Рубрика: Ամանոր

Ամանորի բաց արվեստանոց

«Դպրոցը Ամանորի բաց արվեստանոց» նախագիծ։ Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ

Անցկացման վայրը՝

Արևելյան դպրոց պարտեզ

Սկիզբը՝ 

Դեկտեմբերի 21, ժամը՝ 09:30-ից 10:30

Մասնակիցներ` 
Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

 Մուտքը`

  • Դաստիարակներ-աղջիկներ`​սպիտակ շապիկներով, սպիտակ զուգագուլպաներով,  սպիտակ շրջազգեստ, Ձմեռ պապիկ մազակալներ
  • Տղաներ`սպիտակ շապիկներով, ջինսե տաբատներ, Ձմեռ պապիկի տոնական գլխարկներ
  • Ծնողներ`սպորտային -տոնական(կարմիր-սպիտակ), Ձմեռ պապիկի տոնական գլխարկներ:

Ամանորյա տոնախմբության ծրագիր`

Ամանորյա մարզական ստուգատես`

  • Էկրանին պտտվում են 2-5 տարեկանների գործունեության լուսանկարները:
  • Տոնական սրահից գնացքը ուղևորվում է`.մարմնամարզական սրահ:.« Այ քեզ, այ քեզ տոնածառ» երգի ներքո
  • Սաները դառնում են գնացք, ծնողները կամրջակներ. սաները անցնում են կամրջակի տակով : Հենց երաժշտությունը դադարում է՝  կքանստում են կամ կամրջակը բռնում է այդ պահին տակով անցնող «վագոնին»։  Խաղը շարունակվում է մինչև երաժշտության ավարտը, որից հետո յուրաքանչյուր խումբ իր տեղում շրջան է կազմում.
  • Բաժանվում ենք խմբերի. ամեն խմբում 5սան և 5ծնող.(պատասխանատուն`ընտրված ծնողն է)
  • 1-խումբը`Ամանորյա ուտեստների ցուցադրություն
  • 2-խումբ`Ռոդարիական-խաղեր (օղակներով)
  • 3-խումբ`Ամանորյա  ընկուզախաղեր
  • 4-խումբ`հեքիաթասաց հայրիկներ 
  • Միասնակն գլուխկոնծիների շքերթ

Մարզագույք`Գնդականեր, օղակներ, ներքնակներ:

Աշխատանքի ընթացքը՝ Հագնում ենք մարզական  և բարձր տրամադրությամբ մասնակցում Ամանորյա մարզատոնին:

Հյուրասիրությունը՝

  • Փոխինձ, հալվա, տարեգաթաներ, պասուց տոլմա… որոնք հետաքրքիր ձևավորված են.
  • Նախադպրոցական հաստատությունների վերապատրաստվողների. տոնական հավաստագրերի հանձնում.
  • Ընկույզներից վզնոցներ յուրաքանչյուրից կախված է բառ-մաղթանք, բարեմաղթանք, շնորհավորանք, օրհնանք:
  • Նվերների հանձնում և լուսանկարում խմբասենյակներում:

Տոնախմբության պատասխանատու՝ Արևելյան դպրոց -պարտեզի նախակրթարան

Оставьте комментарий