան):
  • 13։30-14։15-երկուշաբթի և հինգշաբթի՝ մարզական պարապմունք .պարապմունքը վարում է Հայկուհի Հովհաննիսյանը:
  • 15:30-16:00 — Հետճաշիկ
  • 16:00-16:20-Մուլտֆիլմի դիտում
  • 16:30-17:00-Ազատ գործունեություն -տուն ճանապարհել:

 

Реклама
Рубрика: Վերապատրաստում, Դաստիարակի օրագիր

Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի«Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում. ամփոփում

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Բլեյան ցանց» կրթական ծրագրով «Թթուդրիկ-լավաշթխիկ» նախագծով Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզում էինք՝ մեզ շատ ջերմ և սեբաստացիական շունչը կրող ու տարածող միջավայրում։ Իսկ որտեղ մենք, այնտեղ հուր ու կրակ , իսկ երբ կրակին միանում է նաև Սասունիկի համայնքը, տեղի է ունենում բնության զարթոնք։

Երբ մեր խենթություններին համայնքը փորձում է կամաց-կամաց մոտենալ, ներառվել, հասկանում են , որ դա է այլընտրանքային կրթության լավագույն բանաձևը՝պարգևը: Մեզ անհրաժեշտ չեն սեղան, աթոռ, պահարան, նկարազարդ պատեր. ընդամենը մի մեծ, թեկուզև ամայի, բաց տարածք, որտեղ կարող ես ճախրել, արարել, երևակայել, մտքիդ թռիչքը պարփակված չէ չորս պատերի մեջ: Անկաշկանդ սկսում ես խաղալ, ստեղծագործել այսինքն՝ ապրել կյանքով, կյանքով սովորել՝ ինքնակրթվել: Կյանքով ուսուցում՝ սա անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա է, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանք: Շնորհակա՜լ եմ, Սասունիկի մանկավարժական համայնք, որ ընդունում և փորձում եք նույն ոգով ստեղծագործել և ապրել։

Երբ 68 տարեկան տատիկը անձնական մեծ դժբախտությունից հետո հաց չէր թխել 5 տարի, այս խենթ միջավայրում ոչ միայն թխեց, այլև երգեց, ասմունքեց, հիշեց իր մանկության խաղերը. էլ ինչ է պետք, իհարկե, միայն ժպտալ, հիանալ: Անտանելի ծանր ցավը սրտում՝ մանկացավ և մի պահ մոռացավ հոգսերը՝ ոգևորված հարցնելով, թե որ հեռուստաընկերությունից ենք, լիքը ասելիք ու պատմելիք ունի: Թեկուզ 30րոպեով վերապրեց իր գունեղ մանկության հուշերը։ Շնորհակա՛լ ենք, տա՜տ ջան, էներգիայով լի մայրիկ, որ խեղդել էր ազատությունը տարիներով իր ներսում, ակամայից մատնվեց։ Թո՛ւյլ տվեք, որ նրանք լինեն երեխաներ, որովհետև նրանք էլ երբեք չեն կարողանա վերադառնալ դեպի մանկություն: Մի՛ խանգարեք երեխային՝ երեխա լինել: Սիրե՛ք ձեր երեխաներին և վայելեք նրանց ազատությունը, թողեք, որ նրանք սխալվեն, հետո օգնեք նրանց՝ հասկանալու՝ որտեղ սխալվեցին: Նրանց ասեք. «Սխալվի՛ր, դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Սխալվելը սովորելու հնարավորություն է տալիս, բայց նույն սխալը մի՛ կրկնիր նորից ու նորից, որովհետև դա հիմարացնում է»:Օշո

Նախապես պայմանավորվել և առցանց քննարկում էինք անցկացնել մանկապարտեզի տնօրեն տիկին Ռուզաննայի և իր անձնակազմի հետ նախագծի շուրջ, որոշել էինք վերածել նախագծի, հրապարակել բլոգներում, քննարկել դաստիարակների հետ ։ Առցանց աշխատանքը տվեց այսպիսի արդյունք: Կեցցե՛ք աղջիկներ և, իհարկե, շնորհակալ եմ տիկին Ռուզաննային՝ կազմակերպված և ջերմ ընդունելության համար։ Կշարունակենք հետագա նախագծերը և ծրագրերը՝ ներառելով նաև Սասունիկի ողջ համայնքը։

Ահա այսպիսին են սեբաստացիները՝ ինքնաբուխ, ազատ, չթելադրող, չպարտադրող, խենթ երևակայությամբ, ինչին միանում է ստեղծականությունը։

Համագործակցելով այլ դաստիարակների, երաժշտության ուսուցիչների, տեխնոլոգների, ծնողների, համայնքի, մարզի հետ՝ փոխայցելություններով տարածում և սիրելի ենք դարձնում այն, ինչն ազգային է, հայեցի և շիտակ:

Շնորհակալ եմ…

Հետագա պայմանավորվածություններ և նախագծեր՝

  1. Մասնակցություն կրթահամալիրի տոնին
  2. Ամանորի ծես
  3. Երգչախմբի ձևավորում

Իսկ այստեղ ներկայացնում եմ դաստիարակների պատում-տեսանյութերը

Рубрика: Վերապատրաստում

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստումների ամփոփումը տեսաշարով

Ավարտվեց նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման 4-րդ փուլը: Հինգերորդ օրը շատ հագեցած էր: Վերապատրաստվողները հանդիպեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, օրհնվեցին և շրջայց կատարեցին Մեդիա կենտրոնից քայլարշավով դեպի Հյուսիսային դպրոց, որտեղ էլ սկսվեց վերապատրաստման տոնական ընդհանուր պարապմունքը և վկայագրերի հանձնում: : Դրան հաջորդեց տեխնոլոգիական պլեները:

Рубрика: Վերապատրաստում, Դաստիարակի օրագիր

Ջա՜ն ծաղիկ

Այսօր վերապատրաստման 2-րդ օրն սկսեցինք 5 տարեկանների հետ վիճակի պսակներ պատրաստելով , երգով ու պարով։ Դրանից հետո Նառա Նիկողոսյանի հետ Արևելյան լանջերին ծրագրային քննարկումներ և հետագա աշխատանքը կազմակերպելու հեռավար ծրագրեր մշակեցինք։ Այնուհետև «Սեբաստիա» համերգասրահում երգի-պարի պարապմունք, որից հետո ես և Սաթեն Քարաջյանը ներկայացրեցինք դաստիարակների՝ զույգով աշխատելու կարգը։

Այս ընթացքում ես որոշ ժամանակով լքել եմ իմ խենթ մոլորակը , բայց ֆիզիկապես, իհարկե : Հիմա ավելի շատ լինում եմ վերապատրաստվողների հետ կամ ներկայանում եմ նախագծերով խմբերում։ Սկզբնական շրջանում ծանր էի տանում այն փաստը , որ չեմ լինելու իմ մոլորակում, բայց սա ևս մի հարթակ է՝ բացահայտելու ինքս ինձ այլ տեսանկյունից, չգիտեմ գուցե նորովի, անկանխատեսելի, անսպասելի…

 

Рубрика: Վերապատրաստում, Դաստիարակի օրագիր

Ապրիլի 16

Այսօր նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման 4-րդ փուլի առաջին օրն էր։ Տարբեր մարզերից մեզ էին միացել 22դաստիարակներ, մեթոդիստներ և օգնականներ։ Օրն սկսվեց առավոտյան պարապմունքով Մայր դպրոցում, որից հետո տիար Բլեյանը ներկայացրեց կրտսեր դպրոցների ղեկավարներին։ Ընդմիջումից հետո շրջայց կատարեցին Մայր դպրոցով և կրտսեր դպրոցի ղեկավարների հետ քայլարշավ կազմակերպեցին դեպի դպրոցներ։ Դաստիարակները բաժանվեցին խմբերի, ծանոթացան, ճաշեցին մասնակցեցին քնի ծեսին և մեր դաստիարակների հետ մարզական պարապմունքին։ Ապա կլոր սեղան կազմակերպվեց օրվա ամփոփմամբ Գոհար Բալջյանի ղեկավարությամբ։

Հետո մեզ միացան «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի մասնակիցները. ևս մեկ անգամ հիացմունքը, հուզմունքը և հպարտությունը միախառնվեցին իրար: Միշտ հիացած եմ երգչախմբի ելույթներից: Կարծես հայտնվում ես մի մաքուր, թափանցիկ ու երկնային կյանքում, կտրվում ամեն ինչից ,ամենքից: Մաքրվում է նեսդ և հարստանում ներաշխարհդ:

 

 

 

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Վերապատրաստում

Ուսումնական Բյուրական

« Զատիկ —  Կանաչ – կարմիր կիրակին կամ Կրկնազատիկ» նախագիծ

Օրը՝ապրիլի 7

Վայրը՝Արագոծոտնի մարզ, Գյուղ Բյուրականի, «Բյուրականի մանկապարտեզ» ՀՈԱԿ մանկապարտեզ:

Հասցե`Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական 31փ, 1նրբանցք, 5տուն. տնօրեն`Քրիստինե Բադալյան:

Ժամը՝ 09։00-17։00

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

Նախագիծ.  Զատիկ —  Կանաչ – կարմիր կիրակին կամ Կրկնազատիկ «Բյուրականի մանկապարտեզ» ՀՈԱԿ մանկապարտեզ

Նպատակը`

  • ազգային մշակույթի յուրացում-տարածում
  • ազգային ժառանգության փոխանցում,
  • ծանոթացում «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին,
  • Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրներ`

  • ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրերում:
  • Բյուրականի դաստիարակների հեռավար բլոգային ուսուցման ամրապնդում
  •  2-5 տարեկանների  մարզական «Ռոդարիական խաղեր» նախագիծ-տեսադասը

Օգտագործվող թվային միջոցներ՝

  • անհատական պլանշետներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համացանց:

 

Արդյունքը`

  • Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների տեսքով:

Ընթացքը`

Ծեսի նախապատրաստական փուլ

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Սուրբ Հարության ծիսական արարողակարգը: Ուսուցանել, կատարել զատկական հոգևոր, ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել զատկական ծիսական կերպարների, պարագաների պատրաստում: Ածիկի համար օգտագործել ոչ միայն ափսեներ, այլև այլ իրեր, որոնց մեջ ցորենի, ոսպի և այլ  սերմերը ծլելով՝ ստեղծել հետաքրքիր միջավայր՝ ձևավորելով յուրօրինակ զատկական կոմպոզիցիաներ: Պատրաստել զատկական ձվեր՝ նախշազարդելով, կերպարային լուծումներով: Հետաքրքիր ազգային-ծիսական միջավայրի ստեղծման համար կավից, այլ նյութերից, պատրաստել պարագաներ՝ վզնոց, թևնոց, կոլաժ և այլն: Դրանք կարող են լինել  զատկի, ձվի, այլ տեսքով, նախշազարդած լինել զատկական թեմայով, որոնք կարելի է նվիրել:

Զատկական կերակրատեսակների մասին տեղեկություն կարելի է ստանալ  Ռ. Հարոյան, «Զատիկ»  գրքից, Նունե Մովսիսյանի «Հայկական կակաչ» կայքից:

Մեծ Պահքի ընթացքում Ակլատիզի ծիսական կերպարին բնորոշ տիկնիկը կախված է լինելու որևէ հարմար տեղում: Նրա փետուրներից պահքի յուրաքանչյուր շաբաթվա վերջին օրը դուրս քաշել՝ նշելով՝ պահքի ո՞ր շաբաթը վերջացավ, ի՞նչ խորհուրդ ուներ անցնող շաբաթը և ի՞նչ խորհուրդ ունի եկողը:

 

Նյութեր՝ նախագծի իրականացման համար

Մասնակիցների կազմը`

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

 

Լուսանկարը`Արմինե Թոփչյանի

Рубрика: Վերապատրաստում

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում. մարտի 19-22-ի հաշվետվություն

Մարտի 19-22-ը  կայացավ նախադպրոցական հաստատությունների աշխատողների հնգօրյա վերապատրաստման երրորդ փուլը:

Մարտի 19.

Այսօր նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման 3-րդ փուլի առաջին օրն էր։ Տարբեր մարզերից մեզ էին միացել 32 դաստիարակներ, մեթոդիստներ և օգնականներ։ Օրն սկսվեց առավոտյան պարապմունքով Մայր դպրոցում, որից հետո տիար Բլեյանը ներկայացրեց կրտսեր դպրոցների ղեկավարներին։ Ընդմիջումից հետո շրջայց կատարեցին Մայր դպրոցով և կրտսեր դպրոցի ղեկավարների հետ քայլարշավ կազմակերպեցին դեպի դպրոցներ։ Դաստիարակները բաժանվեցին խմբերի, ծանոթացան, ճաշեցին մասնակցեցին քնի ծեսին և մեր դաստիարակների հետ մարզական պարապմունքին։ Ապա կլոր սեղան կազմակերպվեց օրվա ամփոփմամբ Գոհար Բալջյանի ղեկավարությամբ։

Մարտի 20.

Առավոտն սկսեցինք վերապատրաստվողներին ուղեկցելով Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Մասնակցեցինք առավոտյան երգուպարին, որից հետո վերապատրաստվողները պետք է սկսեին տեխնոլոգիական գործունեությունը տեխնոլոգների հետ։ Նախաճաշից հետո հագանք գոգնոցները ու գնացինք լանջեր։ Մեզ հետ վերցրինք ցորեն, բամբակ, ափսե ու ջուր։ Ցանեցինք ցորենը՝ անհամբեր սպասելով ածիկի աճելուն։ Իսկ օրվա վերջում խաղացինք մեր ինքնաշեն խաղալիքներով ու գնդակներով նոր խաղը։

Մարտի 21.

Օրն սկսեցինք մարզական-ռոդարիական խաղերով՝ իհարկե բաց չթողնելով մեր սիրելի գլուխկոնծին։ Վերապատրաստվողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին բոլոր խաղերին, է՛լ գլուխկոնծի տվեցին, է՛լ անցան օղակների միջով։ Նախաճաշեցինք ու դուրս եկանք բակ։ Ոչինչ չի կարող մեզ խանգարել, անգամ եղանակը, լինի անձրև թե քամի։ Այնպիսի՜ լվացք արեցինք, այնպիսի՜ լվացք․․․ Վերապատրաստվողները զարմացած էին մնացել։ Հետո վերադարձանք խումբ, ճաշիկը մեզ էր սպասում։ Օրն ամփոփեցինք ամրակներով խաղով։

Մարտի 22.

Այսօր օրը շրջայցներով լի էր։ Նախ, առավոտյան կրտսեր դպրոցի հետ մասնակցեցինք առավոտյան պարապմունքին, հետո շրջայց կատարեցինք Քոլեջի Ջերմոց-լաբորատորիա՝ կենդանիներին խնամելու։ Մի քիչ խաղալուց հետո մեր ստեղծած կտրոններից թաղարներ պատրաստեցինք։ Շատ շնորհակալություն տիկին Շողիկին՝բարեհամբյուր և համբերատար ընդունելության համար։ Այցից հետո նախաճաշեցինք և ուղևորվեցինք Ագարակ ։ Ագարակից հետո ճաշեցինք. շատ սոված էինք , սուրճ խմեցինք և վազեցինք մարզասրահ՝ մարզական պարապմունքի։ Մարզական — ռոդարիական խաղեր խաղալուց -մարզվելուց հետո մասնակցեցինք օրվա ամփոփում-հանդիպմանը ու հրաժեշտ տվեցինք միմյանց՝ վաղը նորից հանդիպելու ակնկալիքով։

Միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վերապատրաստվող դաստիարակները կարող են մեր խենթ միջավայրից վարակվել՝ դառնալով մեր մի մասնիկը։

2017-2018թթ. նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստումների ընթացքում հեռավար աշխատել և գործում է 2 բլոգ՝ Գյումրու «Արձագանք» և Բյուրականի ՀՈԱԿ նախակրթարանների բլոգները։ Մեկօրյա վերապատրաստում-ծրագրով գնացել ենք ուսումնական Գյումրի՝ «Արձագանք» մանկապարտեզ և միասին Ծառզարդար-Զատիկ համատեղ նախագիծ-ծեսը իրականացրել: Առաջիկայում պատրաստվում ենք գնալ Բյուրական ։Համագործակցում ենք նաև Ստեփանակերտի «Մանկան մոլորակ» նախակրթարանի հետ ևս. ունենք հրավեր:

 

Рубрика: Վերապատրաստում

Շրջայցներով լի օր

Այսօր օրը շրջայցներով լի էր։ Նախ, առավոտյան կրտսեր դպրոցի հետ մասնակցեցինք առավոտյան պարապմունքին, հետո շրջայց կատարեցինք Քոլեջի Ջերմոց-լաբորատորիա՝ կենդանիներին խնամելու։ Մի քիչ խաղալուց հետո մեր ստեղծած կտրոններից թաղարներ պատրաստեցինք։ Շատ շնորհակալություն տիկին Շողիկին՝բարեհամբյուր և համբերատար ընդունելության համար։ Այցից հետո նախաճաշեցինք և ուղևորվեցինք Ագարակ ։ Ագարակից հետո ճաշեցինք. շատ սոված էինք , սուրճ խմեցինք և վազեցինք մարզասրահ՝ մարզական պարապմունքի։ Մարզական — ռոդարիական խաղեր խաղալուց -մարզվելուց հետո մասնակցեցինք օրվա ամփոփում-հանդիպմանը ու հրաժեշտ տվեցինք միմյանց՝ վաղը նորից հանդիպելու ակնկալիքով։