« Զատիկ — Կանաչ – կարմիր կիրակին կամ Կրկնազատիկ» նախագիծ
Օրը՝ապրիլի 7
Վայրը՝Արագոծոտնի մարզ, Գյուղ Բյուրականի, «Բյուրականի մանկապարտեզ» ՀՈԱԿ մանկապարտեզ:
Հասցե`Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական 31փ, 1նրբանցք, 5տուն. տնօրեն`Քրիստինե Բադալյան:
Ժամը՝ 09։00-17։00
Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ
Նախագիծ. Զատիկ — Կանաչ – կարմիր կիրակին կամ Կրկնազատիկ «Բյուրականի մանկապարտեզ» ՀՈԱԿ մանկապարտեզ
Նպատակը`
- ազգային մշակույթի յուրացում-տարածում
- ազգային ժառանգության փոխանցում,
- ծանոթացում «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին,
- Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:
Խնդիրներ`
- ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը, ծիսական միջավայրը,
- առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
- յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
- ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրերում:
- Բյուրականի դաստիարակների հեռավար բլոգային ուսուցման ամրապնդում
- 2-5 տարեկանների մարզական «Ռոդարիական խաղեր» նախագիծ-տեսադասը
Օգտագործվող թվային միջոցներ՝
- անհատական պլանշետներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համացանց:
Արդյունքը`
- Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների տեսքով:
Ընթացքը`
Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Սուրբ Հարության ծիսական արարողակարգը: Ուսուցանել, կատարել զատկական հոգևոր, ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել զատկական ծիսական կերպարների, պարագաների պատրաստում: Ածիկի համար օգտագործել ոչ միայն ափսեներ, այլև այլ իրեր, որոնց մեջ ցորենի, ոսպի և այլ սերմերը ծլելով՝ ստեղծել հետաքրքիր միջավայր՝ ձևավորելով յուրօրինակ զատկական կոմպոզիցիաներ: Պատրաստել զատկական ձվեր՝ նախշազարդելով, կերպարային լուծումներով: Հետաքրքիր ազգային-ծիսական միջավայրի ստեղծման համար կավից, այլ նյութերից, պատրաստել պարագաներ՝ վզնոց, թևնոց, կոլաժ և այլն: Դրանք կարող են լինել զատկի, ձվի, այլ տեսքով, նախշազարդած լինել զատկական թեմայով, որոնք կարելի է նվիրել:
Զատկական կերակրատեսակների մասին տեղեկություն կարելի է ստանալ Ռ. Հարոյան, «Զատիկ» գրքից, Նունե Մովսիսյանի «Հայկական կակաչ» կայքից:
Մեծ Պահքի ընթացքում Ակլատիզի ծիսական կերպարին բնորոշ տիկնիկը կախված է լինելու որևէ հարմար տեղում: Նրա փետուրներից պահքի յուրաքանչյուր շաբաթվա վերջին օրը դուրս քաշել՝ նշելով՝ պահքի ո՞ր շաբաթը վերջացավ, ի՞նչ խորհուրդ ուներ անցնող շաբաթը և ի՞նչ խորհուրդ ունի եկողը:
Նյութեր՝ նախագծի իրականացման համար
- Զատկական երգերի փաթեթ
- Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում
- Սուրբ Հարության տոն. Զատիկ
- Նունե Մովսիսյան, Ծիսական տոնացույց
- Կրկնազատիկ
- Ռ. Հարոյան, «Զատիկ»
- Զատկական ձվախաղեր, խաղեր
- Տեսադաս, «Զատիկը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
Մասնակիցների կազմը`
Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ
Լուսանկարը`Արմինե Թոփչյանի