Рубрика: Հաշվետվություններ, Տեսանյութեր

«Բլեյան կրթական ցանց» նախագծային  համագործակցություն .

«Բլեյան կրթական ցանց» նախագծային  համագործակցություն .

 Մայիսի 21-ին«Բլեյան ցանց» կրթական ծրագրով  «Համբարձման ծես » ուսումնական նախագծով Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզում էինք: Ծաղկահավաք արեցինք, իհարկե, տիկին Մարինեի օգնությամբ՝ ներկայացնելով, թե ինչպես է պետք ծաղիկը քաղել, որ չփչանա, նաև դրանից հետագայում դեղաբույս պատրաստելու համար ճիշտ պահելու ձևը։ Պատրաստեցինք ծաղկե ճակտնոցները և ճամփա ընկանք։

Մտանք գյուղապետարան, գովեցինք գյուղապետին, հետո մշակույթի տուն, դպրոց, սասունիկցիների տներ, գովեցինք-գովեցինք, ստացանք նվերներ, զարմացրինք մեր սեբաստացիական այլընտրանքայնությամբ…

Նոյեմբերի 1-ին «Բլեյան ցանց» կրթական ծրագրով «Թթուդրիկ-լավաշթխիկ» նախագծով  նորից Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզում էինք՝ մեզ շատ ջերմ և սեբաստացիական շունչը կրող ու տարածող միջավայրում։ Իսկ որտեղ մենք, այնտեղ հուր ու կրակ, իսկ երբ կրակին միանում է նաև Սասունիկի համայնքը, տեղի է ունենում բնության զարթոնք։  Երբ մեր խենթություններին համայնքը փորձում էր կամաց-կամաց մոտենալ, ներառվել, հասկանում էինք, որ դա է այլընտրանքային կրթության լավագույն բանաձևը՝ պարգևը: Մեզ անհրաժեշտ չեն սեղան, աթոռ, պահարան, նկարազարդ պատեր. ընդամենը մի մեծ, թեկուզև ամայի, բաց տարածք, որտեղ կարող ես ճախրել, արարել, երևակայել, մտքիդ թռիչքը պարփակված չէ չորս պատերի մեջ: Անկաշկանդ սկսում ես խաղալ, ստեղծագործել այսինքն՝ ապրել կյանքով, կյանքով սովորել՝ ինքնակրթվել: Կյանքով ուսուցում՝ սա անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա է, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանք: Շնորհակա՜լ եմ, Սասունիկի մանկավարժական համայնք, որ ընդունում և փորձում եք նույն ոգով ստեղծագործել և ապրել։

Նախապես պայմանավորվել և առցանց քննարկում էինք անցկացնել մանկապարտեզի տնօրեն տիկին Ռուզաննայի և իր անձնակազմի հետ նախագծի շուրջ, որոշել էինք վերածել նախագծի, հրապարակել բլոգներում, քննարկել դաստիարակների հետ ։ Առցանց աշխատանքը տվեց այսպիսի արդյունք: Կեցցե՛ք աղջիկներ և, իհարկե, շնորհակալ եմ տիկին Ռուզաննային՝ կազմակերպված և ջերմ ընդունելության համար։ Կշարունակենք հետագա նախագծերը և ծրագրերը՝ ներառելով նաև Սասունիկի ողջ համայնքը։

Դեկտեմբերի 21-ի օրը շատ հագեցած էր. սկսեցինք Արևելյան դպրոցից տոնական առավոտյան պարապմունքով, որին հաջորդեց 2-5տարեկանների Ամանորի ծեսը ։ Անմիջական մասնակցություն ունեցան թե՛ վերապատրաստվողները , թե՛ մեր գործընկերները Սասունիկից՝ Սասունիկի տնօրեն տիկին Ռուզաննան և դաստիարակները։ Մեզ հետ էր նաև կրթության և գիտության նախարարության տեսուչ Թեհմինե Կարախանյանը։ Տիկին Կարախանյանը զրուցեց վերապատրաստվողների հետ և ողջունեց Սասունիկից եկած մեր գործընկերներին՝ երկկողմանի կապը պահպանելու համար: Հորդորեց լինել ազատ, անմիջական, ստեղծական և ժպտերես։

Ապրիլի 4-ին «Բլեյան ցանցով» այցելեցինք Աշտարակի «Արևիկ» և Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզներ։ Պայմանավորվեցինք դաատիարակների հետ առավոտյան պարապմունք կազմակերպել։ «Ծաղկազարդ-զատիկ» նախագծով ապրիլի 25-ին Աշտարակի ձորի Ջրաղացում միասնական ծես իրականացնել։ Բլոգներում տեղադրվեցին նախագծերը, առավոտյան պարապմունքի երգ-պարերգերը և ոտանավորները։ Ակտիվ սպասարկվեցին նաև բլոգները: Ապրիլի 26-27-ին եղավ նրանց մասնակցությունը «Բլեյան ցանց» նախագծի կլոր սեղան-քննարկումներին: Ելույթ ունեցավ նաև դաստիարակների նորաստեղծ երգչախումբը «Իմ չինարի յարը»,երգով:
Միասնականության, սիրո, ստեղծականության և երևակայության միջավայրում ամեն բան ազատ է ու հասանելի։

Ապրիլի 18-ին «Բլեյան կրթական ցանցով» նորից Աշտարակի «Արևիկ» մանկապարտեզում էինք: Աշտարակի մակապարտեզում էին   Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզի դաատիարակները և, իհարկե, մենք՝ սեբաստացիներս. այս անգամ մեզ միացավ նաև Արմինե Թոփչյանը՝ նորաստեղծ երգչախմբի փորձ-պարապմունքներին մասնակցելու համար, շտկումներ արվեցին, և պայմանավորվեցինք, որ նորաստեղծ երգչախմբի անդրանիկ ելույթը կլինի ապրիլի 27-ին՝ ժամը 13։30, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

Ապրիլի 25-ին կրթական ցանցի փոխանակման զատկական արդյունքների ամփոփումը եղավ Աշտարակի Ջրաղացում: Արևելյան դպրոցի և Քոլեջի 5-6 տարեկաններն ուղիղ ժամը 12:00-ին Աշտարակի Ջրաղացում էին, մեզ էին միացել Սասունիկի և Աշտարակի մանկապարտեզի մեր գործընկերները «Կանաչ-կարմիր կիրակի. Կրկնազատիկ»  ուսումնական նախագծով: Ահա Աշտարակի մանկապարտեզի մեթոդիստ Թամարա Ջանոյանի պատում-տեսանյութը:

Ապրի26- 27՝«Հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի բաց լաբորատորիա»։  Օրն սկսեցինք մասնակիցներին դիմավորելով- առավոտյան պարապմունքով, շրջայցերով ՀՀ ԿԳ նախարարի և տիար Բլեյանի հետ, նորաստեղծ երգչախմբի փորձ պարապմունքով։ Տոնեցինք Կրկնազատիկն Արևելքի լանջերին, եղավ ընդմիջում, ապա հանդիպում տիար Բլեյանի հետ, հարցուպատասխան, ելույթներ, օրվա լուսաբանումներ, մասնակցություն մեդիաուրբաթ համերգին.․․․  Ապրիլի 27-ին հյուրերը մասնակցեցին ժամերգության Սուրբ Երրորդություն եկեղեցում և քայլքով շարժվեցին դեպի 7 դպրոցներ՝ կլոր սեղանների մասնակցության, պրեզենտացիաների ներկայացումների, որից հետո՝ հավաք Մարմարյա սրահում և նորաստեղծ երգչախմբի և սեբաստացի երգչախմբի  միասնական ելույթ՝ «Արևիկ» մանկապարտեզարձագանքում են կրթական ցանցի անդամմանկավարժական աշխատողները։

2018թ. սեպտեմբերից մինչև 2019թ. ապրիլ ամիսը նախադպրոցական հաստատություններից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վերապատրաստվել են մոտ 72 նախադպրոցական հաստատություններում աշխատողներ`դաստիարակներ, օգնականներ, տնօրեններ, մեթոդիստներ, երաժշտության դասավանդողներ, տեխնոլոգներ: 2018-2019թթ․ նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստումների ընթացքում հեռավար աշխատել և գործում է 2 բլոգ՝ Աշտարակի «Արևիկ»  և Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան նախակրթարանների բլոգները։

Հաջորդիվ պատրաստվում ենք մաիսին նշել`

  • Համբարձման ծես
  • Վարդավառի ծես

Հեռավար կաշխատենք հետևյալ նախագծերով

  • Ամառային պարտեզ
  • Խաղալիքաստեղծ-խաղաստեղծ միջավայր
  • Բլոգավարություն

Իսկ Մարինե Ոսկանյանը  կզարգացնի նորաստեղծ երգչախումբը:

  1. Բլեյան կրթական ցանց. Սասունիկ
  2. Բլեյան-կրթական-ցանց .Աշտարակ
Реклама
Рубрика: Տեսանյութեր

Շրջայցեր, հարցեր, ուղիղ եթերներ

Շրջայցեր կրթահամալիրի դպրոցներում. ուղիղ եթերներ

  • երգուսուցում և պարուսուցում. Սոնա Փափազյան-1
  • Մարզական 6 տարեկաններ. Փառանձեմ Գրիգորյան-12
  • Կլոր սեղան Մայր դպրոցում. Միջին դպրոցի սովորող Անի Արղության-123
  • Ջուլի Սիմոնյան-1
  • Փառանձեմ Գրիգորյան-12345678
  • Նարինե Պողոսյան. 1234
  • Սոնա Փափազյան-123
  • Նելի Կարապետյան-12
  • Արմինե Գոգինյան-1
  • Գոհար Եղոյան-1
  • Սուսան Մարկոսյան. 1
  • Լուսինե Ալեքսանյան-12
  • Կարինե Խառատյան-1
  • Սմբատ Պետրոսյան-1
  • Նորաստեղծ երգչախումբ. Նելի Արղության 1
  • Լուսինե Սարգսյան 1
  • Հասմիկ Ղազարյան 1
  • Լուսինե Գասպարյան-1
  • Գոհար Սմբատյան-1
  • Մարինե Մխիթարյան-1
  • Իվետա Գփոյան-1
  • Նկարչական պլեներ բաց տանիքում, Սեդա Վիրաբյան-1
  • Կարինե Բաբուջյան-1
  • Սաթեն Գևորգյան-1
  • Մարգարիտա Հովնանյան-1
  • Անի Արղության-1
  • Կլոր սեղան Մայր դպրոցում. Լուսինե Բուշ-1

Հեղինակային կրթական ծրագրի բաց պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում

  • Փարանձեմ Գրիգորյան. 12
  • Սյուզան Սարգսյանի. 1
  • Լուսինե Սարգսյանի. 1
  • Սուսան Մարկոսյանի. 1
  • Սոնա Փափազյանի. 1
  • Արմինե Գոգինյանի. 1
  • Մարալ Կարապետյանի. 1
  • Տաթև Ալեքսանյանի. 123
  • Վարդուհի Հայրյանի. 1
  • Լուսինե Ալեքսանյանի. 1

Օրվա լուսաբանումներ. ըստ դպրոցների

Հարցեր՝

  • Հարց 1. Թամարա Ջանոյան հարցը ուղղված է Աշոտ Բլեյանին կամ Նառա Նիկողոսյանին. «Վերապատրաստումից հետո համագործակցում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ ։ Ի՞նչպես ներառվել ցանցի մեջ, հետագա անելիքները»:
  • Հարց 2.Թամարա Ջանոյանը հարցը ուղղում է Աշոտ Բլեյանին կամ Նառա Նիկողոսյանին. Աշտարակի «Արևիկ» մանկապարտեզը կարո՞ղ է դառնալ և գործել հեղինակային ծրագրով և արդյո՞ք կստանա պետական աջակցություն։

 

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Տեսանյութեր

Բլեյան կրթական ցանց

Ապրիլի 4-ին «Բլեյան կրթական ցանցի» նախապատրաստական ծրագրի շրջանակներում Նառա Նիկողոսյանի, Մարինե Ոսկանյանի հետ կունենանք աշխատանքային հանդիպում_քննարկում Աշտարակի «Արևիկ» և Սասունիկի «Աննա Կարապետիի» անվան մանկապարտեզների հետ։

Օրակարգ՝

1. Բլոգավարություն
2. Մոնտաժային ծրագրերի սեմինար

Рубрика: Նախագիծ, Տեսանյութեր

Ծառզարդար-Զատիկ

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով:   Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում  շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել  ու ճոճվել, խնոցի են հարել:  

Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ:  Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը  գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»Читать далее «Ծառզարդար-Զատիկ»

Рубрика: Տեսանյութեր

«Լույսի մոլորակ» էքսպո

Մարտի 23-ին մի խումբ դաստիարակների հետ շարժվեցինք դեպի Մերգելյան ինստիտուտ՝ «Լույսի մոլորակ» էքսպոյին ներկա լինելու, լուսաբանելու և, իհարկե, մասնակիցը լինելու նպատակով։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզից մասնակցում էր դաստիարակ Սոնա Կարապետյանը՝ «Ձոն մայրիկի» նախագծի շրջանակներում ներկայացնելով «Մա մա» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։
Կրթահամալիրից «Լույսի մոլորակ» էքսպո-ցուցահանդեսի համակարգողը Նառա Նիկողոսյանն էր, ում հրավերով էլ սեբաստացի դաստիարակները մասնակցեցին, և սկսվեց մեր հետազոտական, պրպտողական ուսումնասիրությունը. հայացքներով տնտղեցինք ամեն ինչ, ամեն բան։ Ես, օրինակ, խաղացի բոլոր խաղերը. է’լ հայտնվեցի աղե հարթակում, է’լ հոգեբանական կենտրոնի կազմակերպած խաղերի սրահում…«Տերյան» մշակույթի կենտրոնի աղջիկների հետ գործեցի թևնոցներ, ինչու չէ, ներկայացրի նաև իմ՝ թևնոց գործելու անչափ արագ տեխնիկան։ Ինձ շատ հետաքրքրեցին մարզական սրահները, որոնք հեշտությամբ հավաքվում և արագ ամրացվում էին առաստաղին, ծառին, ու կցանկանայի՝ մեր խմբասենյակներում ունենայինք նմանատիպ մարզասրահներ։ Հետաքրքրվեցի ու մասնակիցը դարձա մի քանի բնագիտական խաղերի։ Շատ հավես մոլորակ էր՝ լույսի, հույսի, թե հավատի ։ Ես ապրեցի իմ իմացումի հրճվանքը՝ մասնակիցը դառնալով բոլոր խաղերին։

Հետաքրքիր բացահայտումների և նորարարությունների հարթակ էր ։ Շնորհակալություն…
Կարծես մի մեծ մոլորակ լիներ, որտեղ ամեն ինչ հնարավոր էր անել միանգամից՝ խաղալ, փորձեր կատարել, լողալ, սնվել, լուսանկարվեր, տիկնիկներ գործել, նվերներ ստանալ, մարզվել, հոգեբանական թեստեր լրացնել …

Рубрика: Նախագիծ, Տեսանյութեր

Մարտ

Մարտ ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես   Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո  պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:20`
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝ « Խնոցի», 
  • Հեքիաթ-ներկայացում. Ջ.Ռոդարի՝ …
  • Աղայանական շարք`…
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ` «Աքլորակռի~վ. գոմշակռի~վ»,« Քարկտիկ», «Խաղողը հասել ա, հասմսել ա»
  •  Բառախաղ`«Հանիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Գարնանային պարտեզի նախագծեր`

  • Բարեկենդանի խաղեր(տանը, նախակրթարանում, բակում, տանիքում…)
  • Ռոդարիական մարզատոն (մարզական ծնողներ,դաստիարակներ,սաներ)
  • Հեքիաթասաց Ռոդարի հայրիկներ. (Ինչ կլիներ, եթե…, hեքիաթների շիլափլավ)
  • Ռոդարի -Աղայան խառնաշփոթ (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում,մրմին,ծափ )
  • Ձոն մայրիկների
  • Կոմիտասյան 150
  • Դաստիարակի օրագիր
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Տեխնոլոգիական ստուգատես
  • օր նախակրթարանում
  •  Ռադիո Ռոդարի
  • Ռոդարիական թատրոն, խոհանոց
  • «Ես» նախագիծ

Սեմինար-պարապմունքներ

  1. Շվիահար դաստիարակներ
  2. Մարզական դաստիարակներ
  3. Տեխնոլոգ դաստիարակներ