Рубрика: Վերապատրաստում, Տեսանյութեր

Վերապատրաստում. Օր երկրորդ

Այսօր հանրապետության մարզերի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստման երկրորդ օրն էր: Օրը սկսեցինք երաժշտությամբ, պարերգերի ու խաղիկների ուսուցմամբ, ռիթմիկայով: Ընդմիջումից հետո հերթը բլոգավարությանն էր: Նախ վերապատրաստվողների համար բացեցինք էլեկտրոնային հասցեներ, այնուհետև յուրաքանչյուր մանկապարտեզի համար բլոգ ստեղծեցինք: Յուրացրեցինք բլոգում նյութ ավելացնելու, ,,Youtube,,-ից  նյութեր ներբեռնելու, բլոգի արտաքին տեսքը ստանալու հմտությունները: Բլոգում բացեցին ,,Վերապատրաստում,, բաժինը և թողարկեցին իրենց կարծիքները: Օրը շատ հագեցած էր և բազմաբովանդակ:

Մանկապարտեզների բլոգներ՝

  1. Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզ
  2. Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզ
  3. Աշտարակ ,,Մանուշակ,, մանկապարտեզ
  4. Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ
  5. Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ

Это слайд-шоу требует JavaScript.

Оставьте комментарий