Рубрика: Դիջիթեք 2017-2018

Ամառային լողափ

Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի  լողավազաններով կազմակերպված լողափ է՝ հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:   Լողափին բոլորը   լողազգեստով են կամ հարմար մարզազգեստով, լողաթափիկներով:
Շահագործումից հետո լողավազանը ծածկվում  է հաամապատասխան ծածկոցով, առավոտյան բացվում:  

Սաները սնվում են բակում՝ պահպանելով հիգիենայի պահանջները:
Լողովազանից օգտվելուց հետո սաները լողանում են ցնցուղի տակ:

  1.  Համապատասխան չափի փչովի լողավազան.
  2. Արևի ջերմությամբ տաքացվող ջրի տարայով (բաք),  ցնցուղ
  3. Ջրի  ջերմաստիճանը չափելու ջերմաչափ
  4. Լողավազանի մեջ տանող սահարան-աստիճան
  5. Գետնին պառկելու հարմարանքներ
  6. Տարբեր չափերի պլաստիկ տաշտեր, թասեր, այլ ամաններ
  7. Սեղաններ, աթոռներ, նստարաններ, գնդակներ
  8. Ճոճանակներ, սահարաններ
  9. Գետինը ծածկված է ավազով կամ գլաքարով:
  10. Ամառային գլխարկ
  11. Ջրագնդակ
  12. Լլրացուցիչ  հագուստ և լողազգեստ
  13. Սրբիչ
  14. Հարմար լողափնյա կոշիկներ-չուստեր (լողաթափիկ):
  15. Լողավազանի ջուրը միշտ թափանցիկ է, զուլալ:

Սաները նախապես նախավարժանքով պատրաստվում են լողավազան մտնելուն:
Ճաշից անմիջապես հետո  լողավազան չեն մտնում:

  1. Ամառային պարտեզի խենթերը
  2. Ռոդարիական խաղեր լողափում
  3. Ամառային լողափ
  4. Լողափնյա ընթերցանություն
  5. Լողափնյա ստվերային թատրոն
  6. Գունավոր լողափ
  7. Լողափնյա ջրաձգարան
  8. Փրփրադեզ
  9. Խաղ-նախաճաշ
  10. Մարզական լողափ
  11. Լողափնյա մռութիկներ
  12. Ամառային լողափ
  13. Ռոդարիական Նախաճաշ

Оставьте комментарий