Рубрика: Նախագիծ, Ծեսեր

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԾԵՍ

img_20170205_161259

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԾԵՍ

Ծեսի օրը՝ փետրվարի 13

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի բակ

Սկիզբը՝ ժամը 12.00-ին

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, 5-6 տարեկաններ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր

Ծրագրում՝

Սովորողները խմբերում պատրաստում են հալվա, փոխինդե գնդիկներ: Թղթերի վրա նկարում և գրում են « չար» բառեր՝ խարույկը նետելու համար:

Խարույկը վառվելու է Արևելյան դպրոցի բակի տարածքում: Ըստ ծիսական կարգի՝ յուրաքանչյուր մասնակից իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի իջնելը ուրախ երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջը: Այդ ընթացքում սովորողները , ծնողները, հյուրերը ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն):

Հյուրասիրությունը՝ երգի, պարի, բարեմաղթանքների, օրհնանքների ուղեկցությամբ:

  Երգեր.

* «Տերընդեզ»

* «Արև ,արև

* «Եկեք ծեծենք »

* «Խնոցի-հարոցի»

Պարեր.

* Թամզարա

* Ծաղկաձորի

* Նինարե

Հետո սկսում ենք կրակի վրայով թռչելու արարողությունը, որն ուղեկցվում է ազգային երաժշտությամբ՝ երգերով, պարեղանակներով: Իսկ կրակի վերջնական մարելուց հետո մոխիրը ծիսական օրհնանքներով շաղ ենք տալիս դպրոցի այգում:Իսկ վերջում կվայելենք ձմեռային խաղերը…Արևելյան լանջերում