Рубрика: Նախագիծ, Ուսումնական ճամփորդություններ, Անտիվիրուս կոմիտաս, Գետը համայնքում

Կոմիտասյան ֆլեշմոբ+Գետը համայնքում

IMG_20160402_124215

«Անտիվիրուս Կոմիտաս»           

«Բարձունքի հաղթահարում. գետը համայնքում»

Օրը՝  հոկտեմբերի 6

Վայրը՝  Թումանյանի այգի

Ժամը՝ 10։00-15:00

Մասնակիցներ՝ Արևելյան-Քոլեջ դպրոցի նախակրթարան՝ 2-4տարեկաններ և 4-2 դասարանի սովորողներ

Նպատակը՝    Читать далее «Կոմիտասյան ֆլեշմոբ+Գետը համայնքում»

Рубрика: Նախագիծ, Ուսումնական ճամփորդություններ, Ռոդարի, Անտիվիրուս կոմիտաս, Գետը համայնքում

Կրթական փոխանակումներ

1.Կրթական փոխանակումներ . «Անտիվիրուս Կոմիտաս»    

 

2.«Բարձունքի հաղթահարում. գետը գյուղում»   Читать далее «Կրթական փոխանակումներ»

Рубрика: Նախագիծ, Ուսումնական ճամփորդություններ, Անտիվիրուս կոմիտաս, Գետը համայնքում

Կրթական փոխանակումներ

«Անտիվիրուս Կոմիտաս»           

Mkhitar_Sebastatsi_Educational_Complex_logo

«Բարձունքի հաղթահարում. գետի տուտից տուտը»

Օրը՝  հունիսի 9

Վայրը՝  Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական, ՀՈԱԿ մանկապարտեզ

Ժամը՝ 10։00-16։00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի նախակրթարան՝ 2-4 և 5-6 տարեկաններ

Փոխանակման ծրագրի նպատակը՝

  • զարգացնել սովորողների ինքնուրույնությունը,
  • տարատարիք սովորողների հետ համատեղ խմբային և անհատական հետազոտական աշխատանքներ կատարելու, ուսումնական նախագծեր իրականացնելու, իրար հետ շփվելու, միջմշակութային կապեր հաստատելու, իրար ճանաչելու, իրար հետ սովորելու և միասին բազմաթիվ խնդիրներ լուծելու հմտությունների ու կարողությունների ձևավորմանը
  • Ծանոթացնել «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին (պլանշետը որպես ուսուցման անհատական գործիք)

 

 

«Անտիվիրուս Կոմիտաս»   նախագիծ՝

 

Նպատակը՝

  • սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին
  • կոմիտասյան երգերի աուդիոփաթեթի ստեղծում, կրթական փոխանակաման ծրագրերի իրականացում

 

Խնդիրները՝

 

  • զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը, միմյանց հետ փորձի փոխնակման հմտությունները,
  • 2-6 տարեկաններին ծանոթացնել մեդիահմտություններին, որոնց միջոցով հնարավոր է գտնել որևէ նյութ

 

Օգտագործվող թվային միջոցներ՝

Անհատական պլանշետներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համացանց:

 

 Կոմիտասյան ուսուցանվող երգերի բառեր

 

Այբ, բեն, գիմ

Այբ, բեն, գիմ
Դա, եչ, զա,
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Դա, եչ, զա:

Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Ժե, ինի, լյուն:

Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Հո, ձա, ղատ:

Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Նու, շա, ո:

Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Ռա, սե, վեվ:

Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Վյուն, փյուր, քե:

Արև, արև, ե՛կ, ե՛կ

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

Թողեք նա գա մեզ մոտ՝
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:

Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

 

 

Կաքավիկ

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն` սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով

Շուշան նարգիզ նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես-կելնես երգ ու տաղով:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

 

Գնացեք տեսեք

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,
Գնացին տեսան` այծն է կերել թուփը:
Այծն ու թուփը,
Թուփն ու այծը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,
Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Փայտե ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,

Քարեն վեր,

Դարեն վեր,

Սիրուն ձիուկ,

Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր,

Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ,

Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Այժմ կեցիր դու,

Ու արի,

Կեր գարի,

Գիրո՛ւկ ձիուկ

Քաջարի.

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

 

 

Եղնիկ

 

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:

-Ասիս-Մասիս սարն եմ արծել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:

-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:

-Հայոց Անի սարն եմ քնել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:

-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

 

Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,

Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար,

Կըռացա քար վեր առա զարկելու համար:

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Թըռան, գացին բերդի տանիս գանգըտելու համար,

Ղասաբներ ժողվան եկան դեղմաշկի համար,

Երեցներ ժողվան եկան օրհնելու համար:

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Ըռեսներ ժողվան եկան խորվածի համար,

Գուսաններ ժողվան եկան գովելու համար,

Ազաբներ ժողվան եկան թամաշի համար.

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

«Բարձունքի հաղթահարում + գետի տուտից տուտը»

Նպատակը՝ 

  • Ամրապնդել սովորողի կապը շրջապատող միջավայրի հետ,
  • իրականացնել ուսումնահետազոտական, ճանաչողական գործունեություն,
  • նպաստել սովորողների միջանձնային հարաբերությունների ամրապնդմանը,
  • հնարավորություն ստեղծել հետազոտական աշխատանքի միջոցով նորանոր տեղեկատվական գիտելիքներ ստանալ,
  • ներգրավել ծնողներին ուսումնական հետազոտական աշխատանքներում,

 

  • միասին կարողանալ քայլել, բարձունք հաղթահարել,
  • փոքրիկ հարցազրույց վարել, արձանագրել ուսգործիքով։
  • շրջիկ այբբենարանների ստեղծում
  • Ռոդարիական խաղերը գետի ափին

 

 Ընթացքը՝

  1. Հավաքել տվյալ վայրի մասին տեղեկություններ
    2. Կատարել հաշվարկներ /ծախսեր, ճամփորդության տևողություն/
    3. Կանոնների մշակում
    4. Ճամփորդության իրականացում
    5. Մասնակցություն շրջապատի մաքրությանը,
    6. Ամփոփում, գնահատում

«Բարձունքի հաղթահարում» նախագիծն իր մեջ ներառում է՝
• ծանոթացում տեղանքին, նրա պատմամշակութային կոթողներին
• բառապաշարի հարստացում, տեղեկությունների հավաքագրում, փոխադրում, ներկայացում
• մաթեմատիկա
• ՏՀՏ հմտություններ /տեսախցիկների, ֆոտոխցիկների ձայնագրիչների կիրառում, ֆիլմերի պատրաստում/ :

 Անհրաժեշտ իրեր՝ բուժարկղիկ, ուսապարկ, սպորտային հագուստ, գլխարկ, մեկանգամյան ձեռնոցներ, շշով ջուր, բրդուճ, քաղցրավենիք։

Рубрика: Նախագիծ, Ուսումնական ճամփորդություններ, Տեսանյութեր, Գետը համայնքում

Զանգվի տուտից տուտը. մաս 2-րդ

image-0-02-05-4bc887a9ade3f42854421b5a076103ba4197a04932ea5030bddf62129322430e-V

                 Զանգվի տուտից տուտը

(մաս երկրորդ, շարունակություն)

Օրը՝ մայիսի 20

Ժամը՝ 10:00-14:00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի նախակրթարան

Նպատակը`

* հետազոտական-հայրենագիտական այց՝ 2-4 և 6 տարեկանների հետազոտող-լրագրողների ուսումնասիրություններ,

* Շրջիկ այբբենարանների ստեղծում,

* 2-4 տարեկանների «Զգայարանների արահետ» նախագիծ-տեսադասը Զանգվի կիրճում,

* 6 տարեկանների «Ռոդարիական մարզախաղեր» նախագիծ-տեսադասը Զանգվի ափին

Պատասխանատուներ՝

  • Իվետա Ջանազյան, Սուսաննա Ամուջանյան, Նինա Հովհաննիսյան,Հայկուշ Գևորգյան
  • Նելի Արղության, Սաթեն Քարաջյան, Աննա Հայրոյան, Սյուզաննա Սարգսյան, Լիլիթ Սահակյան
Рубрика: Նախագիծ, Ուսումնական ճամփորդություններ, Տեսանյութեր, Գետը համայնքում, Զատիկ

«Աբովյանն իմ հերոս» կամ «Զանգվի տուտից տուտը»

  1. Տեսադաս
  2. Ռադիոթողարկում Զանգվի կիրճից 
  3. Ջա~ն, Զանգու, դու զնգա…
  4. Զանգվի տուտից տուտը

Մասնակիցներ` նախակրթարանի սաներ, ծնողներ, դաստիարակներ,  ծնողներ

Տևողությունը՝  շուրջտարյա   Читать далее ««Աբովյանն իմ հերոս» կամ «Զանգվի տուտից տուտը»»