Рубрика: Հաշվետվություններ, Տեսանյութեր

Հաշվետվություն

Աշխատել եմ ֆիզիկզկզն և առցանց միջավայրում.

  1. Մանկավարժական աշխատողների հանդիպումներ կրթահամալիրի տնօրենի հետ
  2. Հինգ տարեկանների ընտանեկան-հեռավար-առցանց ամառային ճամբարի պատասխանատուների առցանց հավաք
  3. «2020-2021 ուստարի. ընդառաջ». հանդիպում #10 (2-5տարեկանների դաստիարաիներ)
  4. «2020-2021 ուստարի. ընդառաջ». հանդիպում #24 (2-5տարեկանների դաստիարաիներ)
  5. Սեբաստացի 2-5 տարեկանների ամառային-բացօթյա պարտեզ. ներկայացում ֆիզիկական միջավայրում
  6. Մասնաժողով
  7. «Արտակարգ» ամառվա արտակարգ լողափ 
  8. Մի տարի-շարժում (հոդված)
  9. Դեպի Դիլիջան (ճամփորդություն)
  10. Դաստիարակների լաբորատորիա (սեմինարներ)
  11. Մասնակցել եմ «Գրական ակումբ»-ին և առցանց հավաքներին։
Рубрика: Հաշվետվություններ, Տեսանյութեր

«Բլեյան կրթական ցանց» նախագծային  համագործակցություն .

«Բլեյան կրթական ցանց» նախագծային  համագործակցություն .

 Մայիսի 21-ին«Բլեյան ցանց» կրթական ծրագրով  «Համբարձման ծես » ուսումնական նախագծով Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզում էինք: Ծաղկահավաք արեցինք, իհարկե, տիկին Մարինեի օգնությամբ՝ ներկայացնելով, թե ինչպես է պետք ծաղիկը քաղել, որ չփչանա, նաև դրանից հետագայում դեղաբույս պատրաստելու համար ճիշտ պահելու ձևը։ Պատրաստեցինք ծաղկե ճակտնոցները և ճամփա ընկանք։

Մտանք գյուղապետարան, գովեցինք գյուղապետին, հետո մշակույթի տուն, դպրոց, սասունիկցիների տներ, գովեցինք-գովեցինք, ստացանք նվերներ, զարմացրինք մեր սեբաստացիական այլընտրանքայնությամբ…

Նոյեմբերի 1-ին «Բլեյան ցանց» կրթական ծրագրով «Թթուդրիկ-լավաշթխիկ» նախագծով  նորից Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզում էինք՝ մեզ շատ ջերմ և սեբաստացիական շունչը կրող ու տարածող միջավայրում։ Իսկ որտեղ մենք, այնտեղ հուր ու կրակ, իսկ երբ կրակին միանում է նաև Սասունիկի համայնքը, տեղի է ունենում բնության զարթոնք։  Երբ մեր խենթություններին համայնքը փորձում էր կամաց-կամաց մոտենալ, ներառվել, հասկանում էինք, որ դա է այլընտրանքային կրթության լավագույն բանաձևը՝ պարգևը: Մեզ անհրաժեշտ չեն սեղան, աթոռ, պահարան, նկարազարդ պատեր. ընդամենը մի մեծ, թեկուզև ամայի, բաց տարածք, որտեղ կարող ես ճախրել, արարել, երևակայել, մտքիդ թռիչքը պարփակված չէ չորս պատերի մեջ: Անկաշկանդ սկսում ես խաղալ, ստեղծագործել այսինքն՝ ապրել կյանքով, կյանքով սովորել՝ ինքնակրթվել: Կյանքով ուսուցում՝ սա անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա է, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանք: Շնորհակա՜լ եմ, Սասունիկի մանկավարժական համայնք, որ ընդունում և փորձում եք նույն ոգով ստեղծագործել և ապրել։

Նախապես պայմանավորվել և առցանց քննարկում էինք անցկացնել մանկապարտեզի տնօրեն տիկին Ռուզաննայի և իր անձնակազմի հետ նախագծի շուրջ, որոշել էինք վերածել նախագծի, հրապարակել բլոգներում, քննարկել դաստիարակների հետ ։ Առցանց աշխատանքը տվեց այսպիսի արդյունք: Կեցցե՛ք աղջիկներ և, իհարկե, շնորհակալ եմ տիկին Ռուզաննային՝ կազմակերպված և ջերմ ընդունելության համար։ Կշարունակենք հետագա նախագծերը և ծրագրերը՝ ներառելով նաև Սասունիկի ողջ համայնքը։

Դեկտեմբերի 21-ի օրը շատ հագեցած էր. սկսեցինք Արևելյան դպրոցից տոնական առավոտյան պարապմունքով, որին հաջորդեց 2-5տարեկանների Ամանորի ծեսը ։ Անմիջական մասնակցություն ունեցան թե՛ վերապատրաստվողները , թե՛ մեր գործընկերները Սասունիկից՝ Սասունիկի տնօրեն տիկին Ռուզաննան և դաստիարակները։ Մեզ հետ էր նաև կրթության և գիտության նախարարության տեսուչ Թեհմինե Կարախանյանը։ Տիկին Կարախանյանը զրուցեց վերապատրաստվողների հետ և ողջունեց Սասունիկից եկած մեր գործընկերներին՝ երկկողմանի կապը պահպանելու համար: Հորդորեց լինել ազատ, անմիջական, ստեղծական և ժպտերես։

Ապրիլի 4-ին «Բլեյան ցանցով» այցելեցինք Աշտարակի «Արևիկ» և Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզներ։ Պայմանավորվեցինք դաատիարակների հետ առավոտյան պարապմունք կազմակերպել։ «Ծաղկազարդ-զատիկ» նախագծով ապրիլի 25-ին Աշտարակի ձորի Ջրաղացում միասնական ծես իրականացնել։ Բլոգներում տեղադրվեցին նախագծերը, առավոտյան պարապմունքի երգ-պարերգերը և ոտանավորները։ Ակտիվ սպասարկվեցին նաև բլոգները: Ապրիլի 26-27-ին եղավ նրանց մասնակցությունը «Բլեյան ցանց» նախագծի կլոր սեղան-քննարկումներին: Ելույթ ունեցավ նաև դաստիարակների նորաստեղծ երգչախումբը «Իմ չինարի յարը»,երգով:
Միասնականության, սիրո, ստեղծականության և երևակայության միջավայրում ամեն բան ազատ է ու հասանելի։

Ապրիլի 18-ին «Բլեյան կրթական ցանցով» նորից Աշտարակի «Արևիկ» մանկապարտեզում էինք: Աշտարակի մակապարտեզում էին   Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզի դաատիարակները և, իհարկե, մենք՝ սեբաստացիներս. այս անգամ մեզ միացավ նաև Արմինե Թոփչյանը՝ նորաստեղծ երգչախմբի փորձ-պարապմունքներին մասնակցելու համար, շտկումներ արվեցին, և պայմանավորվեցինք, որ նորաստեղծ երգչախմբի անդրանիկ ելույթը կլինի ապրիլի 27-ին՝ ժամը 13։30, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

Ապրիլի 25-ին կրթական ցանցի փոխանակման զատկական արդյունքների ամփոփումը եղավ Աշտարակի Ջրաղացում: Արևելյան դպրոցի և Քոլեջի 5-6 տարեկաններն ուղիղ ժամը 12:00-ին Աշտարակի Ջրաղացում էին, մեզ էին միացել Սասունիկի և Աշտարակի մանկապարտեզի մեր գործընկերները «Կանաչ-կարմիր կիրակի. Կրկնազատիկ»  ուսումնական նախագծով: Ահա Աշտարակի մանկապարտեզի մեթոդիստ Թամարա Ջանոյանի պատում-տեսանյութը:

Ապրի26- 27՝«Հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի բաց լաբորատորիա»։  Օրն սկսեցինք մասնակիցներին դիմավորելով- առավոտյան պարապմունքով, շրջայցերով ՀՀ ԿԳ նախարարի և տիար Բլեյանի հետ, նորաստեղծ երգչախմբի փորձ պարապմունքով։ Տոնեցինք Կրկնազատիկն Արևելքի լանջերին, եղավ ընդմիջում, ապա հանդիպում տիար Բլեյանի հետ, հարցուպատասխան, ելույթներ, օրվա լուսաբանումներ, մասնակցություն մեդիաուրբաթ համերգին.․․․  Ապրիլի 27-ին հյուրերը մասնակցեցին ժամերգության Սուրբ Երրորդություն եկեղեցում և քայլքով շարժվեցին դեպի 7 դպրոցներ՝ կլոր սեղանների մասնակցության, պրեզենտացիաների ներկայացումների, որից հետո՝ հավաք Մարմարյա սրահում և նորաստեղծ երգչախմբի և սեբաստացի երգչախմբի  միասնական ելույթ՝ «Արևիկ» մանկապարտեզարձագանքում են կրթական ցանցի անդամմանկավարժական աշխատողները։

2018թ. սեպտեմբերից մինչև 2019թ. ապրիլ ամիսը նախադպրոցական հաստատություններից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վերապատրաստվել են մոտ 72 նախադպրոցական հաստատություններում աշխատողներ`դաստիարակներ, օգնականներ, տնօրեններ, մեթոդիստներ, երաժշտության դասավանդողներ, տեխնոլոգներ: 2018-2019թթ․ նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստումների ընթացքում հեռավար աշխատել և գործում է 2 բլոգ՝ Աշտարակի «Արևիկ»  և Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան նախակրթարանների բլոգները։

Հաջորդիվ պատրաստվում ենք մաիսին նշել`

  • Համբարձման ծես
  • Վարդավառի ծես

Հեռավար կաշխատենք հետևյալ նախագծերով

  • Ամառային պարտեզ
  • Խաղալիքաստեղծ-խաղաստեղծ միջավայր
  • Բլոգավարություն

Իսկ Մարինե Ոսկանյանը  կզարգացնի նորաստեղծ երգչախումբը:

  1. Բլեյան կրթական ցանց. Սասունիկ
  2. Բլեյան-կրթական-ցանց .Աշտարակ
Рубрика: Հաշվետվություններ, Տեսանյութեր

Դեկտեմբեր

Դեկտեմբեր ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես   Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:20.
  • Բնագիտական գործունեություն 
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝  
  • Հեքիաթասած հայրիկներ…
  • Տոնական ուտեստներ
  • Աղայանական շարք
  • Աթաբեկ Խնկոյան
  • Ճվիկներ...
  • Ազգային խաղիկներ`…
  • 13:00-15:00- Քուն (օրորոցային՝ Բարսեղ Կանաչյան):
  • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել

Նախագծեր և ծեսեր`

  • Կոմիտաս-Թումանյան 150
  • Ատամհատիկի ծես
  • Ձմեռային պարտեզ
  • Հեքիաթասաց հայրիկներ
  • Ծնողական երգչախումբ
  • Անսովոր տոնածառ (բակ,խումբ,սրահի… զարդարանքներ)
  • Ամանորյա ինքնաշեն խաղալիք
  • Ամանորյա մարզատոն
  • Ազգային տոնական ուտեստներ(մայրիկ-տատիկներ)
  • Իմ թաղը . Ամանորյա զարդարանք
  •  Ամանորյա ռադիո

Նախատոնական հանդիպումներ

  • Ամանորյա ծեսը՝ նախապատրաստական աշխատանքներ, ընտանիքի ներգրավումը ծեսին:(ամեն շաբաթ ծնողական հավաք)
  • Մարզական- Ծիսական Ամանոր (մարզական-ծիսական խաղերի կազմակերպում)
  • Ծնողական երգչախմբի փորձեր
  • Հեքիաթասաց հայրիկների հրավերներ
  • Տոնական ուտեստների պատրաստում-հյուրասիրություն
  • Ատամհատիկ

Սեմինարներ`

  • Շվիահարների ակումբ. Աննա Հովհաննիսյան
  • Մանկավարժական հավաք-քննարկում. Մարիետ Սիմոնյան
Рубрика: Հաշվետվություններ, Նախագիծ, Ամառային պարտեզ

Ամառային լողափ

19657393_819343554906647_2958990639996967016_n

Ամառային լողափ 01.07-31.07.2017թ

  • Մասնակիցներ՝Նոր դպրոցի նախակրթարան 2-4տարեկաններ.
  •  Անհրաժեշտ պարագաներ՝տարբեր չափերի թասիկներ, բաժակներ, դույլեր, շերեփներ, օղակներ, սննդային ներկեր, հեղուկ օճառներ, լողազգեստ, սրբիչ, լողաթափ, գլխարկ, արևապաշտպան քսուկներ..

Ծրագիրը՝

  1. Ուրախ երարաժշտություն +Լողազգեստների ցուցադրություն «պոդյում».
  2. Շրխկան համույթ. մանկական խաղերգ, «Էկեք ծեծենք սոխ ու սխտոր»,«Արևները».
  3. Բարև ջուր.ջրային խաղերՓրփրադեզ…», «Ջրաձգարան», «Լաբիրինթ»
  4. Գունավոր փրփուրներ, փրփրակերպարներ, փրփրանկարչություն
  5. Նկարչություն լողափին- ալրանկարչություն, կաթով նկարչությու, գունավոր             փուչիկներով` սավանանկարչություն 
  6. Քուն ներկայացում լողից հետո
  7. Լողափնյա ընթերցանություն + Լողափնյա ստվերաթատրոն  
  8. Մարզական լողափ
  9. Խաղ-նախաճաշ

                

 

Ինչով պատրաստել փրփուր՝ հարիչներով,շերեփներով,ոտքերով,ծափերով …

Рубрика: Հաշվետվություններ, Նախագիծ, Ամառային պարտեզ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ

19665548_819343438239992_478631118881984688_n

Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի  լողավազաններով կազմակերպված լողափ է՝ հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:   Լողափին բոլորը   լողազգեստով են կամ հարմար մարզազգեստով, լողաթափիկներով:
Շահագործումից հետո լողավազանը ծածկվում  է հաամապատասխան ծածկոցով, առավոտյան բացվում:

Սաները սնվում են բակում՝ պահպանելով հիգիենայի պահանջները:
Լողովազանից օգտվելուց հետո սաները լողանում են ցնցուղի տակ:

  1.  Համապատասխան չափի փչովի լողավազան.
  2. Արևի ջերմությամբ տաքացվող ջրի տարայով (բաք),  ցնցուղ
  3. Ջրի  ջերմաստիճանը չափելու ջերմաչափ
  4. Լողավազանի մեջ տանող սահարան-աստիճան
  5. Գետնին պառկելու հարմարանքներ
  6. Տարբեր չափերի պլաստիկ տաշտեր, թասեր, այլ ամաններ
  7. Սեղաններ, աթոռներ, նստարաններ, գնդակներ
  8. Ճոճանակներ, սահարաններ
  9. Գետինը ծածկված է ավազով կամ գլաքարով:
  10. Ամառային գլխարկ
  11. Ջրագնդակ
  12. Լլրացուցիչ  հագուստ և լողազգեստ
  13. Սրբիչ
  14. Հարմար լողափնյա կոշիկներ-չուստեր (լողաթափիկ):
  15. Լողավազանի ջուրը միշտ թափանցիկ է, զուլալ:

Սաները նախապես նախավարժանքով պատրաստվում են լողավազան մտնելուն:
Ճաշից անմիջապես հետո  լողավազան չեն մտնում:

Рубрика: Հաշվետվություններ, Ձմեռային Պարտեզ, Նախագծային ուսուցման շաբաթ, Տեսանյութեր

«Ձմեռային պարտեզ» նախագիծ

img_20160102_144246

Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետքրիր են:

Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»: Ամեն օր նախաճաշից հետո 10:30-11:00 ձմեռային պտույտ մաքուր օդումՙ բակում, թաղում, մոտակա տարածքներում

  1. .Սահանակային մրցաշար`սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով
  2. Գունավոր ձմեռ և Լաբիրինթ
  3. Ձմեռային հրաբուխ
  4. Ձմեռային խառնաշփոթ
  5. Մարմնամարզական ստուգատես
  6. Ամառային տրամադրություն
  7. Պինգվինաշեն
  8. Ձնային խրախճանք
  9. Դդմի հետքերով…
Рубрика: Հաշվետվություններ, Տեսանյութեր

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

15665778_690688444425631_8651070504256126243_n

  1. «Գնացք-ծաղրածու»ամանորյա տոնախմբություն

  2. Դեկտեմբերի 26-31-ի առցանց ուսուցման մեդիափաթեթ

  3. Հովհաննիսյան Կառլեն

  4. Եսայան Հակոբ

  5. Գալստյան Նատալի

  6. Պապիկյան Դավիթ

  7. Բնագիտական փորձ

  8. Զարգացնող տոնածառ

  9. Ամանորյա եռուզեռ…

Рубрика: Հաշվետվություններ, Տեսանյութեր

Հոկտեմբեր ամսվա սեմինար-պարապմունքները

  1. Հոկտեմբերի 5  Պատասխանատու Նելի Արղության
  2. Հոկտեմբերի 12  Պատասխանատու`Սոնա Աթալյան
  3. Հոկտեմբերի 19 Պատասխանատու`Կատյա Գրիգորյան
  4. Հոկտեմբերի 26 Պատասխանատու`Աննա Հայրոյան
  5. Լուսանկարների հեղինակ`Արմինե Թոփչյան,Սոնա Աթալյան, Նելի Արղության