01.08.2016-ին Նոր դպրոցի հերթապահը ես էի: Վաղ առավոտյան ճամբարի խմբին՝Նառա Նիկողոսյանը ուղեկցեց Մայր դպրոց, ապա օրը շարունակվեց Նոր դպրոցում:Հերթապահությունս սկսեցի սենյակային ծաղիկները խնամելով: 09:30 «Կրթական պարտեզ» նախագծի ջոկատի տղաները՝ Գեորգին և էրիկը, ներքին բակի տարածքի խոտը հնձեցին:Շնորհակալություն տղաներին: Այսօր կնքել ենք ուսումնառության երեք պայմանագիր: Եղել են հեռախոսազանգեր: Շատ ակտիվ է նաև ուսումնական ճամբարը՝ ճամբարականները լողում են, զբաղվում բակային խաղերով, միջավայրի խնամքով և հեծանվավարությամբ: