Рубрика: Սեբաստացու օրեր, Տեսանյութեր, Դաստիարակի օրագիր

Ձոն սեբաստացի խոհարարների

Հարիսա, ղափամա, լավաշթխիկ , թթուդրիկ… ծեսեր։

Հիանալի, պատկերավոր, շոշափելի, իրագործելի և ուսուցողական ծեսեր՝ կազմակերպված մեր կրթական միջավայրում, մեր իմացումի հրճվանքում, իսկական հրճվանք, իսկական կյանքի դպրոց՝ կյանքի հունին համընթաց։ Ոչ մի բան արհեստական և ձևական չէ, ամեն ինչ իրական է ընտանեկան, ներառական: Սա մի մեծ մոլորակ է, որտեղ բոլորս երևակայում, ստեղծագործում և իրականացնում ենք մեր հեղինակային ծրագրերը։

Մեր բանիմաց, համբերատար և շատ սիրելի խոհարարներն աննկարագրելի «համով» ձեռքեր ունեն: Այստեղ միտք է ծնվում՝ իրականացնել ևս մեկ նոր՝ «Խոհարար» մրցանակ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ։
Իրոք, շատ մեծ է խոհարարների դերը կրթահամալիրում: Նրանց գլխավոր խորհուրդն է՝ համեղ լինել և անբիծ, ստեղծական ու հեղինակային. փաստեք, որ մեծ պատասխանատվություն է։

Եղեք, համեղ, ստեղծական և նորանոր ծեսերի և ուտեստների հեղինակներ, միշտ ազգային, այլընտրանքային մեր սիրելի խոհարարներ։ Միշտ պատվո հարթակում եք դուք և մեծ հարգանքի արժանի։

Շնորհակալություն ստեղծական մտքի, արարիչ ձեռքերի, սիրալիր միջավայրի ու անմնացորդ նվիրումի համար՝ հանձինս շատ սիրելի խոհարար Մարիետա Թադևոսյանի և օգնական Աննայի:

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Рубрика: Սեբաստացու օրեր, Տեսանյութեր

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2017

 2017 թ. նոյեմբերի  13-17

VipTalisman4

Ծրագիր `

  1. ««Իմ սեբաստացի ընտանիքը»» պատմում են 2-5 տարեկանները և  սեբաստացի ծնողները.   Նոյեմբերի`13-17
  2. Նոյեմբերի 16-ին, ժամը`11:00-12:00 Մարզատոն /հեծանիվ, նկարչական պլեներ,վազք, գլուխկոնծի, լանջերի հաղթահարում/Ծնողական ակումբ
  3.  Պարտիզպան ենք բոլորս «Պարտիզպան ծնող».Նոյեմբերի 13-17
  4. Նոր դպրոցի նախակրթարանի ծնողները տատիկները և սաներ մասնակցում ՙեն« Խմոր հունցեմ, գունդ սարքեմ»նախագծին . Գաթա,Հալվա,Փոխինձ. Նոյեմբերի17, ժամը`11:00-12:00
  5. «Բարի լույս» 2-5 տարեկաններ.ընտանեկան նախագիծեր
  6. Թթվահամտես,հարիսայի ծես ,երգ,պար… Նոյեմբերի 18
  7. Գալիս ենք չթթված տրամադրությամբ
Рубрика: Նախագիծ, Սեբաստացու օրեր

«Մխիթար Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նոյեմբերի 14-19

 2016 թ. նոյեմբերի  14-19

VipTalisman4

Ծրագիր `

  1. «Ես Սեբաստացի եմ» պատմում են 2-4 տարեկանները և  սեբաստացի ծնողները.Նոյեմբերի`14-18
  2. Նոյեմբերի`18-ին, ժամը`11:00-13:00 Մարզատոն /հեծանիվ, նկարչական պլեներ,վազք,լանջերի հաղթահարում/Ծնողական ակումբ
  3.  Պարտիզպան ենք բոլորս «Պարտիզպան ծնող»Բիրուչինա տեսակի թուփ, սանը իր ծնողի հետ բերում է և վարպետ Կարոյի հետ տնկում համապատասխան տեղում: Նոյեմբերի`14-18
  4. Նոր դպրոցի նախակրթարանի ծնողները տատիկները և սաներ մասնակցում ՙեն« Խմոր հունցեմ, գունդ սարքեմ»նախագծին . Գաթա,Հալվա,Փոխինձ.Նոյեմբերի`18
  5. «Արևելյան լանջ~ր, լանջե~ր…»նախագիծը շարունակվում է.Նոյեմբերի`14-18
  6. Թթվահամտես,հարիսայի ծես ,երգ,պար… Նոյեմբերի`19
  7. Գալիս ենք չթթված տրամադրությամբ
Рубрика: Սեբաստացու օրեր, Տեսանյութեր

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2016

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2016
Նախապատրաստություն. որպես  Տիարի հնչեցրած SOS-ի աշխատանքներ
Նոյեմբերի 7-12

Արևելյան դպրոց-պարտեզ

  •  Արևելյան բարձունքի բարեկարգում
  • Դպրոց-պարտեզի հարավային պուրակի բարեկարգման-մաքրման աշխատանքներ
  • Մանկական մեծ խաղահրապարակ-պուրակի բարեկարգման աշխատանքներ
  • Նոր լանջերի բարեկարգման աշխատանքներ
  • Նախկին նկուղների մաքրման աշխատանքներ
  • Դպրոց-պարտեզի հարավային մուտքի բարեկարգում
  • Ծառերի տեղափոխում, էտում
  • Նոր ծառերի փոսերի փորում-տնկում
  • Ողջ բակով բարեկարգման աշխատանքներ
  • Շենքի ներքին տարածքի մաքրություն, ապակիների լվացում