Рубрика: Նախագիծ, Ուսումնական ճամփորդություններ, Տեսանյութեր

Բարի լո՜ւյս, Ագարակ

«Բարի լո՜ւյս, Ագարակ» ուսումնական նախագիծ

Օրը՝ հոկտեմբերի

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Արևմտյան դպրոց-պարտեզ՝ Ագարակ
Ժամը՝ 10:00-12:30:

Հասցեն՝ Երևան, Ա.Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան:
Հեռ.`094 125045
Նախագիծ՝ «Բարի լո՛ւյս, Ագարակ»

  • 09:00-9:30-Մայր դպրոցի երթուղիների մոտ(ճանապարհի նկարահանում, ուղիղ եթեր)։ Բանգլադեշյան քայլարշավ դեպի Ագարակ։
  • 09:30-10:00-Առավոտյան ծես, «Ռոդարիական մարզական խաղեր»։
  • 10:00-10:30-Նախաճաշ Ագարակում
  • 10:30-11:00-Կենդանիների խնամք։
  • 11:00-11:30-Ծիսական արարողություն՝ կենդանագովք»:
  • 11:30-12:30-Ծիսական արարողություն՝«Լավաշթխիկ »:
  • 12:30-13:00- «Հակաբացիլ Կոմիտաս», նախագծի երգերի կատարում, ուսուցում, տարածում:
  • 13:00-Վերադարձ:
  • Ռոդարիական խաղեր` վազք և ցատկ արգելքների հաղթահարում. « ո՞վ կհաղթի ձիուկին, իշուկին, պոնիին…»:
  • Ագարակի ծիսական ուտեստներ`Լոշիկ (ալյուր,աղ,խմորիչ, ջուր), պանիր,կանաչի, գազար, կաղամբ, խնձոր:
  • Երգեր`«Ձիուկ», «Եղնիկ», «Արևների» շարք, «Դան -դան», «Գունդ անեմ»:
  • Ոտանավորներ`«Շունը», «Աքաղաղն ու կտուրը», «Էս էն տունն է», «Սագիկ»:
  • Խաղիկներ` «Թոնիր»:
  • Պատասխանատուներ` երաժշտության ուսուցիչներ, դաստիարակներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ։

Նախապատրաստական փուլ.

  • ճամփորդության քարտեզագրում,
  • գնումներ կենդանիների համար`գազար, կաղամբ, շաքար,
  •  քայլարշավ դեպի Ագարակ,
  • ուղիղ եթերներ:

Նպատակը և խնդիրները

Ուսումնական-ճանաչողական՝
ծանոթանալ։

  • Ագարակի բնակիչներին` ձի, պոնի, ավանակ, շուն…,
  • բացօթյա պլեներ և կենդանիներ խնամք՝ Ագարակում,
  • «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերի կատարում, ուսուցում, տարածում,
  • լավաշթխիկ+ լավաշուտոցի,
  •  շրջակա միջավայրի ուսումնասիրում, միջավայրի խնամք, ճամփորդությամբ ուսուցում:

Անհրաժեշտ իրեր՝

  • ուսապարկ,
  • բրդուճներ,
  • ջուր,
  • թաց և չոր անձեռոցիկներ,
  • ներկեր,
  • արևապաշտպան գլխարկ,
  • բուժական արկղիկ,
  • աղբի տոպրակ,
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ:

Մեդիագործիքներ՝

  • հեռախոս,
  • պլանշետ,
  • ֆոտոխցիկ,
  • ձայնագրիչ:

Նախագծի իրականացման նկարագրությունը՝

  •  Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները, վերնացումները. ուղիղ եթերներ:
  •  «Բլբլան» ռադիո:
  •  Նկարչական պլեների և պլանշետներով ֆոտոպլեների կազմակերպում:
  • Երգ ու պարի ֆլեշմոբ:

Ակնկալվող արդյունքները

Ճամփորդության ավարտից հետո սաները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Մասնակիցներ`

  • 2-5 տարեկաններ,
  • դաստիարակներ,
  • ծնողներ,
  • երաժշտության դասավանդողներ
  • ծրագրի ղեկավարներ:

Համակարգող՝2-5տարեկանների՝ խնամքի և զարգացման խումբ:

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ

Բլեյան ցանց

Այսօր՝ ապրիլի 4-ին, «Բլեյան» կրթական ցանցով այցելեցինք Աշտարակի «Արևիկ» և Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզներ։ Պայմանավորվեցինք դաատիարակների հետ առավոտյան պարապմունք կազմակերպել։ «Ծաղկազարդ-զատիկ» նախագծով ապրիլի 29-ին Աշտարակի ձորի Ջրաղացում միասնական ծես իրականացնել։ Բլոգներում կտեղադրվեն նախագծերը, առավոտյան պարապմունքի երգ-պարերգերը և ոտանավորները։ Ակտիվ կսպասարկվեն բլոգները: Ապրիլի 26-27-ին կլինի նրանց մասնակցությունը «Բլեյան» ցանց նախագծի կլոր սեղան -քննարկումներին: Ելույթ կունենա նաև դաստիարակների նորաստեղծ երգչախումբը «Իմ չինարի յարը» երգով և «Ծառ ծաղկեցավ» պարերգով։ Շնորհակալություն ջերմ ընդունելության , անմիջական միջավայրի և լավ գործընկերներ ձեռք բերելու համար։
Միասնականության, սիրո, ստեղծականության և երևակայության միջավայրում ամեն բան ազատ է ու հասանելի։

Ուղիղ եթերներ.

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Տեսանյութեր

Բլեյան կրթական ցանց

Ապրիլի 4-ին «Բլեյան կրթական ցանցի» նախապատրաստական ծրագրի շրջանակներում Նառա Նիկողոսյանի, Մարինե Ոսկանյանի հետ կունենանք աշխատանքային հանդիպում_քննարկում Աշտարակի «Արևիկ» և Սասունիկի «Աննա Կարապետիի» անվան մանկապարտեզների հետ։

Օրակարգ՝

1. Բլոգավարություն
2. Մոնտաժային ծրագրերի սեմինար

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Տեսանյութեր

Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի«Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում

«Թթուդրիկ-Լավաշթխիկ» ուսումնական նախագիծ

Օրը՝ նոյեմբերի 1

Վայրը՝ Արագածոտնի մարզ, Գյուղ Սասունիկ, «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ:

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, Սասունիկ համայնք. տնօրեն` Ռուզաննա Հարությունյան:

Հեռ.`093-67-87-55

Ժամը՝ 09։30-14։00

Նախագիծ. «Թթուդրիկ-Լավաշթխիկ» «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ

Ուսումնական Սասունիկ. կրթական փոխանակումների ծրագիր

Մեկօրյա վերապատրաստում «Արմինե Կարապետի» անվան մանկապարտեզում

  • 09:30. Մայր դպրոցի երթուղիների մոտ(ճանապարհի նկարահանում, ուղիղ եթեր)
  • 10:00. Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ
  • 10:00-11:30. Առավոտյան ծես, «Ռոդարիական մարզական խաղեր»։
  • 11:00-11:30.Ծիսական արարողություն՝«Խմոր հունցել»:
  • 11:30-12:00. Ծիսական արարողություն՝«Լավաշթխիկ»:
  • 11:00-11:30. Ծիսական արարողություն՝«Բանջարեղենային կերպարներ»:
  • 11:30-12:00. Ծիսական արարողություն՝«Թթուդրիկ»:
  • 12:00-13:00. Հավաքվում ենք բակում.հացթխիկի, թթուդրիկի երգեր, պարերգեր. պատասխանատուներ` Մարինե Մկրտչյան, Մարինե Ոսկանյան, Սյուզի Մարգարյան

Երաժշտական համագործակցության առաջարկ Սասունիկ դպրոցում․
Պատասխանատուներ՝ Արմինե Թոփչյան, Մարինե Ոսկանյան

  • 13:00-14:00. Վոկալ համույթ ստեղծելու փորձ
  • Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոնին ներգրավելու նախապատրաստություն

Նախապատրաստական փուլ.

  • «Թթուդրիկ-Լավաշթխիկ» ծես Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկի «Արմինե Կարապետիի» մանկապարտեզում։ Մասնակիցները բաժանվում են երկու խմբի, մի մասը՝ հացթխիկի, մյուսը՝ թթուդրիկի։ Նախապես թեժացնում են թոնիրը «Ջաղաց» ազգային երգով, և հացթխիկի մասնակիցները սկսում են«Քուրիկ զալուլ կմաղե» երգ-բեմադրությամբ շուրջ պար բռնել և մաղել ալյուրը, հունցել խմորը և սպասել՝ մինչև խմորը հանգստանա, որից հետո «Գունդ անեմ» երգի ուղեցությամբ գնդում են խմորը, գրտնակում, բատատին փռում և խփում թոնրի շրթին, ու…տարածվում է անուշ լավաշի բույրը: Իսկ այդ ընթացքում հացթխիկի երգերը չեն դադարում հնչել։ Սկսվում է լավաշագովք-լավաշուտոցին ։ Ապա թխած լավաշները գովելով՝ երգուխաղով շրջում են գյուղամիջով և բաժանում անցորդներին։
  • Թթուդրիկի մասնակիցները լվանում են բանջարեղենը և տարաները , բանջարեղենային ռոդարիական կերպարներ ստեղծում, որն ուղեկցվում է «Եկեք ծեծենք…» երգի ելևէջներով: Այնուհետև բանջարեղենային կերպարների ցուցադրություն(պոդիում) են կազմակերպում։ Ազգային ծիսական երգ-պարերգերով, գովելով և օրհնանքներով համեմելով՝ իրականացնում են Թթուդրիկի ծեսը։
  • Ժամը 12։00 բոլորը հավաքվում են բակում և սկսում հացթխիկի և թթուդրիկի գովքը, ապա՝ երգ-պարերգերը
  •  ճամփորդության երթուղու քարտեզագրում.

Հացթխիկի երգեր

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Տեսանյութեր

Ուսումնական Սասունիկ

«Թթուդրիկ-Լավաշթխիկ» ուսումնական նախագիծ

Օրը՝ նոյեմբերի 1

Վայրը՝ Արագածոտնի մարզ, Գյուղ Սասունիկ, «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ:

Հասցե`ՀՀ Արագածոտնի մարզ, Սասունիկ համայնք. տնօրեն`Ռուզաննա Հարությունյան:

Ժամը՝ 09։00-14։00

Համակարգող՝ 

Նախագիծ. «Թթուդրիկի- Լավաշթխիկ» «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ

Նպատակը`

  • ազգային մշակույթի յուրացում-տարածում
  • ազգային ժառանգության փոխանցում,
  • ծանոթացում «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին,
  • Կոմիտասի երգերին, հացթխիկի երգեր-պարերգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրներ`

  • ուսումնասիրել թթուդրիկ-լավաշթխիկ ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրերում:

Օգտագործվող թվային միջոցներ՝

  • անհատական պլանշետներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համացանց:

Արդյունքը`

  • Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների տեսքով:

Մասնակիցների կազմը`

  1. Մարինե Մկրտչյան
  2. Սյուզի Մարգարյան
  3. Մարինե Ոսկանյան
  4. Նառա Նիկողոսյան
  5. Արմինե Թոփչյան
  6. Նելի Արղության
  7. Տաթև Սահակյան
  8. Անահիտ Գրիգորյան
  9. Արմինե խաչատրյան
  10. Մարգարիտա Հեքիմյան
  11. Անի Գրիգորյան
  12. Աննա Հայրոյան
  13. Սաթեն Գևորգյան
  14. Սոնա Կարապետյան

Համակարգող՝2-5տարեկանների՝ խնամքի և զարգացման խումբ:

 

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Տեսանյութեր

Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի«Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում

«Վարդավառի ծես» ուսումնական նախագիծ

Օրը՝հունիսի 16

Վայրը՝ Արագածոտնի մարզ, Գյուղ Սասունիկ, «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ:

Հասցե`ՀՀ Արագածոտնի մարզ, Սասունիկ համայնք. տնօրեն`Ռուզաննա Հարությունյան:

Հեռ.`093-67-87-55

Ժամը՝ 09։00-17։00

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

Նախագիծ. «Վարդավառի ծես» «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ

Ուսումնական Սասունիկ. կրթական փոխանակումների ծրագիր

Մեկօրյա վերապատրաստում «Արմինե Կարապետի» անվան մանկապարտեզում

Նախապատրաստական փուլ.

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Տեսանյութեր

Ուսումնական Սասունիկ

«Վարդավառի ծես » ուսումնական նախագիծ

Օրը՝հուլիսի

Վայրը՝ Արագածոտնի մարզ, Գյուղ Սասունիկ, «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ:

Հասցե`ՀՀ Արագածոտնի մարզ, Սասունիկ համայնք. տնօրեն`Ռուզաննա Հարությունյան:

Ժամը՝ 09։00-17։00

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

Նախագիծ. «Վարդավառի ծես» «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ

Նպատակը`

  • ազգային մշակույթի յուրացում-տարածում
  • ազգային ժառանգության փոխանցում,
  • ծանոթացում «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին,
  • Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրներ`

  • ուսումնասիրել Վարդավառի ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրերում:
  • Բյուրականի դաստիարակների հեռավար բլոգային ուսուցման ամրապնդում
  •  2-5 տարեկանների  Լողափնյա «Ռոդարիական խաղեր» նախագիծ-տեսադասը

Օգտագործվող թվային միջոցներ՝

  • անհատական պլանշետներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համացանց:

Արդյունքը`

  • Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների տեսքով:

Ընթացքը`

Ծեսի նախապատրաստական փոլ

 Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են  Վարդավառի ծեսը
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
  • սովորում են Վարդավառի ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • սովորում են պատրաստել  Խաչբուռ , որը կարելի է պատրաստել ինչպես  ցորենի հասկերից,  ( Դանիել Վարուժան, «Խաչբուռ » ),  այնպես էլ՝ ծաղիկներից,
  • ծիսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստում են վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ծեսից մեկ շաբաթ առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Վարդավառի օրը (Զատիկից 90 օր հետո)՝ հուլիսի8-ին:

Վարդավառի և Անձրևաբեր ծեսի երգեր, երգերի տեքստեր

Վարդավառ է

Սոնա յար

Պուպլատիկինն էկեր է

Հանիկ, նինարե, նինար

Ազգային պարերգեր. «Հոպ, թռի», «Մանդրիկ թփիկ ըռեհան», «Կռունկ ջան, արի, արի», «Վեր, հա վեր, վեր», «Փափուռի»

Վարդավառի ծեսին կատարվող երգեր, պարերգեր

Վարդավառի ծեսին կատարվող երգեր, պարերգեր

Մասնակիցների կազմը`

 

  1. Մարինե Մկրտչյան
  2. Սյուզի Մարգարյան
  3. Մարինե Ոսկանյան
  4. Նառա Նիկողոսյան
  5. Նելի Արղության
  6. Տաթև Սահակյան
  7. Սաթեն Քարաջյան
  8. Աննա Հայրոյան
  9. Արմինե Խաչատրյան
  10. Հասմիկ Նազարյան

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություն

Վայրը՝Երևանի Կենդանաբանական այգի
Մասնակիցներ՝Արևելյան դպրոցի 2-4 և  5 տարեկաններ
Օրը՝ 08.06.2018

Ժամը՝ 09.30-12.30

Կազմակերպիչներ՝ Արևելյան դպրոցի դաստիարակներ

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, հյուրեր

Նպատակը և խնդիրները

  • Ուսումնական, ճանաչողական
  •  Ծանոթանալ Երևանի Կենդանաբանական այգու բնակիչներին:
  • Բացօթյա պլեներ՝ «Կենդանաբանական այգում»
  • «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերի կատարում, ուսուցանում, տարածում:
  • Կրթահամալիրի տեղեկատվական թերթիկների տարածում:
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, միջավայրի խնամք, ճամփորդությամբ ուսուցում:

Անհրաժեշտ իրեր

  • Ուսապարկ
  • Բրդուճներ, ջուր
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ներկեր
  • Արևապաշտպան գլխարկ
  • Բուժական արկղիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ

Նախագծի իրականացման նկարագրությունը

  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները. ուղիղ եթերներ
  • «Բլբլան» ռադիո
  • Նկարչական պլեների և պլանշետներով ֆոտոպլեների կազմակերպում
  • Երգ ու պարի ֆլեշմոբ

Ակնկալվող արդյունքները
Ճամփորդության ավարտից հետո սաները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

 

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական Սասունիկ

«Համբարձման ծես » ուսումնական նախագիծ

Օրը՝մայիսի 21

Վայրը՝ Արագածոտնի մարզ, Գյուղ Սասունիկ, «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ:

Հասցե`ՀՀ Արագածոտնի մարզ, Սասունիկ համայնք. տնօրեն`Ռուզաննա Հարությունյան:

Ժամը՝ 09։00-17։00

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

Նախագիծ. «Համբարձման ծես » «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ

Նպատակը`

  • ազգային մշակույթի յուրացում-տարածում
  • ազգային ժառանգության փոխանցում,
  • ծանոթացում «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին,
  • Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրներ`

  • ուսումնասիրել Համբարձման ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրերում:
  • Բյուրականի դաստիարակների հեռավար բլոգային ուսուցման ամրապնդում
  •  2-5 տարեկանների  մարզական «Ռոդարիական խաղեր» նախագիծ-տեսադասը

Օգտագործվող թվային միջոցներ՝

  • անհատական պլանշետներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համացանց:

Արդյունքը`

  • Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների տեսքով:

Ընթացքը`

Ծեսի նախապատրաստական փուլ

Չորեքշաբթի ծաղկահավաքի օրն է, կարելի է կատարել դաշտում, ինչպես նաև նախակրթարանի բակում, որտեղ կան ծաղիկներ: Քանի որ ծաղիկները տարածվում են սերմերի, ինչպես նաև արմատների միջոցով, սաները պետք է իմանան, որ արմատով չի կարելի պոկել, յուրաքանչյուրը հավաքելու է ընդամենը հինգ ծաղիկ: Վիճակի սափորի մեջ գցում են 7 տարբեր տեսակի ծաղիկներ, 7 քար, 7 տարբեր ծառերից մեկական տերև, 7 բուռ ջուր: Ջուրը հավաքում են՝ ա. նախակրթարանի խմբերի ջրի ծորակներից, բ. շրջակայքում գտնվող ցայտաղբյուրներից, գ. եթե հնարավոր է, կարելի է մտնել մոտակա շենքի 7 բնակարան և յուրաքանչյուր տնից խնդրել մեկ բուռ ջուր: Հավաքած ծաղիկներով պատրաստում են փոքր փնջեր և ծաղկեպսակ: Սափորը, ծաղկեփնջերն ու ծաղկեպսակը կարելի է թողնել նախակրթարանի ներքին բակում: Համբարձման չորեքշաբթի, լույս հինգշաբթի գիշերը համարվում էր խորհրդավոր ու զարմանալի գուշակությունների, հրաշալիքների ու կախարդանքների գիշեր: Գիշերը փարչն անպայման պիտի մնար դրսում, բաց երկնքի տակ` «աստղունք», Համբարձման հրաշալի, կախարդական գիշերվա զորավոր հմայքին ենթարկվելու և առավոտյան ցողով օծվելու համար:

Համբարձման կերակրատեսակներից է`Կաթնապուր

Հաջորդ օրը դպրոցի խոհանոցում վաղ առավոտյան եփում են կաթնապուր: Եթե հնարավոր է, բոլորին այդ օրը բաժանում են կաթնապուր, եթե ոչ՝ հյուրասիրում են սահմանափակ քանակությամբ երեխաների և մեծերի: Ավարտելով հյուրասիրությունը, պատրաստվում են «Գովքի» ծիսական գործողությանը:

Նյութեր՝ նախագծի իրականացման համար

Մասնակիցների կազմը`

 

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Տեսանյութեր

Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի«Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում

«Համբարձման ծես » ուսումնական նախագիծ

Օրը՝ մայիսի 21

Վայրը՝ Արագածոտնի մարզ, Գյուղ Սասունիկ, «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ:

Հասցե`ՀՀ Արագածոտնի մարզ, Սասունիկ համայնք. տնօրեն`Ռուզաննա Հարությունյան:

Հեռ.`093-67-87-55

Ժամը՝ 09։00-17։00

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

Նախագիծ. «Համբարձման ծես » «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ

Ուսումնական Սասունիկ. կրթական փոխանակումների ծրագիր

Մեկօրյա վերապատրաստում «Արմինե Կարապետի» անվան մանկապարտեզում

  • 09:00. Մայր դպրոցի երթուղիների մոտ(ճանապարհի նկարահանում, ուղիղ եթեր)
  • 10:00. Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ
  • 10:00-11:30. Բարև, ես… մարզական «Ռոդարիական խաղեր». 
  • 10:00-11:30. Տեխնոլոգիա. ծիսական տիկնիկների պատրաստում` Ծաղկամայր, ծաղկեպսակներ և վիճակի սափոր.
  • 10:00-11:30. Ծաղկահավաք, սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • 10:00-11:30. Ծիսական գործողություն «Ծաղկահավաք»
  • 10:00-11:30. Ծիսական գործողություն «Ծաղկամոր տիկնիկ»
  • 11:30-12:00. Համբարձման  ծիսական գործողություն՝ «Գովք»
  • 11:30-12:00. Համբարձման  ծիսական գործողություն «Վիճակ»
  • 12:00-13:00. Հավաքվում ենք բակում.«Համբարձման ծես » 
  •  Համբարձման երգեր «Ձայնադարանից», «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն»
  • Տեսադաս. «Համբարձում».
  • Վիճակի խաղիկներ . պատասխանատուներ` Մարինե Մկրտչյան, Մարինե Ոսկանյան 
  • 13:00-16:30-Շրջայց -զբոսանք-ընդմիջում
  • 17:00-վերադարձ

Նախապատրաստական փուլ.