Рубрика: Նախագիծ

5 տարեկանների պարտեզը՝ բաց լաբորատորիա

Դասարանը  նաև  լաբորատորիա  է։ բաց, թափանցիկ տարածք է, որտեղ ամեն ինչ հարմարեցված է սաների անվտանգ և ինքնուրույն գործունեության համար: Դասասենյակը    համապատասխանում է սանի  ֆիզիկական տվյալներին. կահույքը թեթև է, դյուրաշարժ, հարմարավետ:

Рубрика: Նախագիծ, Ուսումնական ճամփորդություններ, Տեսանյութեր

Բարի լո՜ւյս, Ագարակ

«Բարի լո՜ւյս, Ագարակ» ուսումնական նախագիծ

Օրը՝ հոկտեմբերի

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Արևմտյան դպրոց-պարտեզ՝ Ագարակ
Ժամը՝ 10:00-12:30:

Հասցեն՝ Երևան, Ա.Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան:
Հեռ.`094 125045
Նախագիծ՝ «Բարի լո՛ւյս, Ագարակ»

  • 09:00-9:30-Մայր դպրոցի երթուղիների մոտ(ճանապարհի նկարահանում, ուղիղ եթեր)։ Բանգլադեշյան քայլարշավ դեպի Ագարակ։
  • 09:30-10:00-Առավոտյան ծես, «Ռոդարիական մարզական խաղեր»։
  • 10:00-10:30-Նախաճաշ Ագարակում
  • 10:30-11:00-Կենդանիների խնամք։
  • 11:00-11:30-Ծիսական արարողություն՝ կենդանագովք»:
  • 11:30-12:30-Ծիսական արարողություն՝«Լավաշթխիկ »:
  • 12:30-13:00- «Հակաբացիլ Կոմիտաս», նախագծի երգերի կատարում, ուսուցում, տարածում:
  • 13:00-Վերադարձ:
  • Ռոդարիական խաղեր` վազք և ցատկ արգելքների հաղթահարում. « ո՞վ կհաղթի ձիուկին, իշուկին, պոնիին…»:
  • Ագարակի ծիսական ուտեստներ`Լոշիկ (ալյուր,աղ,խմորիչ, ջուր), պանիր,կանաչի, գազար, կաղամբ, խնձոր:
  • Երգեր`«Ձիուկ», «Եղնիկ», «Արևների» շարք, «Դան -դան», «Գունդ անեմ»:
  • Ոտանավորներ`«Շունը», «Աքաղաղն ու կտուրը», «Էս էն տունն է», «Սագիկ»:
  • Խաղիկներ` «Թոնիր»:
  • Պատասխանատուներ` երաժշտության ուսուցիչներ, դաստիարակներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ։

Նախապատրաստական փուլ.

  • ճամփորդության քարտեզագրում,
  • գնումներ կենդանիների համար`գազար, կաղամբ, շաքար,
  •  քայլարշավ դեպի Ագարակ,
  • ուղիղ եթերներ:

Նպատակը և խնդիրները

Ուսումնական-ճանաչողական՝
ծանոթանալ։

  • Ագարակի բնակիչներին` ձի, պոնի, ավանակ, շուն…,
  • բացօթյա պլեներ և կենդանիներ խնամք՝ Ագարակում,
  • «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերի կատարում, ուսուցում, տարածում,
  • լավաշթխիկ+ լավաշուտոցի,
  •  շրջակա միջավայրի ուսումնասիրում, միջավայրի խնամք, ճամփորդությամբ ուսուցում:

Անհրաժեշտ իրեր՝

  • ուսապարկ,
  • բրդուճներ,
  • ջուր,
  • թաց և չոր անձեռոցիկներ,
  • ներկեր,
  • արևապաշտպան գլխարկ,
  • բուժական արկղիկ,
  • աղբի տոպրակ,
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ:

Մեդիագործիքներ՝

  • հեռախոս,
  • պլանշետ,
  • ֆոտոխցիկ,
  • ձայնագրիչ:

Նախագծի իրականացման նկարագրությունը՝

  •  Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները, վերնացումները. ուղիղ եթերներ:
  •  «Բլբլան» ռադիո:
  •  Նկարչական պլեների և պլանշետներով ֆոտոպլեների կազմակերպում:
  • Երգ ու պարի ֆլեշմոբ:

Ակնկալվող արդյունքները

Ճամփորդության ավարտից հետո սաները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Մասնակիցներ`

  • 2-5 տարեկաններ,
  • դաստիարակներ,
  • ծնողներ,
  • երաժշտության դասավանդողներ
  • ծրագրի ղեկավարներ:

Համակարգող՝2-5տարեկանների՝ խնամքի և զարգացման խումբ:

Рубрика: Նախագիծ, Տեսանյութեր

Կրթական շքերթ

Սեպտեմբերի 4. Կրթական շքերթ։
Արդեն վեց տարեկան դարձած սեբաստացիների շքերթը Մարմարյա սրահում ուղիղ ժամը 11։15: Հենց այսպես են օծվում մի ավազանից ծնված սեբաստացիները, իսկ վերջում հյուրասիրությունն է՝ դեղձ ու սալոր ։

  • Կրթական շքերթ
  • Սեբաստացի դասավանդողներ
  • Առաջին դասարանի սովորողների ծնողների և դասավանդողների առաջին ելույթը
Рубрика: Նախագիծ, Տեսանյութեր

Ծառզարդար-Զատիկ

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով:   Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում  շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել  ու ճոճվել, խնոցի են հարել:  

Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ:  Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը  գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»Читать далее «Ծառզարդար-Զատիկ»

Рубрика: Նախագիծ, Տեսանյութեր

Մարտ

Մարտ ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես   Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո  պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:20`
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝ « Խնոցի», 
  • Հեքիաթ-ներկայացում. Ջ.Ռոդարի՝ …
  • Աղայանական շարք`…
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ` «Աքլորակռի~վ. գոմշակռի~վ»,« Քարկտիկ», «Խաղողը հասել ա, հասմսել ա»
  •  Բառախաղ`«Հանիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Գարնանային պարտեզի նախագծեր`

  • Բարեկենդանի խաղեր(տանը, նախակրթարանում, բակում, տանիքում…)
  • Ռոդարիական մարզատոն (մարզական ծնողներ,դաստիարակներ,սաներ)
  • Հեքիաթասաց Ռոդարի հայրիկներ. (Ինչ կլիներ, եթե…, hեքիաթների շիլափլավ)
  • Ռոդարի -Աղայան խառնաշփոթ (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում,մրմին,ծափ )
  • Ձոն մայրիկների
  • Կոմիտասյան 150
  • Դաստիարակի օրագիր
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Տեխնոլոգիական ստուգատես
  • օր նախակրթարանում
  •  Ռադիո Ռոդարի
  • Ռոդարիական թատրոն, խոհանոց
  • «Ես» նախագիծ

Սեմինար-պարապմունքներ

  1. Շվիահար դաստիարակներ
  2. Մարզական դաստիարակներ
  3. Տեխնոլոգ դաստիարակներ
Рубрика: Նախագիծ, Ատամհատիկի ծես

Աիդապետրոսյանական«Ատամհատիկ» ծես.

Աիդապետրոսյանական «Ատամհատիկ» ծես. շատ պատասխանատու և միևնույն ժամանակ շատ ոգևորող և ոգեշնչող նախագիծ։ Այնպես կազմակերպել, որ աիդապետրոսյանական խաղը, ոգևորվածությունը, միշտ մանուկ մնալու ոգին լինեն, ու հենց Աիդա Պետրոսյանն զգար ապրեր իմացումի այդ հրճվանքը։

Եվ այդ ամենն սկսվեց. ամեն դեպքում լարված էի։ Երբ 2018թ. ծնված մեր սեբաստացի մայրիկներին ուղարկեցի ծրագիրը, և անմիջապես մեկը մյուսի հետևից ուղարկեցին իրենց՝գեղեցիկ մայրություն զգացած, կրկնակի, եռակի մայրիկ դարձածների արձագանքները, շատ ոգևորվեցի, և էլ ավելի պատրաստակամ սկսեցինք հավաքել և համակարգել ծրագիրը ։

Շատ հավես և հեշտ էր աշխատել Տաթև Բլեյանի հետ, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ահա նախակրթարաններում սկսվեց «Ատամհատիկ» նախագիծը՝ներառելով նաև ծնողներին, վերապատրաստվողներին ։ Բոլոր տեղերում ատամհատիկի իրարանցում էր։ Մեզ հյուր եկավ նաև ազգագրագետ Գոհար Ստեփանյանը (այդ հարցում մեզ օգնեց Լիլիթ Սահակյանը)։ Տիկին Ստեփանյանը շատ հետաքրքիր պատումներով, ավանդազրույցներով և հոդվածներով ներկայացրեց հենց բուն՝հնագույն ժամանակներից ավանդված ատամհատիկի ծեսը և շատ ոգևորված էր կրթահամալիրով, կրթահամալիրյան ծեսերով։

Ահա եկավ դեկտեմբերի 21-ը,ժամը՝17:15-ը Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ մանուկների օրհնություն։ 18։00 բոլոր ատամհատիկները, դաստիարակները և ծրագրի ղեկավարները, տիար Բլեյանի ողջույնի խոսքով, Սյուզի Մարգարյանի գեղեցիկ մոտեցմամբ և տիկին Մարինեի ծիսական երգերի ուղեկցությամբ սկսեցին տոնակատարությունը:

Մայրիկների հրճվանքը, ոգևորությունը, մանուկների լացը միախառնվել և յուրատեսակ հոգևոր երաժշտություն էին ստեղծել: Քոլեջի ողջ տարածքը լցվել էր մանկան մաքուր ճիչերով, մանկան խաղով և չարաճճիությամբ։ Ամեն մեկը մի լույս, կրակ և անծայրածիր մի ծով, երկնքի պես ջինջ աչուկներ և պրպտուն, հետազոտական հայացքներ: Խենթանալ կարելի է։ Ունեցանք է՛լ իրավագետ, է՛լ դերձակ ու երաժիշտ, է՛լ վարչապետ…Իսկ այ Օլյա Կիրակոսյանի տղա Մհեր Մեհրաբյանը մոտ 20տարի անց կլինի կրթահամալիրի տնօրենը: Շնորհակալ եմ սեբաստացի մեծ ու փոքր մասնակիցներին, սեբաստացի մայրիկներին:

Ու թող որ բոլորի տանը միշտ լինեն մանկան խինդ և լաց։ Թող որ մենք բոլորս լինենք մանուկ ու խենթ։ Ինչպես ասում էր տիկին Աիդան. «Եթե մանուկ չես , ինչպե՞ս կարող ես խաղալ»: Խաղալ, հրճվել, խենթանալ, երևակայել, այ սա՛ է կյանքը:

Շնորհակալ եմ…

Դաստիարակների ֆիլմ-պատումները

 

Լուսանկարները`Արմինե Թոփչյանի. Սուրբ Երրորդություն եկեղեցում և Քոլեջում

Это слайд-шоу требует JavaScript.

Это слайд-шоу требует JavaScript.

Լուսանկարները`Անահիտ Գրիգորյանի

Это слайд-шоу требует JavaScript.

 

 

 

Рубрика: Նախագիծ, Տեսանյութեր

Ամառային լողափ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ
Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի   լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:
Լողավազանից օգտվում են նախակրթարանի սաներն ու դաստիարակները: Այլ երեխաներ և խմբեր կարող են օգտվել լողավազանից միայն դպրոցի ղեկավարի թույլտվությամբ: Կողմնակի անձանց լողավազանից օգտվելը խստորեն արգելվում է:
Նախակրթարանի աշխատանքի ավարտից հետո լողավազանի պահպանության պատասխանատուն դպրոցի պահակն է:
Լողափին բոլորը   լողազգեստով են կամ հարմար մարզազգեստով, լողաթափիկներով:
Շահագործումից հետո լողավազանը ծածկվում  է հաամապատասխան ծածկոցով, առավոտյան՝ բացվում: Սաները սնվում են բակում՝ պահպանելով հիգիենայի պահանջները: Լողովազանից օգտվելուց հետո սաները լողանում են ցնցուղի տակ:Լողավազանը միայն լողալու համար չէ:  Նրա շուրջ հավաքվում են ամառային լողափը.սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելուն անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր, հարմապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, սահարաններ…

Ամառային լողափի միջավայրին ներկայացվող պահանջներ՝

  • համապատասխան չափի փչովի լողավազան,
  • ջուրն ախտահանելու սարք,
  • այլընտրանքային ցնցուղներ,
  • ջրի և օդի ջերմաստիճանը չափելու ջերմաչափեր,
  • լողավազան տանող սահարան-աստիճան,
  • արևից պաշտպանվելու միջոցներ,
  • գետնին պառկելու հարմարանքներ,
  • սեղաններ, աթոռներ, նստարաններ, գնդակներ,
  • ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ,
  • գետինը ծածկված  է ավազով կամ գլաքարով:

Սաների և աշխատողների անհատական միջոցներ՝

  • ամառային գլխարկ,
  • լրացուցիչ  հագուստ և լողազգեստ,
  • սրբիչ,
  • արևապաշտպան քսուքներ,
  • հարմար լողափնյա կոշիկներ-չուստեր (լողաթափիկ):

Հիգիենա  և անվտանգություն

  • Լողավազանի ջուրը միշտ թափանցիկ է, զուլալ:
  • Գետինը ծածկված է գլաքարով:
  • Արևից պատսպարվելու այլ հարմարություններ կան:
  • Կան լողացնցուղներ, ջուրը տաքանում է արևի ջերմությամբ:
  • Լողավազանն ապահովված է ջուրը մաքրելու համապատասխան տեխնիկական  և
    մաքրելու անհրաժեշտ միջոցներով:
  • Լողավազանից դուրս գալուց հետո սաները  ցնցուղի տակ լողանում են:
  • Լողավազանը շահագործելուց հետո սաները հավաքում են, դասավորում պարագաները, կարգի բերում լողափը:
  • Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
  • Սաներն ու աշխատողները ամառային լողափում լողազգեստով կամ համապատասխան  հագուստով են, լողակոշիկներով, սրբիչով, գլխարկով:
  • Դաստիարակի ու մնացած աշխատողների  լողալ կարողանալը պարտադիր է:
  • Դաստիարակն ու օգնականը ամեն օր իրականացնում են լողուսուցման համապատասխան աշխատանքներ, ջուր մտնելուց առաջ մկանները տաքացնելու վարժանքներ:
  • Ջրի բարձրությունը լողավազանում սաների հասակին համապապատասխան է:
  • Սաները նախապես նախավարժանքով պատրաստվում են լողավազան մտնելուն:
  • Ճաշից անմիջապես հետո  լողավազան չեն մտնում:
  • Արևի տակ բոլորը գլխարկով են:
    Առողջագետը սաների առողջության պահպանման, լողափի հիգիենիկ վիճակի վերահսկող-պատասխանատուն է:

Օրվա ռեժիմի նախագիծ 
Օրվա ռեժիմն իրականացվում է ըստ դաստիարակի կազմած աշխատանքային նախագծի:
Օրվա ռեժիմում  գրանցված են

  • սաների գործունեության սկիզբը և ավարտը 9.00-17-00,
  • առավոտյան պարապմունք ՝ 9.30-10.00,
  • քուն՝ ժ. 13.00-15.00,
  • սնունդ  10.30, 12.30, 16.00:

Տնօրենը
Ամառային լողափի կազմակերպման պատասխանատուն ուսումնական ծրագրի ղեկավարն  է:

Ղեկավարը ապահովում է սաների անվտանգ գործունեությունը լողափին (պաշտպանություն արևից, լողավազանի անվտանգ շահագործում, ջրի որակի անվտանգություն, սաների գործունեության անվտանգություն):
Ղեկավարը ապահովում է սաների ամառային առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով, հաստատում է կերակրացանկը: 

Առողջագետը
Լողափի հիգիենիկ վիճակի և ջրի որակի, անվտանգության վերահսկողը առողջագետն է:
Առողջագետը   ամեն օր   դպրոցի ենթակայքում  տեղեկություն է տեղադրում լողափի հիգիենիկ վիճակի մասին՝

  • ջրի վիճակը(թափանցիկությունը), օրվա սկզբում և վերջում ջրի ջերմաստիճանը, հոտը
    օտար մարմինների, նյութերի առկայությունը ջրում, իրականացված անհրաժեշտ գործողություններ (ջրի ախտահանում, դատարկում…),
  • լողացող սաների թիվը,
  • չլողացող սաների անունները, չլողալու պատճառը,
  • տեղեկատվություն պատահարների և իրականացված գործողությունների մասին:
  • Դաստիարակի հետ գրանցում է սաների ֆիզիկական և առողջական վիճակի փոփոխությունները (հասակ, քաշ, հարթաթաթություն, կեցվածք, մաշկային և այլ խնդիրներ):
  • Հետևում է սաների առողջական վիճակին, հսկում:
  • Արտակարգ պատահարի դեպքում իրականացնում է անհրաժեշտ գործողություններ:
  • Կազմում է սննդացանկը և տնօրենի հաստատմամբ օր առաջ հրապարակում:

 Ծնողը՝
Ապահովում է երեխային  լողափին անհրաժեշտ պարագաներով:
Ըստ կարգի տեղյակ է պահում սանի բացակայության մասին:
Հիվանդության պատճառով բացակայած սանի համար ներկայացնում է համապատասխան բժշկական փաստաթուղթ:
Հատուկ ռեժիմի, սննդի   այլ անհրաժեշտության մասին տեղյակ է պահում դաստիարակին կամ առողջագետին: 

Դաստիարակը , օգնականը՝ 


Ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
Պատասխանատու են սաների անվտանգության համար:
Ամեն շաբաթ հրապարակում են գալիք շաբաթվա աշխատանքային նախագիծը և իրականացնում:
Լողափին լողազգեստով են կամ համապատասխան մարզահագուստով, լողակոշիկներով (լողաթափիկ):
Դաստիարակը մասնակցում է լողուսուցման սեմինարներին և լողուսուցում իրականացնում ըստ ծրագրի:
Մինչև ժամը  10:00 կատարում է  սաների հաճախումների հաշվառումը էլեկտրոնային մատյանում, նշում է բացականերին և բացակայությունների պատճառները, տվյալները հաղորդում բուժքրոջն ու խոհարարին, որոնք էլ, ըստ այդ տվյալների,  իրականացնում են համապատասխան գործողություններ ըստ կարգի:
Լողափի գործունեությունը լուսաբանում է խմբի բլոգում:

Ամառային լողափնյա-ջրային խաղեր