Рубрика: Տեսանյութեր, Դաստիարակի օրագիր

Դեպի Դիլիջան

2020թ., հուլիսի 11, առավոտյան՝ 8։00։ Դաստիարակների լաբորատորիան Հանրապետության հրապարակից կազմ ու պատրաստ ծնող-շրջանավարտ-գործընկեր Ռաֆայել Հովակիմյանի հետ շարժվեց դեպի Դիլիջան, Ջուխտակ, Մաթոսավանք։
Հայտնվեցինք անասելի հեքիաթային մի միջավայրում, որտեղ կարելի է ձուլվել բնությանը։ Սկսեցի «սնվել», ստանալ հոգևոր սնունդ, հասկացա, որ հաշտ եմ ու խաղաղ՝ համաձայն բնության բոլոր օրենքներին, որ ես բնությունն եմ, ես էդ ծառն ու թուփն եմ, ես էդ ժրաջան մեղուն եմ, որը թռչում է ծաղկից ծաղիկ, հավաքում նեկտար։ Ես էլ հավաքում եմ բնության տված էներգիան ու սերը և նորից վերադարձնում նրան, որովհետև ես-ը, դու-ն, նա-ն նույն բնությունն են, մենք մի մարմին ու հոգի ենք, մի ամբողջ տիեզերք, որտեղ թևածում է միայն սերը։ Երբ բնությանը, թաց խոտին, թռչուններին, հողին, որից ստեղծվել ես, այնպես ամուր ես կպչում, նա քեզ չափսոսալով, շռայլորեն այնքան էներգիա է տալիս, որ կտրում է աշխարհից, հասցնում երկինք և բաց թողնում, որ սավառնես, հայտնվես փափուկ ու եթերային ամպերի մեջ, պարուրվես, գգվես ու վայելես։ Իսկ վայրէջքն այնքան փափուկ ու թեթև է, որ ուզում ես ագահի պես էլի ու էլի սավառնել, անհագ ծարավը չի հագենում։
Հեքիաթն էլ ինչպես է լինում, հո պոզով-պոչով չի լինում։ Հենց սա՛ է իրական հեքիաթը։ Կտրվում ու ստեղծում ես քո հեքիաթը. չէ՞ որ բնության անբաժան մասնիկն ես, ծնվել ես, որ արարես, որ վայելես, որ սեր շռայլես, ապրես խաղաղ քեզ բաժին հասած կյանքը, որը այնքան գեղեցիկ է, աստվածային ու երկնային։ Շնորհակա՛լ եմ ինձ բաժին հասած կյանքի ու վայելքի համար։
Շնորհակալություն Ռաֆայել Հովակիմյանին՝ Հայաստանի այս գողտրիկ անկյունները բացահայտելու համար, շնորհակալություն դրական էներգիայի, մարդկային որակների և Մարդ տեսակի համար։ Դե, իսկ խենթերիս (խենթերի մեջ է նաև Սյուզաննա Սարգսյանը) բացահայտեցի յուրովի. ինչ լավ է, որ հաշտ ենք ու խաղաղ։ Շնորհակալություն օրվա համար։
«Բնության ամենահուսալի ստեղծագործությունը մարդն է։ Մարդն ինքը բնությունն է… Հսկայական, անվերջ բնություն և փոքրիկ մի արարած, որն իր մեջ կրում է այդ անսահման մեծությունը». ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ։

Ֆիլմերը՝ Հասմիկ Հարությունյանի։

Рубрика: Տեսանյութեր, Դաստիարակի օրագիր

Ապրիլի 24

Սա՛ է իսկական կրթական միջավայրը, սա՛ է իմ աղջնակին փոխանցած կյանքով կրթությունը, որը «կանաչապատում» է մեր հոգիները, սեր ու ջերմություն փոխանցում։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ կյանքով ուսուցում, որտեղ միշտ թևածում է սերը։ Շնորհակալ եմ։

Ձե՛զ պահեք ձեր գիտելիքի ստուգման շինծու քննություններն և գնահատականները…

Рубрика: Տեսանյութեր, Դաստիարակի օրագիր

Ազատություն

Էն որ երեկ ամբողջ օրը հարցաթերթիկ ես նայում, մեկ էլ օրվա վերջում Նարեն ցույց է տալիս, թե ինչպես է Youtube բացել, գրել իր անունը՝ Նարե Արղության բլոգեր, ՄՍԿՀ, հետո ձայնագրել Սահյան ու ֆիլմ սարքել, տեղադրել բլոգում։ Հիմա էլ հետևորդներ է ուզում։ Փրկե՜ք ինձ Նարեից, դարձեք հետևորդ, մինչև հասկանամ՝ ինչ է գալու մեր գլխին։ 🙈🙊🙉 Բաժանորդագրվեք …
Հ.Գ.Ազատ որ թողնում ես, լավ էլ սովորում են պրպտելով, լավ է էլի.

Рубрика: Տեսանյութեր, Դաստիարակի օրագիր

ՏԱՓԱՍՏԱՆԻ ԳԱՅԼԸ.

ՏԱՓԱՍՏԱՆԻ ԳԱՅԼԸ.
Ինչ հիմար են հնչում «գազան» կամ «գիշատիչ» բառերը: Այդպես չի կարելի խոսել կենդանիների մասին: Իհարկե, նրանք հաճախ լինում են սարսափելի, բայց շատ ավելի իսկական են, քան մարդիկ: Նայիր որևէ կենդանու՝ կատվի, շան, թռչնի կամ մեծ, գեղեցիկ կենդանիներից որևէ մեկին կենդանաբանականում՝ կատվառյուծին կամ ընձուխտին: Դու կտեսնես, որ նրանք բոլորը անկեղծ են, ոչ մի կենդանի շփոթված չէ կամ չգիտի, թե ինչ է անում և ինպես է պետք իրեն պահել: Նրանք չեն ուզում քեզ դուր գալ: Թատրոն չկա: Նրանք այնպիսին են, ինչպիսին կան, ինչպիսին քարերը, ծաղիկները և աստղերը երկնքում:
Հերման Հեսսե «Տափաստանի գայլը»

 

 

Рубрика: Դաստիարակի օրագիր

Մայրիկի օրագիր

Նարեի ձեռքից վերցրել եմ բջջային հեռախոսը մի քանի օրով։ Տեսավ, որ անհնար է, մեկ է, չեմ տալիս, շատ համառ եմ։ Մի քանի ժամ հետո մտնում եմ ննջասենյակ, աթոռին դրված է նոր մոդելի հեռախոս՝ Iphone 11pro, որի մեջ տեղադրված են կարևոր ծրագրերը, սոցցանցերը հերիք չի, մի հատ էլ լրցքավորիչ է միացված ու կարևորը՝ պաշտպանիչ շերտ ունի։🙈🙈🙈

Рубрика: Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիր

Նախակրթարանի սաներով գնացել էին Թումանյանի անվան տիկնիկային թատրոն՝ «Պոչատ աղվեսը» դիտելու։ Երբ սրահի լույսերն անջատեցին, Անահիտ Գրիգորյանը խնդրեց, որ աննկատ նստեմ իր տեղը, որ Յուրին չնկատի մայրիկի դուրս գալը։
Յուրին անընդատ ինչ-որ բաներ էր խոսում, ես, շունչս պահած, սպասում եմ Անահիտի վերադարձին։ Յուրին ձայն է տալիս և մատով ցույց տալիս հավիկներին.
-Մամա՛, մամա՜, էտը տի՞:
Դե, մտածեցի չպատասխանել, որ չհասկանա՝ Անահիտը չի, ու նորից.
-Մամա՜, գավարյու էտը տի՞, և նորից մատով ցույց է տալիս հավիկներին ։
Դե, էլ լռել չէր լինի. վախեցած.
— Դա՛, էտը յա՝ տվայա մամա:
Ու գալիս ա հաջորդ պատասխանը.
-Նյետ, մամա, էտը նե տի, էտը կուրիցա։
Նոր հասկացա, որ ոչ թե ճշտում էր՝ կողքը ով է նստած, այլ բեմի վրայի հավիկը իր մա՞յրն է, թե՞ ոչ։😄😄😄

Լուսանկարը՝Անահիտ Գրիգորյանի

Рубрика: Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիր

Քայլելով գնում եմ աշխատանքի։ Մայր ու տղա քայլում են։ Տղան՝ մոտ 5 տարեկան, կիսաքնած, նվնվալով բողոքում է.
-Մա՜մ, լա՜վ էլի, ինչքանով ա ճիշտ, որ ես մինչև 5-ը մնամ մանկապարտեզում. ով ա որոշել։
Մայրը.
-Ախր ես էլ մինչև իրիկվա 10-ն եմ մնում, բա դա արդա՞ր է։
-Մա՛մ, բայց դա դու ես որոշել, չէ՞, ես քեզ չեմ ստիպել, հետո էլ Անո տոտային ասեցիր, որ տանը մնամ, էդ պառավի ձեռը կգժվեմ։ Ես հաստատ տատիկի ձեռը չեմ գժվի, խնդրում եմ, թող տանը մնամ։🙄

Рубрика: Դաստիարակի օրագիր

Ծնողի օրագիր

Որոշեցի վերադառնալ երգչախումբ և անդադար փորձում եմ տանը երգել Խորենացու «Ծագումն հրաշալի»-ն։
Նարեն նայեց, նայեց ու հիացած արտահայտվեց.
-Նելի՛ Արղության, այ հիմա հասկացա, որ Երկայնաբազուկ Արղությանները իսկականից կաթողիկոս են եղել։ Նայի՛ր, երկար թևեր ունես ու եկեղեցու երգ ես երգում։ Իսկական Արղության ես։
Մի քանի օր առաջ Նառա Նիկողոսյանը հանձնարարություն էր տվել գրել իրենց ծագման մասին։ Նարեն շատ լավ ուսումնասիրել էր Արղությաններին ու դեռ տպավորված էր։ Ես էլ, Արղությանների հարսը լինելով, Նարեին էլ ավելի ոգևորեցի։

 

Рубрика: Դաստիարակի օրագիր

Դեղձուն-Ծամը և Նարե Արղությանը

Նարեն գալիս է տուն ու ոգևորված պայուսակից հանում դպրոցում ընկեր Նառայի տված գիրքը, որը պիտի կարդա (Քառասուն Ճյուղ-Ծամ Դեղձուն Ծամը «Սասնա ծռեր» էպոսի արի ու տես բաժին է հասել Նարեին): Կարդաց վերջացրեց։ Գրեթե ամեն օր բոլորս համոզում ենք, որ մազերը կտրենք, քանի որ շատ երկար են։ Կարծես թե համաձայնվել էր, բայց.
-Ըհը՛, ես հասկացա, որ այս գիրքը իմ մասին է, ես սիրուն ծամ ունեմ, ինչպես Դեղձուն-Ծամը, ու իմ գեղեցկությունը և ուժը մազերիս մեջ են, այլևս չեմ կտելու։
Ասում եմ.
-Հա՛, Նարե ջան, մնաց Սանասարին գտնենք։
-Ա՜յ որ հեռախոս ունենար, հաղորդագրություն կուղարկեր Սանասարին, ոչ թե Բաղդասարին պատահական նամակ կուղարկեր երդկից, ու երկու եղբայր չէին կռվի։ Դրա համար մինչև ինձ հեռախոս չառնեք, Սանասարին չեմ գրի։🙃🙃🙃

Рубрика: Տեսանյութեր, Դաստիարակի օրագիր

Լցվե՛ք սիրով…

Երբ աղջնակիդ անկախ, ազատ կարծիքը հարգող, լսող, ստեղծագործ քաղաքացու է կերտում կրթահամալիրը իր օրինակով, ու երբ նստած է նա լանջերին՝ իր երկրի հողակտորի վրա, և իր խաղաղ ակցիան է անում՝ ընդդեմ ճաղավանդակների, նույն ազգի ծնողը (գրեթե իր մայրիկի տարիքի), աղջկադ երեսին նայելով, քանդում է ստեղծած լանջը, որ պատնեշ կառուցի, քանի որ ներսը վաղուց քարացած է և ասֆալտապատ, ապա դիտողություն է անում հերիք չի, զզվանքով նայում ու արտահայտվում է.
-Թքե՛մ մամայիդ երեսին, որ քեզ թողել է՝գետնին նստես…
Ու երբ ժպիտով, պարզերես ասում ես՝ թքե՛ք, ես եմ, եկել եմ (կանգնած եմ այդտեղ այդ պահին), անմիջապես լքում է տարածքը, փախչում անհետ… Զարմանալի է՝ որտեղի՞ց այդքան չարություն, որտե՞ղ են կորչում կնոջ հեզությունը, մոր առաքելությունը, ու դեռ խոսում են դաստիարակությունից՝ նայելով 14տարեկան աղջնակի աչքերին, փորձում մայրիկի վարկանիշը գցել… իսկ Դուք մեղքի զգացողություն չունե՞ք, որ զրկում եք երեխաներին ազատ, կանաչապատ դրախտավայրից՝ փոխարինելով ցանկապատով, վերածելով տարածքը գաղութի։
Լցվե՛ք սիրով…
ՖԲ-ի էջում