Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Տեսանյութեր

Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի«Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում

«Թթուդրիկ-Լավաշթխիկ» ուսումնական նախագիծ

Օրը՝ նոյեմբերի 1

Վայրը՝ Արագածոտնի մարզ, Գյուղ Սասունիկ, «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ:

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, Սասունիկ համայնք. տնօրեն` Ռուզաննա Հարությունյան:

Հեռ.`093-67-87-55

Ժամը՝ 09։30-14։00

Նախագիծ. «Թթուդրիկ-Լավաշթխիկ» «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ

Ուսումնական Սասունիկ. կրթական փոխանակումների ծրագիր

Մեկօրյա վերապատրաստում «Արմինե Կարապետի» անվան մանկապարտեզում

  • 09:30. Մայր դպրոցի երթուղիների մոտ(ճանապարհի նկարահանում, ուղիղ եթեր)
  • 10:00. Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ
  • 10:00-11:30. Առավոտյան ծես, «Ռոդարիական մարզական խաղեր»։
  • 11:00-11:30.Ծիսական արարողություն՝«Խմոր հունցել»:
  • 11:30-12:00. Ծիսական արարողություն՝«Լավաշթխիկ»:
  • 11:00-11:30. Ծիսական արարողություն՝«Բանջարեղենային կերպարներ»:
  • 11:30-12:00. Ծիսական արարողություն՝«Թթուդրիկ»:
  • 12:00-13:00. Հավաքվում ենք բակում.հացթխիկի, թթուդրիկի երգեր, պարերգեր. պատասխանատուներ` Մարինե Մկրտչյան, Մարինե Ոսկանյան, Սյուզի Մարգարյան

Երաժշտական համագործակցության առաջարկ Սասունիկ դպրոցում․
Պատասխանատուներ՝ Արմինե Թոփչյան, Մարինե Ոսկանյան

  • 13:00-14:00. Վոկալ համույթ ստեղծելու փորձ
  • Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոնին ներգրավելու նախապատրաստություն

Նախապատրաստական փուլ.

  • «Թթուդրիկ-Լավաշթխիկ» ծես Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկի «Արմինե Կարապետիի» մանկապարտեզում։ Մասնակիցները բաժանվում են երկու խմբի, մի մասը՝ հացթխիկի, մյուսը՝ թթուդրիկի։ Նախապես թեժացնում են թոնիրը «Ջաղաց» ազգային երգով, և հացթխիկի մասնակիցները սկսում են«Քուրիկ զալուլ կմաղե» երգ-բեմադրությամբ շուրջ պար բռնել և մաղել ալյուրը, հունցել խմորը և սպասել՝ մինչև խմորը հանգստանա, որից հետո «Գունդ անեմ» երգի ուղեցությամբ գնդում են խմորը, գրտնակում, բատատին փռում և խփում թոնրի շրթին, ու…տարածվում է անուշ լավաշի բույրը: Իսկ այդ ընթացքում հացթխիկի երգերը չեն դադարում հնչել։ Սկսվում է լավաշագովք-լավաշուտոցին ։ Ապա թխած լավաշները գովելով՝ երգուխաղով շրջում են գյուղամիջով և բաժանում անցորդներին։
  • Թթուդրիկի մասնակիցները լվանում են բանջարեղենը և տարաները , բանջարեղենային ռոդարիական կերպարներ ստեղծում, որն ուղեկցվում է «Եկեք ծեծենք…» երգի ելևէջներով: Այնուհետև բանջարեղենային կերպարների ցուցադրություն(պոդիում) են կազմակերպում։ Ազգային ծիսական երգ-պարերգերով, գովելով և օրհնանքներով համեմելով՝ իրականացնում են Թթուդրիկի ծեսը։
  • Ժամը 12։00 բոլորը հավաքվում են բակում և սկսում հացթխիկի և թթուդրիկի գովքը, ապա՝ երգ-պարերգերը
  •  ճամփորդության երթուղու քարտեզագրում.

Հացթխիկի երգեր

Оставьте комментарий